ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ — Հոդված 41.1 — Ծանուցումները 1.
Ամփոփում
Հոդված 41.1. Ծանուցումները 1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացվող վերլուծության և վարույթների շրջանակում անձին ծանուցում է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ թղթային կամ էլեկտրոնային եղանակով կամ ծանուցվող անձի մասնակցությամբ` այդ մասին փաստաթուղթ կազմելով, կամ ծանուցվողի համաձայնությամբ` այլ եղանակով: 2. Թղթային ծանուցումը հանձնվում է անմիջականոր
Ամբողջ Տեքստ
Հոդված 41.1. Ծանուցումները 1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացվող վերլուծության և վարույթների շրջանակում անձին ծանուցում է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ թղթային կամ էլեկտրոնային եղանակով կամ ծանուցվող անձի մասնակցությամբ` այդ մասին փաստաթուղթ կազմելով, կամ ծանուցվողի համաձայնությամբ` այլ եղանակով:
2. Թղթային ծանուցումը հանձնվում է անմիջականորեն կամ փոստով` ծանուցվող անձի կողմից հայտարարագրում կամ դիմումում նշված հասցեով: Էլեկտրոնային ծանուցումն ուղարկվում է ծանուցվող անձի նշած էլեկտրոնային փոստի հասցեով կամ հեռախոսահամարին: Էլեկտրոնային ծանուցումը պատշաճ է, եթե առկա է էլեկտրոնային ծանուցումն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում: (41.1-ին հոդվածը լրաց.
23.03.18 ՀՕ-208-Ն, 04.12.25 ՀՕ-434-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
