Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 11 — Դատապարտյալի հիմնական պարտականությունները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 11AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 11 — Դատապարտյալի հիմնական պարտականությունները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 11. Դատապարտյալի հիմնական պարտականությունները 1. Դատապարտյալը պարտավոր է՝ 1) կատարել և պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված քաղաքացիների պարտականությունները. 2) կատարել և պահպանել պատժի կրման կարգն ու պայմանները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները. 3) կատարել պատիժ կատարող հիմնարկի և մարմնի աշխատակիցների օրինական պահանջները. 4) հարգալից վերաբերմունք դրսևորել պատիժ կատարող հիմնարկի և մարմնի աշ

Ամբողջ Տեքստ

Հոդված 11. Դատապարտյալի հիմնական պարտականությունները 1. Դատապարտյալը պարտավոր է՝ 1) կատարել և պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված քաղաքացիների պարտականությունները. 2) կատարել և պահպանել պատժի կրման կարգն ու պայմանները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները. 3) կատարել պատիժ կատարող հիմնարկի և մարմնի աշխատակիցների օրինական պահանջները. 4) հարգալից վերաբերմունք դրսևորել պատիժ կատարող հիմնարկի և մարմնի աշխատակիցների, այդ հիմնարկ և մարմին այցելող անձանց, ինչպես նաև այլ դատապարտյալների նկատմամբ. 5) ներկայանալ պատիժ կատարող հիմնարկի ու մարմնի վարչակազմի կանչով. 6) տալ բացատրություններ պատժի կատարման կարգի պահանջները խախտելու վերաբերյալ. 7) պահպանել անձնական և ընդհանուր հիգիենայի կանոնները. 8) խնամքով վերաբերվել պատիժ կատարող հիմնարկի և մարմնի գույքին։

2. Դատապարտյալի համար օրենքով կարող են սահմանվել այլ պարտականություններ:

3. Դատապարտյալն իր պարտականությունները չկատարելու դեպքում կարող է ենթարկվել օրենքով սահմանված պատասխանատվության։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել