Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 13 — Մասնավոր գործընկերը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 13AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 13 — Մասնավոր գործընկերը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 13․ Մասնավոր գործընկերը 1. Սույն օրենքով նախատեսված անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելու գործընթացում ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հետ կնքված՝ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով նախատեսված պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրով կարող է ներգրավվել մասնավոր գործընկերը։ 2. Մասնավոր գործընկերոջը կարող է պատվիրակվել անձը հաստատող փաստաթղթի տրամադրման ընթացքում պետություն-մասնավոր գործընկե

Ամբողջ Տեքստ

Հոդված 13․ Մասնավոր գործընկերը 1. Սույն օրենքով նախատեսված անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելու գործընթացում ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հետ կնքված՝ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով նախատեսված պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրով կարող է ներգրավվել մասնավոր գործընկերը։

2. Մասնավոր գործընկերոջը կարող է պատվիրակվել անձը հաստատող փաստաթղթի տրամադրման ընթացքում պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրով նախատեսված գործողությունների իրականացում։

3. Մասնավոր գործընկերոջը չի կարող պատվիրակվել անձը հաստատող փաստաթղթի տրամադրման կամ մերժման որոշման կայացումը։

4. Մասնավոր գործընկերոջը չի կարող պատվիրակվել վարչական մարմնի կողմից վարչական ակտի ընդունումը, գործողությունը կամ անգործությունը, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ։

5. Դիմողը համարվում է մասնավոր գործընկերոջ կողմից հանրային գործընկերոջը մատուցվող ծառայության շահառու։ Կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում դիմողը կարող է նաև ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել մասնավոր գործընկերոջ հետ՝ լրացուցիչ ծառայություններ ստանալու համար։

6. Դիմողի կողմից անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար վճարված պետական տուրքի գումարը պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրով սահմանված չափով ուղղվում է մասնավոր գործընկերոջը տրվող վճարումների կատարմանը։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել