Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 141 — Պատժից ազատվող դատապարտյալին տրվող աջակցությունը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 141AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 141 — Պատժից ազատվող դատապարտյալին տրվող աջակցությունը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 141. Պատժից ազատվող դատապարտյալին տրվող աջակցությունը 1. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմն ապահովում է պատժից ազատվող դատապարտյալի անվճար տեղափոխումը մինչև նրա բնակության վայր կամ տրամադրում է դրա համար անհրաժեշտ գումար՝ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղափոխվելու համար: Պատժից ազատվող դատապարտյալին նաև տրամադրվում է տեղափոխման ընթացքում անհրաժեշտ սննդամթերք կամ դրա համար անհրաժեշտ գումար, ինչպես նաև սեզոնային անհրաժեշտ հագուստ։ Դատա

Ամբողջ Տեքստ

Հոդված 141. Պատժից ազատվող դատապարտյալին տրվող աջակցությունը 1. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմն ապահովում է պատժից ազատվող դատապարտյալի անվճար տեղափոխումը մինչև նրա բնակության վայր կամ տրամադրում է դրա համար անհրաժեշտ գումար՝ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղափոխվելու համար: Պատժից ազատվող դատապարտյալին նաև տրամադրվում է տեղափոխման ընթացքում անհրաժեշտ սննդամթերք կամ դրա համար անհրաժեշտ գումար, ինչպես նաև սեզոնային անհրաժեշտ հագուստ։ Դատապարտյալին, հաշվի առնելով գույքային դրությունը, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի պատճառաբանված որոշման հիման վրա կարող է տրամադրվել նաև միանվագ դրամական օգնություն, որի տրամադրման չափն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

2. Պատժից ազատվող և առողջական վիճակի պատճառով խնամքի կարիք ունեցող, հղի, կերակրող մայր կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող, ինչպես նաև անչափահաս դատապարտյալին պատժից ազատելիս քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դրա մասին նախապես հայտնում է դատապարտյալի մերձավոր ազգականներին կամ նրա ընտրած այլ անձանց, իսկ այդպիսիք չունենալու դեպքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմն ինքն է ցուցաբերում անհրաժեշտ օգնությունը:

3. Պատժից ազատվող և բնակության վայր չունեցող դատապարտյալն ապահովվում է ժամանակավոր կացարանով՝ մինչև վեց ամիս ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցելով:

4. Պատժից ազատվող դատապարտյալներին տրամադրվող սոցիալական աջակցության ձևը, ծավալն ու տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ հաշվի առնելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքով նախատեսված սոցիալական աջակցության ձևերը և ընդհանուր սկզբունքները: ԲԱԺԻՆ 6 ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ Գ Լ ՈՒ Խ 27 ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել