Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-923 դեկտեմբերի, 1996 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է Ազգային ժողովի կողմից «3» դեկտեմբերի 1996 թ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 84 հոդվածի առաջին և երկրորդ մասերի սանկցիաները շարադրել հետևյալ խմբագրությամբ` «առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով». «առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով»: Հոդված 2. Օրենսգրքի 85 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ` «առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով»: Հոդված 3. Օրենսգրքի 86 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ` «առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով»: Հոդված 4. Օրենսգրքի 87 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ` «առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով»: Հոդված 5. Օրենսգրքի 88 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ` «առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»: Հոդված 6. Օրենսգրքի 89 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ` «առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»: Հոդված 7. Օրենսգրքի 90 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ` «առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով»: Հոդված 8. Օրենսգրքի 91 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ` «առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և այլ առարկաների արժեքի հիսուն տոկոսի չափով»: Հոդված 9. Օրենսգրքի 92 հոդվածի դիսպոզիցիան և սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Առանց Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի թույլտվության մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները և այլ առարկաները փոխադրողի կողմից որևէ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կամ անձի հանձնելը` առաջացնում է տուգանքի նշանակում փոխադրողի նկատմամբ` այդ ապրանքների և այլ առարկաների արժեքի հիսուն տոկոսի չափով»: Հոդված 10. Օրենսգրքի 93 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ` «առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և այլ առարկաների արժեքի չափով»: Հոդված 11. Օրենսգրքի 94 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ` «առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և այլ առարկաների արժեքի չափով»: Հոդված 12. Օրենսգրքի 95 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ` «առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և այլ առարկաների արժեքի չափով»: Հոդված 13. Օրենսգրքի 96 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ` «առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և այլ առարկաների արժեքի չափով»: Հոդված 14. Օրենսգրքի 97 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ` «առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և այլ առարկաների արժեքի չափով»: Հոդված 15. Օրենսգրքի 98 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ` «առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով»: Հոդված 16. Օրենսգրքի 99 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` « Հոդված 99. Մաքսային վճարումներ չկատարելը Սահմանված ժամկետներում մաքսատուրքը և մաքսավճարները չվճարելը կամ թերի վճարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` չվճարված մաքսատուրքի կամ մաքսավճարի հնգապատիկի չափով»: Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1997 թվականի փետրվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան Երևան 25 դեկտեմբերի 1996 թ. ՀՕ-92 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-92 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.02.1997-01.01.2001) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀԱԺՏ 1996/23-24(1123-1124) դեկտեմբեր, Հոդ.296 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.12.1996 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 25.12.1996 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.02.1997 Ուժը կորցրել է 01.01.2001 Հիմնական ակտ 03.12.1996, ՀՕ-92 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 27.08.1993, ՀՕ-77 27.08.1993, ՀՕ-77 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 դեկտեմբերի, 1996 թ.
Գործի #:
ՀՕ-92
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել