ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 537 — Մատակարարման մի քանի պայմանագրերով միատեսակ պարտավորությունները մարելը 1.
Ամփոփում
Հոդված 537. Մատակարարման մի քանի պայմանագրերով միատեսակ պարտավորությունները մարելը 1. Այն դեպքերում, երբ մատակարարը գնորդին նույնանուն ապրանքներ է մատակարարում միաժամանակ մի քանի պայմանագրերով, և մատակարարված ապրանքների քանակը բավարար չէ բոլոր պայմանագրերով մատակարարի պարտավորությունները մարելու համար, մատակարարված ապրանքները պետք է հաշվարկվեն մատակարարման ընթացքում կամ մատակարարումից անմիջապես հետո` մատակարարի կողմից նշված պայմանագրի կատարման հա
Ամբողջ Տեքստ
Հոդված 537. Մատակարարման մի քանի պայմանագրերով միատեսակ պարտավորությունները մարելը 1. Այն դեպքերում, երբ մատակարարը գնորդին նույնանուն ապրանքներ է մատակարարում միաժամանակ մի քանի պայմանագրերով, և մատակարարված ապրանքների քանակը բավարար չէ բոլոր պայմանագրերով մատակարարի պարտավորությունները մարելու համար, մատակարարված ապրանքները պետք է հաշվարկվեն մատակարարման ընթացքում կամ մատակարարումից անմիջապես հետո` մատակարարի կողմից նշված պայմանագրի կատարման հաշվին:
2. Եթե գնորդը մատակարարին վճարել է մի քանի պայմանագրերով ստացած նույնանուն ապրանքների համար, և վճարված գումարը բավարար չէ բոլոր պայմանագրերով գնորդի պարտավորությունները մարելու համար, ապա վճարված գումարը պետք է հաշվարկվի գնորդի կողմից նշված պայմանագրի կատարման հաշվին:
3. Եթե մատակարարը կամ գնորդը չի օգտվել սույն հոդվածի համապատասխանաբար 1-ին և 2-րդ կետերով իրեն վերապահված իրավունքներից, պարտավորության կատարումը հաշվարկվում է որպես այն պայմանագրով նախատեսված պարտավորության մարում, որի կատարման ժամկետը լրացել է ավելի վաղ: Եթե մի քանի պայմանագրերով պարտավորության կատարման ժամկետը լրացել է միաժամանակ, կատարումը հաշվարկվում է համամասնորեն` որպես բոլոր պայմանագրերով նախատեսված պարտավորությունների մարում:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
