Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-108-Ն28 փետրվարի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2024 թվականի փետրվարի 28- ին «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի 71-րդ հոդվածում` 1) 1-ին մասի առաջին և երկրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Սույն օրենքով սոցիալական վճար կատարելու պարտավորություն ունեցող վարձու աշխատողները (նրանց համար սոցիալական վճար հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող հարկային գործակալները) պատասխանատվություն են կրում սոցիալական վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար: Սոցիալական վճարը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վարձու աշխատողը (նրա համար սոցիալական վճարներ հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող հարկային գործակալը) վճարում է տույժ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածով սահմանված չափով և կարգով։».

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Սոցիալական վճարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը չվճարված սոցիալական վճարների և դրանց համար սույն օրենքով սահմանված տույժերի կատարման ապահովումը, ինչպես նաև հարկադիր կատարմանն ուղղված միջոցներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:»: (1-ին հոդվածը խմբ. 04.12.24 ՀՕ-495-Ն) Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետի, և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջացած պարտավորությունների վրա: Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն առաջացած պարտավորությունների նկատմամբ սույն օրենքը կիրառվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում և կարգով:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն առաջացած և չկատարված կամ չգանձված պարտավորությունների ապահովման՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ գանձման և (կամ) արգելանքի որոշման կայացման ժամկետը հաշվարկվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10-րդ օրվանից, և չկատարված պարտավորությունների ապահովման և հարկադիր կատարման նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 19-րդ բաժնով սահմանված կարգավորումները:

3. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: 2025 թվականի հունվարի 1-ից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար տույժը վճարվում է 0.075 տոկոսի չափով, այդ թվում` նաև այն դեպքում, եթե տույժերի հաշվարկն սկսվել է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը: (2-րդ հոդվածը փոփ., լրաց. 04.12.24 ՀՕ-495-Ն, փոփ.

17.12.25 ՀՕ-499-Ն) Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2024 թ. մարտի 25 Երևան ՀՕ-108-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2024 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-108-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2024.03.18-2024.03.31 Պաշտոնական հրապարակման օրը 26.03.2024 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 28.02.2024 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 25.03.2024 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2025 Հիմնական ակտ 28.02.2024, ՀՕ-108-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա 17.12.2025, ՀՕ-499-Ն 28.02.2024, ՀՕ-108-Ն 04.12.2024, ՀՕ-495-Ն 28.02.2024, ՀՕ-108-Ն Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 04.10.2016, ՀՕ-165-Ն ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 փետրվարի, 2024 թ.
Գործի #:
ՀՕ-108-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել