Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 19 — Հարկային արտոնությունները 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 19AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 19 — Հարկային արտոնությունները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 19. Հարկային արտոնությունները 1. Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով կարող են սահմանվել հարկային արտոնությունների հետևյալ տեսակները. 1) հարկից ազատում. 2) հարկման օբյեկտի նվազեցում. 3) հարկման բազայի նվազեցում. 4) հարկի դրույքաչափի նվազեցում. 5) հարկի նվազեցում. 6) հարկի վճարման ժամկետի հետաձգում. 7) Օրենսգրքի դրույթները խախտելու համար հաշվարկված` Օրենսգրքով սահմանված տույժերից և տուգանքներից ազատում, նվազեցում, վճարման ժամկ

Ամբողջ Տեքստ

Հոդված 19. Հարկային արտոնությունները 1. Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով կարող են սահմանվել հարկային արտոնությունների հետևյալ տեսակները. 1) հարկից ազատում. 2) հարկման օբյեկտի նվազեցում. 3) հարկման բազայի նվազեցում. 4) հարկի դրույքաչափի նվազեցում. 5) հարկի նվազեցում. 6) հարկի վճարման ժամկետի հետաձգում.

7) Օրենսգրքի դրույթները խախտելու համար հաշվարկված` Օրենսգրքով սահմանված տույժերից և տուգանքներից ազատում, նվազեցում, վճարման ժամկետների հետաձգում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հարկային արտոնությունների տեսակները կիրառելի են նաև բնօգտագործման վճարի համար:

3. Հարկային արտոնությունները սահմանվում են բացառապես Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով, բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքի: 3.1. Անհաղթահարելի ուժով` արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված, Կառավարությունը կարող է սահմանել հարկի կամ հարկման բազայի նվազեցում` Կառավարության սահմանած կարգով, չափերով և ժամանակահատվածով :

4. Հարկ վճարողը կարող է հարկային մարմին ներկայացնել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն և հրաժարվել հարկային արտոնությունից օգտվելու իրավունքից: Սույն մասով սահմանված հայտարարության ներկայացման դեպքում՝ 1) հարկային արտոնությունը դադարում է գործել հայտարարության ներկայացման օրվանից հետո ձևավորվող հարկման օբյեկտների մասով. 2) հայտարարության ներկայացման օրվանից հետո իրականացվող գործարքները, գործառնությունները Օրենսգրքի կիրառության իմաստով համարվում են հարկվող գործարքներ, գործառնություններ. 3) հարկ վճարողը մինչև հայտարարության ներկայացման օրն ընդգրկող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ավարտը չի կարող հրաժարվել հարկային արտոնությունից չօգտվելու վերաբերյալ հայտարարությունից. 4) հարկ վճարողի կողմից չօգտագործված հարկային արտոնությունը ենթակա չէ փոխանցման հաջորդ հաշվետու ժամանակաշրջաններ՝ ապագա հարկային պարտավորությունների նվազեցման նպատակով. 5) հարկային արտոնությունից չօգտվելը հարկ վճարողին չի ազատում հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթները խախտելու դեպքում նրա նկատմամբ սահմանված պատասխանատվության միջոցների կիրառությունից:

5. Հարկման հատուկ համակարգերում գործող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար Օրենսգրքի՝ հարկման հատուկ համակարգերին վերաբերող բաժնով կարգավորվող հարաբերությունների մասով ԱԱՀ-ի և շահութահարկի գծով Օրենսգրքով սահմանված հարկային արտոնությունները կասեցվում են, բացառությամբ Հայաստանի Հանրապետություն ապրանքի ներմուծման գործառնությունների համար ԱԱՀ-ի գծով սահմանված հարկային արտոնությունների: 6. (մասն ուժը կորցրել է 10.12.21 ՀՕ-383-Ն) 7. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային արտոնությունների կիրառության կարգը սահմանում է Կառավարությունը: (19-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ.

10.12.21 ՀՕ-383-Ն, լրաց.

07.12.22 ՀՕ-517-Ն, 22.11.23 ՀՕ-375-Ն, փոփ.

12.06.24 ՀՕ-285-Ն ) ( 10.12.21 ՀՕ-383-Ն օրենքն ունի անցումային դրույթ) (07.12.22 ՀՕ-517-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) (12.06.24 ՀՕ-285-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել