ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 17 — Ոստիկանության պարտականությունները հատուկ հանձնարարություններով հարկադրանքի միջոցներ իրականացնելիս 1.
Ամփոփում
Հոդված 17. Ոստիկանության պարտականությունները հատուկ հանձնարարություններով հարկադրանքի միջոցներ իրականացնելիս 1. Ոստիկանությունը պարտավոր է՝ 1) կատարել` ա. դատախազի՝ ոստիկանության ծառայողի անօրինական գործողությունը դադարեցնելուն կամ որոշումը վերացնելուն և դրանց հետևանքները չեզոքացնելուն ուղղված հանձնարարությունները, բ. քննիչի՝ նախաքննության համակողմանիությանն ու բնականոն ընթացքի ապահովմանն ուղղված հանձնարարությունները, գ. ձերբակալված և կալանավորվա
Ամբողջ Տեքստ
Հոդված 17. Ոստիկանության պարտականությունները հատուկ հանձնարարություններով հարկադրանքի միջոցներ իրականացնելիս 1. Ոստիկանությունը պարտավոր է՝ 1) կատարել` ա. դատախազի՝ ոստիկանության ծառայողի անօրինական գործողությունը դադարեցնելուն կամ որոշումը վերացնելուն և դրանց հետևանքները չեզոքացնելուն ուղղված հանձնարարությունները, բ. քննիչի՝ նախաքննության համակողմանիությանն ու բնականոն ընթացքի ապահովմանն ուղղված հանձնարարությունները, գ. ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցում և պահպանում՝ Կառավարության սահմանած կարգով. 2) պահել վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացված, ձերբակալված, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև կալանավորված անձանց. 3) օժանդակել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը դատական վճիռների և դատավճիռների կատարումն ապահովելիս. 4) աջակցել քննիչին ապացուցողական և վարութային այլ գործողություններ կատարելիս. 5) աջակցել Պրոբացիայի ծառայությանը օրենքով սահմանված դեպքերում իր լիազորությունները կատարելիս:
2. Ոստիկանության կողմից ձերբակալված և կալանավորված անձանց փոխադրման դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության և ներքին գործերի նախարարների համատեղ հրամանով: (17-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն, փոփ., խմբ.
29.04.09 ՀՕ-104-Ն, լրաց.
31.05.19 ՀՕ-46-Ն, խմբ.
09.06.22 ՀՕ-172-Ն, լրաց.
03.07.26 ՀՕ-315-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
