ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 106 — Կենտրոնական բանկի կողմից պատասխանատվության միջոցները և դրանց կիրառման կարգը 1.
Ամփոփում
Հոդված 106. Կենտրոնական բանկի կողմից պատասխանատվության միջոցները և դրանց կիրառման կարգը 1. Սույն օրենքի, ֆոնդերի և (կամ) կառավարիչների կազմավորման և (կամ) գործունեության հետ կապված հարաբերությունները, կառավարիչների մասնակցությամբ ֆինանսական խմբի գործունեությունը կարգավորող այլ օրենքների և (կամ) դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկը սույն օրենքի 103-րդ հոդվածի 2-րդ մասում նշված անձանց նկատմամբ կա
Ամբողջ Տեքստ
Հոդված 106. Կենտրոնական բանկի կողմից պատասխանատվության միջոցները և դրանց կիրառման կարգը 1. Սույն օրենքի, ֆոնդերի և (կամ) կառավարիչների կազմավորման և (կամ) գործունեության հետ կապված հարաբերությունները, կառավարիչների մասնակցությամբ ֆինանսական խմբի գործունեությունը կարգավորող այլ օրենքների և (կամ) դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկը սույն օրենքի 103-րդ հոդվածի 2-րդ մասում նշված անձանց նկատմամբ կարող է կիրառել պատասխանատվության հետևյալ միջոցները (կիրառելիության դեպքում). 1) նախազգուշացում` խախտումը վերացնելու և (կամ) ապագայում նման խախտում չկրկնելու և (կամ) ապագայում նման խախտումը բացառելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարականով (հանձնարարականներով) (այսուհետ` նաև նախազգուշացում). 2) տուգանք. 3) մասնագիտական որակավորումից զրկում. 4) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում. 5) ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվության դադարեցում:
2. Մեկ խախտման համար կարող է նշանակվել միայն մեկ պատասխանատվության միջոց, բացառությամբ այն դեպքի, երբ նախազգուշացման հետ կիրառվում է նաև տուգանք:
3. Սույն հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառումը չի բացառում միաժամանակ այլ ընթացակարգով նշանակված քրեական, վարչական, քաղաքացիական կամ պատասխանատվության այլ ձևերի կիրառման հնարավորությունը:
4. Սույն հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները կիրառվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
5. «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված կրիպտոակտիվների շուկան կարգավորող իրավական ակտերի, դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերի, այդ թվում՝ կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման ներքին իրավական ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկը պատասխանատվության միջոցներ է կիրառում «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: (106-րդ հոդվածը լրաց. 12.11.15 ՀՕ-138-Ն, 22.01.25 ՀՕ-23-Ն, 29.05.25 ՀՕ-176-Ն ) ( 22.01.25 ՀՕ-23-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
