Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 6.1 — Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը 1.
ARLISՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 6.1AI Ինդեքսավորված

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 6.1 — Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 6.1. Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը 1. Ցամաքային տարածքի ծածկույթը երկրի մակերևույթի դիտարկելի կենսաֆիզիկական ծածկույթն է: 2. Ցամաքային տարածքի ծածկույթը դասակարգվում է՝ 1) մշակովի հողեր` հողեր, որոնք օգտագործվում են գյուղատնտեսական կուլտուրաների աճեցման համար, ընդգրկում են հողային ֆոնդի գյուղատնտեսական նշանակության վարելահողերը և բազմամյա տնկարկները, բնակավայրի հողերից` տնամերձ և այգեգործական հողերը` մասնակի, անտառային հողերից`

Ամբողջ Տեքստ

Հոդված 6.1. Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը 1. Ցամաքային տարածքի ծածկույթը երկրի մակերևույթի դիտարկելի կենսաֆիզիկական ծածկույթն է:

2. Ցամաքային տարածքի ծածկույթը դասակարգվում է՝ 1) մշակովի հողեր` հողեր, որոնք օգտագործվում են գյուղատնտեսական կուլտուրաների աճեցման համար, ընդգրկում են հողային ֆոնդի գյուղատնտեսական նշանակության վարելահողերը և բազմամյա տնկարկները, բնակավայրի հողերից` տնամերձ և այգեգործական հողերը` մասնակի, անտառային հողերից` վարելահողերը. 2) մարգագետիններ` ցամաքային տարածքի մաս, որը ծածկված է տարախոտային բուսականությամբ, ընդգրկում են հողային ֆոնդի գյուղատնտեսական նշանակության հողերից` խոտհարքները, արոտավայրերը, այլ հողատեսքերը` մասնակի, բնակավայրերի հողերից` խառը կառուցապատման և ընդհանուր օգտագործման հողերը` մասնակի, հատուկ պահպանվող տարածքների հողերը` մասնակի, հատուկ նշանակության հողերը` մասնակի, անտառային հողերից` խոտհարքները, արոտները, այլ հողերը` մասնակի. 3) ծառածածկ տարածքներ` ցամաքային տարածքի մաս, որը ծածկված է ծառային բուսականությամբ, ընդգրկում են հողային ֆոնդի հատուկ պահպանվող տարածքների հողերը` մասնակի և անտառային հողերից` անտառները. 4) թփուտապատ տարածքներ` ցամաքային տարածքի մաս, որը ծածկված է թփային բուսականությամբ, ընդգրկում են հողային ֆոնդի հատուկ պահպանվող տարածքների հողերը` մասնակի և անտառային հողերից` թփուտները. 5) ջրածածկ տարածքներ` ցամաքային տարածքի մաս, որը զբաղեցված է ջրային օբյեկտներով (գետեր, բնական և արհեստական ջրամբարներ ու լճեր), ընդգրկում են հողային ֆոնդի ջրային հողերը` մասնակի և հատուկ պահպանվող տարածքների հողերը` մասնակի. 6) բուսականությունից զուրկ տարածքներ` ընդգրկում են հողային ֆոնդի գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերը` մասնակի, բնակավայրերի հողերից` տնամերձ և այգեգործական հողերը` մասնակի, խառը կառուցապատման և ընդհանուր օգտագործման հողերը` մասնակի, հասարակական և այլ հողերը` մասնակի, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերը, էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերը, հատուկ պահպանվող տարածքների հողերը` մասնակի, հատուկ նշանակության հողերը` մասնակի, անտառային նշանակության այլ հողերը` մասնակի, ջրային հողերը` մասնակի, պահուստային հողերը:

3. Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: (6.1-ին հոդվածը լրաց.

13.06.18 ՀՕ-360-Ն) &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել