ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 38 — Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը 1.
Ամփոփում
Հոդված 38. Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը 1. Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը: 2. Աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացնում են աշխատողների ներկայացուցիչները: 3. Աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացվում է` 1) իրավունքը ճանաչելով. 2) մինչև իրավունքի խախտումը եղած դրությ
Ամբողջ Տեքստ
Հոդված 38. Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը 1. Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը:
2. Աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացնում են աշխատողների ներկայացուցիչները:
3. Աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացվում է` 1) իրավունքը ճանաչելով. 2) մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով. 3) իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելով կամ վերացնելով. 4) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ գործատուի իրավական ակտն անվավեր ճանաչելով. 5) դատարանի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմնի` գործատուի օրենքին հակասող իրավական ակտը չկիրառելով. 6) իրավունքի ինքնապաշտպանությամբ. 7) պարտականությունը բնեղենով կատարելուն հարկադրելով. 8) վնասի հատուցում ստանալով. 9) տուգանք (տուժանք) բռնագանձելով. 10) իրավահարաբերությունը դադարեցնելով կամ փոփոխելով. 11) օրենքով նախատեսված այլ եղանակներով: (38-րդ հոդվածը խմբ., լրաց. 24.06.10 ՀՕ-117-Ն) Բ Ա Ժ Ի Ն 2 ԿՈԼԵԿՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Գ Լ ՈՒ Խ 7 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈԼՈՐՏՈՒՄ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
