ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 52 — Տուժողը՝ որպես մասնավոր մեղադրող 1.
Ամփոփում
Հոդված 52. Տուժողը՝ որպես մասնավոր մեղադրող 1. Մասնավոր մեղադրանքի կարգով իրականացվող վարույթում անձը ճանաչվում է տուժող, եթե նրա ներկայացրած քրեական հայցի հիման վրա բավարար հիմքեր կան ենթադրելու, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներով նրան վնաս է պատճառվել կամ կարող էր պատճառվել ենթադրյալ հանցագործությունն ավարտին հասցնելու դեպքում: 2. Մասնավոր մեղադրանքի վարույթում անձը տուժող է ճանաչվում քր
Ամբողջ Տեքստ
Հոդված 52. Տուժողը՝ որպես մասնավոր մեղադրող 1. Մասնավոր մեղադրանքի կարգով իրականացվող վարույթում անձը ճանաչվում է տուժող, եթե նրա ներկայացրած քրեական հայցի հիման վրա բավարար հիմքեր կան ենթադրելու, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներով նրան վնաս է պատճառվել կամ կարող էր պատճառվել ենթադրյալ հանցագործությունն ավարտին հասցնելու դեպքում:
2. Մասնավոր մեղադրանքի վարույթում անձը տուժող է ճանաչվում քրեական վարույթ սկսելու մասին դատարանի որոշմամբ:
3. Մասնավոր մեղադրող հանդիսացող տուժողն ունի նաև սույն օրենսգրքի 54-րդ գլխով նախատեսված լրացուցիչ իրավունքներ և պարտականություններ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
