ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 163 — Յուրաքանչյուր վաշտի տեղավորման համար պետք է նախատեսված լինեն հետևյալ շինությունները.
Ամփոփում
Հոդված 163. Յուրաքանչյուր վաշտի տեղավորման համար պետք է նախատեսված լինեն հետևյալ շինությունները. ննջարան, տեղեկատվության և ժամանցի սենյակ, վաշտի գրասենյակ, զենքի պահասենյակ, զենքի մաքրման սենյակ (տեղ), մարզական պարապմունքների սենյակ (տեղ), կենցաղային սպասարկման սենյակ, վաշտի գույքի և զինծառայողների անձնական իրերի պահասենյակ, ծխելու և կոշիկները մաքրելու սենյակ (տեղ), համազգեստի և կոշիկների չորանոց, լվացվելու սենյակ, ցնցուղարան, զուգարան: Յուրաքանչ
Ամբողջ Տեքստ
Հոդված 163. Յուրաքանչյուր վաշտի տեղավորման համար պետք է նախատեսված լինեն հետևյալ շինությունները. ննջարան, տեղեկատվության և ժամանցի սենյակ, վաշտի գրասենյակ, զենքի պահասենյակ, զենքի մաքրման սենյակ (տեղ), մարզական պարապմունքների սենյակ (տեղ), կենցաղային սպասարկման սենյակ, վաշտի գույքի և զինծառայողների անձնական իրերի պահասենյակ, ծխելու և կոշիկները մաքրելու սենյակ (տեղ), համազգեստի և կոշիկների չորանոց, լվացվելու սենյակ, ցնցուղարան, զուգարան: Յուրաքանչյուր գումարտակի տեղաբաշխման վայրում սենյակներ են առանձնացվում գումարտակի հրամանատարի, նրա տեղակալների, գումարտակի շտաբի, պարապմունքներին նախապատրաստվելու, սպաների խորհրդակցությունների ու հանգստի համար: Պարապմունքների անցկացման համար գնդում կահավորվում են անհրաժեշտ դասարաններ: Յուրաքանչյուր զորամասում կահավորվում է մարտական փառքի (պատմության) սենյակ և ստեղծվում զորամասի պատվո գիրք: (163-րդ հոդվածը փոփ.
14.04.11 ՀՕ-124-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
