ԷԴՎԱՐԴ ՏՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-50)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 24 սեպտեմբերի 2024թ. ՍԴԴԿՈ - 50 | ԷԴՎԱՐԴ ՏՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Քաղ. Երևան 24 սեպտեմբերի 2024 թ. Սահմանադրական դատարանի դատական կազմը` Նախագահությամբ՝ Է. Շաթիրյանի Անդամակցությամբ՝ Ս. Սաֆարյանի Հ. Թովմասյանի Քննության առնելով Էդվարդ Տոնյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը, Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Էդվարդ Տոնյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը (ներկայացուցիչ՝ փաստաբան Մ. Մանուկյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի սեպտեմբերի 9-ին, որով Դիմողը խնդրել է. , (…) (…) Որոշել ,Հրապարակային սակարկությունների մասինե ՀՀ օրենքի 35.3-րդ հոդվածի 3-րդ մասի և ,,Հրապարակային սակարկությունների մասինե Հայաստանի2 Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասինե 13.12.2017թ. ընդունված և 08.01.2018թ. ուժի մեջ մտած ՀՕ-310-Ն ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի և 7-րդ հոդվածի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասին, 79-րդ հոդվածին և/կամ այլ հոդվածներին»:
2. Դիմողը, մասնավորապես, նշում է, որ մինչև 2018 թվականի հունվարի 8-ը գործող խմբագրությամբ ,Հրապարակային սակարկությունների մասինե օրենքի կարգավորումների համաձայն՝ անձը մասնակցում էր հարկադիր էլեկտրոնային աճուրդին՝ ունենալով այն օրենքով կարգավորված որոշակիորեն կանխատեսելի ակնկալիքը, որ հաղթող ճանաչվելուց և լոտը գնելուց հետո այդ աճուրդն անվավեր ճանաչվելու դեպքում տեղի է ունենալու երկկողմանի ռեստիտուցիա, այն է՝ լոտը վերադարձվելու է հարկադիր կատարողին, իսկ հարկադիր կատարողն էլ տվյալ անձին է վերադարձնելու վերջինիս կողմից օրենքով սահմանված կարգով մուծված լոտի գնման գինը կազմող դրամական գումարը: Դիմողը գտնում է, որ ,,Հրապարակային սակարկությունների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասինե 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ ՀՕ-310-Ն օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում՝ աճուրդում հաղթած մասնակցի՝ գնորդի իրավական վիճակը վատթարացել է, քանի որ մինչև այդ փոփոխությունները՝ վերջինս իր կողմից օրենքով սահմանված կարգով մուծված լոտի գնման գինը կազմող դրամական գումարը կարող էր ստանալ երկկողմանի ռեստիտուցիայի միջոցով անմիջապես հարկադիր կատարողից, որի հետ գտնվում է պայմանագրային հարաբերությունների մեջ, իսկ կատարված փոփոխություններից հետո այդ գումարը պետք է վերադարձնեն հարկադիր կատարողը, պահանջատերը և պարտապանը, որոնցից վերջին երկուսի հետ աճուրդում հաղթած մասնակիցը՝ գնորդը, որևէ, այդ թվում՝ պայմանագրային հարաբերությունների մեջ չի գտնվել և չէր էլ կարող գտնվել։3 Դիմողը պնդում է, որ այն դեպքում, երբ հարկադիր կատարողը, պարտատերը և պարտապանը վաճառքից ստացված գումարների՝ իրենց ստացած չափով գումարը չվերա-դարձնեն աճուրդում հաղթած մասնակցին, ապա վերջինս պետք է առանձին գործընթացներ սկսի նշված բոլոր անձանց դեմ՝ յուրաքանչյուրից պահանջելով իրենց կողմից ստացված գումարը, այդ թվում՝ իր իրավունքների պաշտպանությունն իրականացնելով դատական կարգով։ Դիմողը եզրահանգում է, որ ,,Հրապարակային սակարկությունների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասինե 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ ՀՕ-310-Ն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը և 7-րդ հոդվածը, ինչպես նաև դրանցով պայմանավորված՝ գործող խմբագրությամբ ,Հրապարակային սակարկությունների մասինե օրենքի 35.3-րդ հոդվածի 3-րդ մասը հակասում են Սահմանադրության 73 և 79-րդ հոդվածներին՝ այն մեկնաբանությամբ, որ վերոնշյալ՝ թիվ ՀՕ-310-Ն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով և ,Հրապարակային սակարկությունների մասինե օրենքի 35.3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ «(...) իսկ պահանջատերը, հարկադիր կատարողը և պարտապանը լոտի վաճառքից ստացված գու-մարներն իրենց ստացած չափով վերադարձնում են գնորդին» ձևակերպումը տարածվում է նաև թիվ ՀՕ-310-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց առաջ ծագած (գործող) իրավահարա-բերությունների վրա:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե սահմանա-դրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքերով և պատճառաբանությամբ. 3.1. Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու4 մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանա-դրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոց-ները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրության հիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժա-մանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝ ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը, բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին,5 որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատա-կարգային որոշմամբ արձանագրել է. ,(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համարե: Սահմանադրական դատարանը հիշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձա-նագրել է. ,(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճա-ռահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)ե: Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումի հիմնավորված լինելու պահանջը չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի/ազատության՝ առանց ներկայացնելու բավարար հիմնավորումներ վիճարկ-վող օրինադրույթի և այդ հիմնական իրավունքի/ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ: Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում բավարար հիմնա-վորումներ չի ներկայացրել իր՝ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված6 հիմնական իրավունքների խախտման, հետևաբար՝ դրանց ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ: Ուստի՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: 3.2. Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանա-դրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոց-ները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբա-նությունը: Սահմանադրության հիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝ ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը, բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի7 առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատա-կարգային որոշմամբ արձանագրված է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներե: Սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթ(ներ)ի սահմանադրականության գնահատման հարցեր: Այդ համատեքստում Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմա-նադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ. դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ,Հրապարակային սակարկությունների մասինե օրենքի 35.3-րդ հոդվածի 3-րդ մասի և ,,Հրապարակային սակարկությունների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասինե 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ ՀՕ-310-Ն ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի և 7-րդ հոդվածի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրա-կանությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց: Դիմողը, մասնավորապես, ներկայացրել է դիրքորոշում, որի համաձայն՝ «(...) այդ իրավահարաբերության վրա չի կարող տարածվել Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի գործողությունը՝ «իսկ պահանջատերը, հարկադիր կատարողը և պարտապանը լոտի վաճառքից ստացված գումարներն իրենց ստացած չափով վերադարձնում են գնորդին»8 բառակապակցության մասով, և դրանով պայմանավորված ներկայումս գործող խմբագրու-թյամբ ,Հրապարակային սակարկությունների մասինե ՀՀ օրենքի 35.3-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը՝ «իսկ պահանջատերը, հարկադիր կատարողը և պարտապանը լոտի վաճառքից ստացված գումարներն իրենց ստացած չափով վերադարձնում են գնորդին» բառակապակցության մասով»: Հաշվի առնելով վերոնշյալը, նկատի ունենալով Դիմողի ներկայացրած մյուս վերաբերելի դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացրել, իսկ որպես փաստարկ ներկայացված համապատասխան դիրքորոշումներն առավելապես վերաբերում են ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատա-կան ակտերի) իրավաչափությանը: Ուստի՝ Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանա-դրականության, այլ ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումում առաջադրված հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանին: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1-ին, 2 և 5-րդ մասերի պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը9 Ո Ր Ո Շ Ե Ց. Էդվարդ Տոնյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել: Նախագահող՝ Է. Շաթիրյան Անդամներ՝ Ս. Սաֆարյան Հ. Թովմասյան 24 սեպտեմբերի 2024 թվականի ՍԴԴԿՈ-50
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 սեպտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-50
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
