Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 10 — Ոստիկանության պարտականությունները մարդու անվտանգությունն ապահովելիս և նրա իրավունքներն ու ազատությունները պաշտպանելիս (վերնագիրը խմբ.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 10AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 10 — Ոստիկանության պարտականությունները մարդու անվտանգությունն ապահովելիս և նրա իրավունքներն ու ազատությունները պաշտպանելիս (վերնագիրը խմբ.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 10. Ոստիկանության պարտականությունները մարդու անվտանգությունն ապահովելիս և նրա իրավունքներն ու ազատությունները պաշտպանելիս (վերնագիրը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն) Ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է` 1) պաշտպանել մարդու կյանքը, առողջությունը, պատիվը, արժանապատվությունը, իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը հանցավոր և այլ ոտնձգություններից. 2) բժշկական կազմակերպություն ներկայացնել ոչ հոժարակամ հետազոտությու

Ամբողջ Տեքստ

Հոդված 10. Ոստիկանության պարտականությունները մարդու անվտանգությունն ապահովելիս և նրա իրավունքներն ու ազատությունները պաշտպանելիս (վերնագիրը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն) Ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է` 1) պաշտպանել մարդու կյանքը, առողջությունը, պատիվը, արժանապատվությունը, իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը հանցավոր և այլ ոտնձգություններից. 2) բժշկական կազմակերպություն ներկայացնել ոչ հոժարակամ հետազոտությունից և (կամ) բուժումից խուսափող անձանց. 2.1) հոգեբուժական կազմակերպություն ներկայացնել ոչ հոժարակամ հոսպիտալացումից խուսափող անձանց. 3) առողջապահական մարմինների հետ համատեղ իրավախախտումների կանխարգելման նպատակով հսկողություն ապահովել այն անձանց նկատմամբ, ովքեր ունեն հոգեկան առողջության խնդիր, տառապում են գինեմոլությամբ, թմրամոլությամբ, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող այլ հիվանդություններով, հոգեկան առողջության խնդիր ունեցող կամ հոգեկան առողջության խնդիր ունենալու վերաբերյալ կասկածներ առաջացնող անձանց օրենքով սահմանված կարգով հոսպիտալացնելու կամ հետազոտելու միջնորդությամբ դիմել առողջապահական մարմիններ. 3.1) օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձանց, ինչպես նաև անչափահասներին սահմանված կարգով հոգեբուժական հաստատություն հոսպիտալացնելու դեպքում այդ մասին տեղյակ պահել վերջիններիս օրինական ներկայացուցիչներին: 4) (կետն ուժը կորցրել է 07.06.19 ՀՕ-66-Ն) Ոստիկանությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել հանցագործություններից և այլ իրավախախտումներից, դժբախտ պատահարներից տուժած, ընտանիքում բռնության ենթարկված, ինչպես նաև կյանքի կամ առողջության համար վտանգավոր այլ վիճակներում գտնվող մարդկանց օգնություն ցույց տալու համար: Ոստիկանությունն օրենքով սահմանված դեպքերում պարտավոր է միջոցներ ձեռնարկել օրենքով նախատեսված պաշտպանության ենթակա անձանց կյանքը, առողջությունը և (կամ) գույքը պաշտպանելու ուղղությամբ: (10-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն, լրաց.

18.11.09 ՀՕ-213-Ն, 09.06.17 ՀՕ-107-Ն, խմբ., լրաց.

09.02.18 ՀՕ-114-Ն, փոփ., լրաց.

07.06.19 ՀՕ-66-Ն, փոփ.

18.06.20 ՀՕ-353-Ն, 09.06.22 ՀՕ-172-Ն, լրաց.

26.06.23 ՀՕ-196-Ն ) (26.06.23 ՀՕ-196-Ն օրենքն ունի անցումային դրույթ )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել