ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 12 — Դատավարության լեզուն 1.
Ամփոփում
Հոդված 12. Դատավարության լեզուն 1. Հայաստանի Հանրապետությունում դատավարության լեզուն հայերենն է: 2. Բոլոր փաստաթղթերը դատարան են ներկայացվում հայերեն կամ հայերեն պատշաճ թարգմանությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: 3. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի դատավարությանը մասնակցելու իր նախընտրած լեզվով, եթե նա ապահովում է հայերեն պատշաճ թարգմանությունը: 4. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են դատավարութ
Ամբողջ Տեքստ
Հոդված 12. Դատավարության լեզուն 1. Հայաստանի Հանրապետությունում դատավարության լեզուն հայերենն է:
2. Բոլոր փաստաթղթերը դատարան են ներկայացվում հայերեն կամ հայերեն պատշաճ թարգմանությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
3. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի դատավարությանը մասնակցելու իր նախընտրած լեզվով, եթե նա ապահովում է հայերեն պատշաճ թարգմանությունը:
4. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են դատավարությանը մասնակցել հայերենով։
5. Հայերենին չտիրապետող մեղադրյալին դատարանը պարտավոր է պետական միջոցների հաշվին ապահովել թարգմանչի ծառայություններով, բացառությամբ երբ մեղադրյալը ցանկանում է իր հաշվին ապահովել թարգմանությունը:
6. Վարչական գործով դատավարության մասնակցին, քաղաքացիական գործով՝ գործին մասնակցող անձին, իսկ քրեական վարույթով` տուժողին դատարանը պետական միջոցների հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե նա չունի հայերեն հաղորդակցվելու հնարավորություն և ապացուցում է, որ բավարար միջոցներ չունի վճարովի թարգմանություն ապահովելու համար:
7. Լսողական կամ խոսակցական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձն ունի սուրդոթարգմանչի միջոցով դատավարական իրավունքներից օգտվելու հնարավորություն՝ սույն հոդվածով թարգմանչի համար նախատեսված կարգով:
8. Քրեական վարույթին մասնակցող` տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի համար դատավարական փաստաթղթերի և դատական ակտերի հասանելիությունն ապահովվում է օգնականի միջոցով` պետական միջոցների հաշվին: Վարչական գործով դատավարության մասնակիցը, իսկ քաղաքացիական գործով՝ գործին մասնակցող անձն ունի պետական միջոցների հաշվին օգնականի իրավունք, եթե ապացուցում է, որ բավարար միջոցներ չունի վճարովի օգնական ունենալու համար:
9. Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի կամ տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցելու անհրաժեշտության դեպքում այդ անձը նշանակվում է դատարանի որոշմամբ: Այդ անձին նշանակելու, նրա վարձատրության չափը և կարգը սահմանում է Կառավարությունը: (12-րդ հոդվածը փոփ.
09.06.22 ՀՕ-151-Ն) ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
