Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-94-Ն3 մարտի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2021 թվականի մարտի 3 - ին ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Մրցակցության պաշտպանության հանձնաժողով» բառերով: Հոդված 2. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 8-րդ մասում՝ 1) «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ընդունված` տնտեսավարող սուբյեկտի» բառերը փոխարինել «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի՝» բառերով.

2) «ընթացքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով սահմանված տնտեսավարող սուբյեկտ հանդիսացող ֆիզիկական անձանց կողմից կատարված իրավախախտումների, որոնց դեպքում վարչական տույժը կարող է նշանակվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում» բառերով։ Հոդված 3. Օրենսգրքի 171.2-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում «հազարապատիկից մինչև երեքհազարապատիկի» բառերը փոխարինել «երեքհազարապատիկից մինչև հինգհազարապատիկի» բառերով։ Հոդված 4. Օրենսգրքի 171.4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով. «2. Համակենտրոնացման մասնակից ֆիզիկական անձի կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելը ֆիզիկական անձի համար` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկից մինչև հինգհազարապատիկի չափով:»: Հոդված 5. Օրենսգրքի 171.5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով. «2. Ֆիզիկական անձի անբարեխիղճ մրցակցության գործողությունը ֆիզիկական անձի համար` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով:»: Հոդված 6. Օրենսգրքի 171.6-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 7. Օրենսգրքի 171.7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով. «3. Ֆիզիկական անձի կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, հանձնաժողովի անդամի կամ աշխատակցի՝ օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարումը խոչընդոտելը ֆիզիկական անձի համար՝ առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:»: Հոդված 8. Օրենսգրքի 171.8-րդ հոդվածում` 1) վերնագիրը «հանձնաժողովի կողմից» բառերից հետո լրացնել «կամ օրենքով» բառերով.

2) 1-ին մասը «հանձնաժողովի կողմից» բառերից հետո լրացնել «կամ օրենքով» բառերով.

3) 2-րդ մասը «հանձնաժողովի կողմից» բառերից հետո լրացնել «կամ օրենքով» բառերով.

4) 3-րդ մասը «պաշտոնատար անձի» բառերից հետո լրացնել «կամ համակենտրոնացման մասնակից ֆիզիկական անձի» բառերով: Հոդված 9. Օրենսգրքի 171.9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով. «3. Ֆիզիկական անձի կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ ամրագրված խախտումները սահմանված ժամկետում չշտկելը, որոշմամբ նախատեսված պայմանները, պարտավորությունները կամ հանձնարարությունները սահմանված ժամկետում չկատարելը ֆիզիկական անձի համար՝ առաջացնում են նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:»: Հոդված 10. Օրենսգրքի 171.10-րդ հոդվածում «Պետական կամ տեղական ինքնակառավարման» բառերը փոխարինել «Պետական օժանդակություն տրամադրող» բառերով: Հոդված 11 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2021 թ. մարտի 30 Երևան ՀՕ-94-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2021 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-94-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (31.05.2021-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2021.03.22-2021.04.04 Պաշտոնական հրապարակման օրը 31.03.2021 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.03.2021 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 30.03.2021 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 31.05.2021 Հիմնական ակտ 03.03.2021, ՀՕ-94-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, 06.12.1985, Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 մարտի, 2021 թ.
Գործի #:
ՀՕ-94-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել