ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 538 — Մատակարարման պայմանագիրը միակողմանի փոփոխելը կամ այն կատարելուց միակողմանի հրաժարվելը 1.
Ամփոփում
Հոդված 538. Մատակարարման պայմանագիրը միակողմանի փոփոխելը կամ այն կատարելուց միակողմանի հրաժարվելը 1. Մատակարարման պայմանագիրը միակողմանի փոփոխել կամ այն կատարելուց միակողմանի հրաժարվել (լրիվ կամ մասնակի) թույլատրվում է, եթե պայմանագրի մյուս կողմն էականորեն խախտել է պայմանագիրը (466 հոդվածի 2-րդ կետ): 2. Մատակարարի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե` 1) մատակարարվել են անպատշաճ որակի ապրանքներ, որոնց թերությունները չեն կարող վերացվե
Ամբողջ Տեքստ
Հոդված 538. Մատակարարման պայմանագիրը միակողմանի փոփոխելը կամ այն կատարելուց միակողմանի հրաժարվելը 1. Մատակարարման պայմանագիրը միակողմանի փոփոխել կամ այն կատարելուց միակողմանի հրաժարվել (լրիվ կամ մասնակի) թույլատրվում է, եթե պայմանագրի մյուս կողմն էականորեն խախտել է պայմանագիրը (466 հոդվածի 2-րդ կետ):
2. Մատակարարի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե` 1) մատակարարվել են անպատշաճ որակի ապրանքներ, որոնց թերությունները չեն կարող վերացվել գնորդի համար ընդունելի ժամկետում. 2) բազմիցս խախտվել են ապրանքների մատակարարման ժամկետները:
3. Գնորդի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե` 1) բազմիցս խախտվել են ապրանքների համար վճարելու ժամկետները. 2) ապրանքները բազմիցս չեն ընտրվել:
4. Կողմերի համաձայնությամբ կարող են նախատեսվել մատակարարման պայմանագիրը միակողմանի փոփոխելու կամ այն կատարելուց միակողմանի հրաժարվելու այլ հիմքեր:
5. Մատակարարման պայմանագիրը համարվում է փոփոխված կամ լուծված` այդ մասին կողմերից մեկի ծանուցումը մյուս կողմի ստանալու պահից, եթե ծանուցման մեջ նախատեսված չէ կամ կողմերի համաձայնությամբ սահմանված չէ պայմանագրի փոփոխման կամ լուծման այլ ժամկետ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
