Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԿՈՆԳՐԵՍ-ՀԺԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 163-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ ԴԻՄՈՂԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԿՈՆԳՐԵՍ-ՀԺԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 163-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ ԴԻՄՈՂԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-3127 ապրիլի, 2017 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-31)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 27 ապրիլի 2017թ. ՍԴԱՈ - 31 | «ԿՈՆԳՐԵՍ-ՀԺԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 163-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ ԴԻՄՈՂԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

«ԿՈՆԳՐԵՍ-ՀԺԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ

ԱՄՓՈՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 163-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ ԴԻՄՈՂԻ

ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Դիմողը ներկայացրել է միջնորդություն` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, մասնավորապես` «... սույն գործով որոշումն ընդունելու համար անհրաժեշտ ապացույցների (փաստերի վերաբերյալ տեղեկությունների) ձեռքբերումը հանձնարարել իր աշխատակազմի աշխատողներին և այս կապակցությամբ սահմանադրական դատարանին ձևավորել հանձնախմբեր ներգրավելով սահմանադրական դատարանի անդամներին (որպես հանձնախմբի կամ հանձնախմբերի ղեկավար) և տարբեր կամ միևնույն մարմինների աշխատակիցների, ինչպես նաև մեզ (Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող Կուսակցությունների Դաշինքին և դրա ներկայացուցիչներին), ընտրությունների ընթացքում դիտորդություն իրականացրած տեղական դիտորդներին և միջազգային դիտորդներին», ինչպես նաև գործի դատաքննության փուլում դիմողը միջնորդություն է ներկայացրել ձևավորել հատուկ հանձնախումբ բոլոր 1500 ընտրական տեղամասերում, որտեղ տեղակայված են եղել տեսանկարահանող սարքեր, նկարահանած տեսանյութերի ուսումնասիրման համար: Գործի քննության շրջանակներում Սահմանադրական դատարանը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի և 73-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա նյութեր և տեղեկատվություն է պահանջել և ստացել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, ՀՀ դատախազությունից, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունից, ՀՀ դատական դեպարտամենտից, ՀՀ հատուկ քննչական ծառայությունից և ՀՀ քննչական կոմիտեից և այն տրամադրել է նաև գործով կողմերին:

ՀՀ ընտրական օրենսգիրքը նախատեսել է հնարավոր ընտրախախտումների բացահայտման ու բողոքարկման որոշակի ընթացակարգ` հաշվի առնելով, որ այդ գործընթացը սահմանափակված է ժամանակի մեջ, ինչպես նաև հստակեցված են այդ հարցում ընտրական գործընթացին բոլոր մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները: Մասնավորապես, օրենսգրքի 48-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանվում է, որ. «Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն միայն`

1) ընտրություններին մասնակցող կուսակցությունը, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուն.

2) վստահված անձը, եթե քվեարկության օրը ներկա է գտնվել քվեարկության սենյակում կամ ներկա է գտնվել տեղամասային ընտրական հանձնաժողովի արդյունքների ամփոփման նիստին.

3) համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը, եթե արձանագրությունում կատարել է գրառում հատուկ կարծիք ունենալու մասին»: Բացի դրանից, նույն հոդվածի 14-րդ մասով սահմանված է, որ. «Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում կարող է ներկայացվել միայն համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով իրավասու անձի կողմից` քվեարկության հաջորդ օրը ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ն, կամ քվեարկությունից հետո երկրորդ օրը` ժամը 9.00-ից մինչև ժամը 11.00-ն»: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված տեղեկատվության համաձայն` ընտրական գործընթացին մասնակցել են վերոհիշյալ իրավասությամբ օժտված` տեղամասային ընտրական հանձնաժողովների 11.932 անդամ, նախագահ ու քարտուղար, ինչպես նաև 22.416 վստահված անձ: Ընտրական գործընթացի արդյունքներով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած որոշման հետ կապված վեճը քննելիս Սահմանադրական դատարանը չի կարող ստանձնել քաղաքական ուժերի կողմից ընտրական գործընթացին մասնակցող ավելի քան 34.000 կոնկրետ իրավասուբյեկտների, ինչպես նաև իրավապահ ու դատական մարմինների գործառույթների իրականացումը և ընտրական գործընթացի նկատմամբ բոլոր ընտրական տեղամասերի 40 հազար ժամից ավելի տեսանկարահանումների հետին թվով դիտարկումն ու գնահատումը: Միաժամանակ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողի կողմից ներկայացված և նրա կողմից պահանջված նյութերում պարունակված փաստերի վերաբերյալ տեղեկատվությունը գործի դատաքննության փուլում հնարավոր է եղել ուսումնասիրել ամբողջ ծավալով և նոր ապացույցների ձեռքբերման անհրաժեշտություն չի առաջացել: Դիմողն իրավունք և հնարավորություն է ունեցել ձեռք բերել այդ ապացույցները և սահմանված կարգով ներկայացնել Սահմանադրական դատարան: Ելնելով վերոգրյալից, հետազոտելով սույն գործով առկա նյութերը, լսելով դատաքննության ընթացքում կողմերի բացատրությունները, ՀՀ սահմանադրական դատարանը որոշեց մերժել դիմողի միջնորդությունները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

27 ապրիլի 2017 թվականի

ՍԴԱՈ-31

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 ապրիլի, 2017 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-31
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել