«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-82)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 18 հուլիսի 2019թ. ՍԴԱՈ - 82 | «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ Ա Յ Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Քննության առնելով «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովին» (Վենետիկի հանձնաժողով) դիմելու, ինչպես նաև այդ կապակցությամբ հիշյալ գործի վարույթը կասեցնելու մասին առաջարկությունները` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի նախնական ուսումնասիրությունից հետևում է, որ այն բովանդակում է հարցադրումներ, որոնք Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով վերաբերում են նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով (այսուհետ` նաև Կոնվենցիա) ամրագրված նորմերի մեկնաբանությանը և կիրառմանը: Սահմանադրական դատարանը գտնում է, որ հիշյալ գործով պետք է լուծել ոչ միայն սահմանադրականության հարցը, այլև անդրադառնալ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը կարևորելով Կոնվենցիայի վերաբերելի նորմերի կիրառման և համեմատական սահմանադրական իրավունքի միջազգային լավագույն փորձի վերհանումը: Հետևաբար առկա է Կոնվենցիայով ամրագրված իրավունքների և ազատությունների մեկնաբանման կամ կիրառման սկզբունքային հարցերի, ինչպես նաև համեմատական սահմանադրական և միջազգային իրավունքի հարցերի վերաբերյալ խորհրդատվական կարծիքներ ստանալու անհրաժեշտություն: Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և 61-րդ հոդվածի 2-րդ մասը` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 16-րդ արձանագրության 1-ին հոդվածի հիման վրա` խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին` առաջադրելով հետևյալ հարցերը.
1) արդյո՞ք որակական նույն պահանջներն են ներկայացվում (որոշակիություն, հասանելիություն, կանխատեսելիություն, կայունություն) Կոնվենցիայի 7-րդ հոդվածի իմաստով հանցագործություն սահմանող «օրենք» հասկացության և Կոնվենցիայի այլ օրինակ 8-11-րդ հոդվածներում գործածվող «օրենք» հասկացության նկատմամբ,
2) եթե ոչ, ապա ինչպիսի՞ չափորոշիչներով են դրանք սահմանազատվում,
3) կարո՞ղ է, արդյոք, ավելի բարձր իրավաբանական ուժ և վերացականության ավելի բարձր աստիճան ունեցող իրավական ակտերի որոշակի իրավադրույթներին հղում պարունակող և դրա ուժով հանցագործություն սահմանող քրեական օրենքը բավարարել որոշակիության, հասանելիության, կանխատեսելիության և կայունության պահանջները,
4) քրեական օրենքի հետադարձ կիրառման արգելքի սկզբունքին (Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին մաս) համապատասխան ինչպիսի՞ չափորոշիչներ են սահմանված հանցանքի կատարման պահին գործող և դրանից հետո փոփոխված քրեական օրենքների համադրման համար պարզելու դրանց բովանդակային (էական) նմանությունները կամ տարբերությունները:
2. Վենետիկի հանձնաժողովի կանոնադրության հիման վրա խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել Վենետիկի հանձնաժողովին` առաջադրելով հետևյալ հարցերը.
1) արդյո՞ք Վենետիկի հանձնաժողովի անդամ պետությունների քրեական օրենքներում «սահմանադրական կարգի դեմ ուղղված» հանցագործությունները պարունակում են հղումներ սահմանադրություններին կամ դրանց կոնկրետ հոդվածներին,
2) ինչպե՞ս են Վենետիկի հանձնաժողովի անդամ պետությունների վերաբերելի իրավական ակտերում և, մասնավորապես, քրեական օրենքներում նկարագրվում «սահմանադրական կարգ», «սահմանադրական կարգի տապալում», «իշխանության յուրացում» եզրույթները և արդյո՞ք առկա են այդ եզրույթների դատական մեկնաբանություններ,
3) որո՞նք են հանցագործություն սահմանող օրենքին ներկայացվող որոշակիության պահանջի եվրոպական չափորոշիչները,
4) արդյո՞ք Վենետիկի հանձնաժողովի անդամ պետություններում առկա է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի բովանդակությանը համանման հանցագործություն,
5) եթե այո, ապա ո՞րն է իրավական որոշակիության տեսանկյունից լավագույն փորձը:
3. «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կասեցնել` մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքներն ստանալը:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ
18 հուլիսի 2019 թվականի
ՍԴԱՈ-82
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 հուլիսի, 2019 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-82
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
