Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 27 — Տուգանքը վճարելու անհնարինությունը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 27AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 27 — Տուգանքը վճարելու անհնարինությունը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 27. Տուգանքը վճարելու անհնարինությունը 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 8-րդ և 10-րդ մասերով նախատեսված դեպքերում դատապարտյալը համապատասխան միջնորդություն է ներկայացնում դատարան: Դատապարտյալի դիմումի հիման վրա համապատասխան միջնորդությունը կարող է ներկայացնել նաև Պրոբացիայի ծառայությունը։ 2. Տուգանքի վճարումը երկարաձգելու, հետաձգելու կամ այն մաս առ մաս վճարելու կամ օրենքով սահմանված դեպքում տուգանքը հանրային աշխատ

Ամբողջ Տեքստ

Հոդված 27. Տուգանքը վճարելու անհնարինությունը 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 8-րդ և 10-րդ մասերով նախատեսված դեպքերում դատապարտյալը համապատասխան միջնորդություն է ներկայացնում դատարան: Դատապարտյալի դիմումի հիման վրա համապատասխան միջնորդությունը կարող է ներկայացնել նաև Պրոբացիայի ծառայությունը։

2. Տուգանքի վճարումը երկարաձգելու, հետաձգելու կամ այն մաս առ մաս վճարելու կամ օրենքով սահմանված դեպքում տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու միջնորդությամբ դատարան դիմելիս դատապարտյալը պետք է հիմնավորի տուգանքը անհապաղ և ամբողջությամբ վճարելու անհնարինության հանգամանքը կամ տուգանքը նշանակելուց հետո իր նյութական վիճակի այնպիսի վատթարացման հանգամանքը, որը զրկել է նրան տուգանքը վճարելու հնարավորությունից։ Դատապարտյալն իր գույքային դրությունը պարզելու, այդ թվում՝ իր գույքային դրության վատթարացման փաստը հաստատելու նպատակով դատարան պետք է ներկայացնի պարզաբանումներ և համապատասխան փաստաթղթեր:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել