ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 141 — Դատավարական սանկցիաների կիրառման հիմքերը և տեսակները 1.
Ամփոփում
Հոդված 141. Դատավարական սանկցիաների կիրառման հիմքերը և տեսակները 1. Վարույթի մասնակցի կամ այլ անձի կողմից իր իրավունքները չարաշահելու կամ իր պարտականությունները չարամտորեն չկատարելու միջոցով վարույթի բնականոն ընթացքը խոչընդոտելու, ինչպես նաև դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքերում վարույթն իրականացնող մարմինն իրավասու է այդ անձանց նկատմամբ կիրառելու դատավարական սանկցիա: 2. Դատավարական սանկցիաներն են՝ 1) նկատողությունը. 2) ի
Ամբողջ Տեքստ
Հոդված 141. Դատավարական սանկցիաների կիրառման հիմքերը և տեսակները 1. Վարույթի մասնակցի կամ այլ անձի կողմից իր իրավունքները չարաշահելու կամ իր պարտականությունները չարամտորեն չկատարելու միջոցով վարույթի բնականոն ընթացքը խոչընդոտելու, ինչպես նաև դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքերում վարույթն իրականացնող մարմինն իրավասու է այդ անձանց նկատմամբ կիրառելու դատավարական սանկցիա:
2. Դատավարական սանկցիաներն են՝ 1) նկատողությունը. 2) իրավունքի իրականացման սահմանափակումը. 3) դատական նիստի դահլիճից հեռացնելը. 4) վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելը. 5) դատական տուգանքը. 6) վարույթից հեռացնելը:
3. Իրավունքները չարաշահելու դեպքում կարող է կիրառվել միայն սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դատավարական սանկցիան:
4. Դատավարական սանկցիայի կիրառումը պետք է նպատակ հետապնդի ապահովել վարույթի բնականոն ընթացքը: Անձի նկատմամբ կիրառված սանկցիան պետք է համաչափ լինի նրա վարքագծի բնույթին և հետևանքներին:
5. Դատավարական սանկցիայի կիրառումն արգելք չէ սանկցիայի ենթարկված անձին օրենքով նախատեսված այլ պատասխանատվության ենթարկելու համար:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
