Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 13 — Ընտրողների ցուցակների մատչելիությունը 1.
ARLISՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 13AI Ինդեքսավորված

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 13 — Ընտրողների ցուցակների մատչելիությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 13. Ընտրողների ցուցակների մատչելիությունը 1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի, ազատ է ծանոթացման համար: Քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները, բացառությամբ զորամասում, քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող` ընտրողների ստորագրված ցուցակների, հրապարակվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով: 2. Ընտրողների նախնական ցուցակը՝ ըստ ընտրական տեղ

Ամբողջ Տեքստ

Հոդված 13. Ընտրողների ցուցակների մատչելիությունը 1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի, ազատ է ծանոթացման համար: Քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները, բացառությամբ զորամասում, քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող` ընտրողների ստորագրված ցուցակների, հրապարակվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով:

2. Ընտրողների նախնական ցուցակը՝ ըստ ընտրական տեղամասերի, քվեարկության օրվանից 40 օր առաջ, Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ 20 օր առաջ, իսկ ընտրողների վերջնական ցուցակը՝ ըստ ընտրական տեղամասերի, քվեարկության օրվանից 7 օր առաջ տեղադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համացանցային կայքերում՝ ներբեռնելու հնարավորությամբ: Ընտրողների նախնական և վերջնական ցուցակները՝ որոնման հնարավորությամբ, պետք է պարունակեն տեղեկատվություն ընտրողի անվան, ազգանվան, հայրանվան (հայրանունը՝ համապատասխան անձը հաստատող փաստաթղթերում առկայության դեպքում), ծննդյան օրվա, ամսվա, տարեթվի, հաշվառման հասցեի, քվեարկության օրվա և ժամանակի, ընտրողի ընտրական տեղամասի համարի և տեղամասային կենտրոնի հասցեի մասին:

3. Տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողը քվեարկության օրվանից 40 օր առաջ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ 20 օր առաջ ընտրողների ցուցակը փակցնում է տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում:

4. Ընտրողների ցուցակի, այդ թվում` ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց լրացուցիչ ցուցակի օրինակը քվեարկության օրվանից 2 օր առաջ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը փակցնում է տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում: Այս ցուցակները տեղամասային կենտրոնում մնում են փակցված մինչև քվեարկությանը հաջորդող յոթերորդ օրը:

5. Զորամասում հաշվառված ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից 10 օր առաջ փակցվում են զորամասում՝ զինծառայողների համար տեսանելի տեղում: 6. (մասն ուժը կորցրել է 07.05.21 ՀՕ-202-Ն ) 7. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակվում են հանձնաժողովի համացանցային կայքում սույն օրենսգրքի 73-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում, որոնք պահպանվում են մինչև քվեարկության արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտը, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը դատական կարգով վիճարկվելու դեպքում՝ մինչև դատական ակտն ուժի մեջ մտնելը: Նշված ժամկետների ավարտից հետո ընտրողների ստորագրված ցուցակները կամ դրանցից քաղվածքներ կարող են տրամադրվել բացառապես ընտրական գործընթացներին առնչվող քրեական վարույթի շրջանակներում: Ընտրողների ստորագրված ցուցակների էլեկտրոնային տարբերակը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պահպանվում է քվեարկությունից հետո՝ հինգ տարի ժամկետով: Քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները պահպանության են հանձնվում Հայաստանի Հանրապետության պետական արխիվ՝ սահմանված կարգով պահպանելու համար։ (13-րդ հոդվածը խմբ. 20.10.16 ՀՕ-158-Ն, փոփ.

18.06.20 ՀՕ-333-Ն, խմբ., լրաց.

01.04.21 ՀՕ-171-Ն, փոփ.

07.05.21 ՀՕ-202-Ն , խմբ.

10.09.24 ՀՕ-335-Ն, խմբ., լրաց.

05.12.24 ՀՕ-505-Ն) (20.10.16 ՀՕ-158-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) (18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) (07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) ( 05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել