Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 107 — Պատժախցում պահելու պայմանները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 107AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 107 — Պատժախցում պահելու պայմանները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 107. Պատժախցում պահելու պայմանները 1. Պատժախցում գտնվելու ընթացքում դատապարտյալին կարող են արգելվել՝ 1) դրամական փոխանցումներ ստանալը և կատարելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի. 2) հանձնուքներ կամ ծանրոցներ ստանալը և ուղարկելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի. 3) քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը. 4) տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի. 5)

Ամբողջ Տեքստ

Հոդված 107. Պատժախցում պահելու պայմանները 1. Պատժախցում գտնվելու ընթացքում դատապարտյալին կարող են արգելվել՝ 1) դրամական փոխանցումներ ստանալը և կատարելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի. 2) հանձնուքներ կամ ծանրոցներ ստանալը և ուղարկելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի. 3) քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը. 4) տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի. 5) հեռախոսակապից օգտվելը. 6) տեսազանգից օգտվելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

2. Պատժախցում գտնվելու ժամանակ դատապարտյալին արգելվում է աշխատելը:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները կիրառվում են տույժի միջոց կիրառելու մասին քրեակատարողական հիմնարկի պետի պատճառաբանված որոշմամբ։ Պատժախցում գտնվելու ընթացքում կարող է կիրառվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մեկից ավելի սահմանափակում։

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված յուրաքանչյուր սահմանափակումը կիրառելիս քրեակատարողական հիմնարկի պետը պետք է հիմնավորի պատճառական կապը կատարած խախտման և կիրառվող սահմանափակման միջև և սահմանափակման կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը։

5. Պատժախցում դատապարտյալի նյութակենցաղային ապահովման պայմանները սահմանվում են քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով։

6. Պատժախցում դատապարտյալը գտնվում է բժշկական հսկողության ներքո։

7. Պատժախցում դատապարտյալի նկատմամբ կիրառվող տույժը կարող է վաղաժամկետ դադարեցվել բժշկի եզրակացության հիման վրա։

8. Դատապարտյալը պատժախցում կարող է անընդմեջ պահվել քսան օրից ոչ ավելի: Գ Լ ՈՒ Խ 21 ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԿԱՄ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել