Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան24 դեկտեմբերի, 2008 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 24 դեկտեմբերի 2008թ. ՍԴԴԿՈ - | ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երեւան

24 դեկտեմբերի 2008թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը

Նախագահությամբ` Վ.Հովհաննիսյանի

Անդամակցությամբ՝ Զ.Ղուկասյանի և Կ. Բալայանի

Քննության առնելով քաղաքացի Ռուբեն Թորոսյանի դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Ռուբեն Թորոսյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ վիճարկելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 8-րդ կետի առաջին նախադասությամբ ձևակերպված դրույթի սահմանադրականությունը։ Վիճարկվող դրույթում նշվում է, որ «Անհատական դիմումների քննությունը մերժելու մասին սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված կարգով ընդունված որոշումը պետք է լինի պատճառաբանված»:

Ռ.Թորոսյանը իր դիմումում պնդում է, որ «անվիճելի է նաև, որ անհատական դիմումների քննությունը մերժելու մասին ՍԴ որոշումները նույնպես պետք է լինեն հիմնավորված։ Իսկ «լինել պատճառաբանված» հասկացությունն, ինչպես երևում է լայն ճանապարհ է բացում սուբյեկտիվ մոտեցումների համար»:

Նկատի ունենալով, որ դատական կազմի որոշումը ընդունվում է ՀՀ սահմանադրական դատարանի անունից և այն վերջնական ակտ է, դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով, Սահմանադարական դատարանի 1-ին դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. Քաղ. Ռ.Թորոսյանի դիմումը` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 8-րդ կետի առաջին նախադասությամբ ձևակերպված դրույթի սահմանադրականությունը վիճարկելու, մասին ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող ճանաչել ՀՀ Ազգային Ժողովին։ 2.Դիմողին ազատել պետական տուրքի վճարման պարտականությունից:

Նախագահող

Անդամներ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 դեկտեմբերի, 2008 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել