ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 5 — Ֆոնդի անվանումը և «ներդրումային ֆոնդ», «կենսաթոշակային ֆոնդ», «արժեթղթավորման ֆոնդ» բառակապակցությունների ու դրանց ածանցյալների օգտագործման սահմանափակումները (վերնագիրը լրաց.
Ամփոփում
Հոդված 5. Ֆոնդի անվանումը և «ներդրումային ֆոնդ», «կենսաթոշակային ֆոնդ», «արժեթղթավորման ֆոնդ» բառակապակցությունների ու դրանց ածանցյալների օգտագործման սահմանափակումները (վերնագիրը լրաց. 04.05.18 ՀՕ-322-Ն) 1. Սույն օրենքով սահմանված կարգով ստեղծված ֆոնդերն իրավունք չունեն իրենց անվանման մեջ ապակողմնորոշող այնպիսի բառեր օգտագործելու, որոնք կարող են թյուր ենթադրության տեղիք տալ տվյալ ֆոնդի ֆինանսական վիճակի կամ իրավական կարգավիճակի կամ իրականացվող գո
Ամբողջ Տեքստ
Հոդված 5. Ֆոնդի անվանումը և «ներդրումային ֆոնդ», «կենսաթոշակային ֆոնդ», «արժեթղթավորման ֆոնդ» բառակապակցությունների ու դրանց ածանցյալների օգտագործման սահմանափակումները (վերնագիրը լրաց. 04.05.18 ՀՕ-322-Ն) 1. Սույն օրենքով սահմանված կարգով ստեղծված ֆոնդերն իրավունք չունեն իրենց անվանման մեջ ապակողմնորոշող այնպիսի բառեր օգտագործելու, որոնք կարող են թյուր ենթադրության տեղիք տալ տվյալ ֆոնդի ֆինանսական վիճակի կամ իրավական կարգավիճակի կամ իրականացվող գործունեության վերաբերյալ:
2. Պայմանագրային ֆոնդի անվանումը պետք է պարունակի իր կառավարչի անվանումը: Միևնույն կառավարչի կողմից կառավարվող ֆոնդերը չեն կարող ունենալ միևնույն կամ շփոթելու աստիճան իրար նման անվանումներ: Ոչ հրապարակային ֆոնդի անվանումը պետք է պարունակի «ոչ հրապարակային» բառերը:
3. Արգելվում է Կենտրոնական բանկում համապատասխան գրանցում չունեցող անձանց կողմից «ներդրումային ֆոնդ»,«կենսաթոշակային ֆոնդ» կամ «արժեթղթավորման ֆոնդ» բառակապակցությունների, դրանց հոլովված ձևերի, օտար լեզվով այդ բառերի հայերեն տառադարձությունների, թարգմանությունների կամ դրանց զուգորդությունների, ինչպես նաև գործարար ավանդույթի շրջանակներում ֆոնդերի գործունեությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն բնութագրող անվանումների օգտագործումն իրենց անվանման մեջ, գովազդներում, հրապարակային օֆերտայում կամ որևէ կերպ աջակցելը գովազդելուն, եթե «ներդրումային ֆոնդ», «կենսաթոշակային ֆոնդ» կամ «արժեթղթավորման ֆոնդ» բառակապակցությունների, դրանց ածանցյալների կամ նշված անվանումների օգտագործման իմաստից չի բխում, որ խոսքը չի վերաբերում ներդրումային ֆոնդի, կենսաթոշակային ֆոնդի և արժեթղթավորման ֆոնդի` սույն օրենքով և (կամ) «Կուտակային կենսաթոշակների մասին», «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված գործունեությանը, և եթե նման օգտագործման իրավունքը չի վերապահվել օրենքով կամ միջազգային պայմանագրով: (5-րդ հոդվածը լրաց., խմբ. 04.05.18 ՀՕ-322-Ն, լրաց.
22.01.25 ՀՕ-23-Ն ) ( 22.01.25 ՀՕ-23-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
