ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 792 — Կոմիսիոն վարձատրությունը 1.
Ամփոփում
Հոդված 792. Կոմիսիոն վարձատրությունը 1. Կոմիտենտը պարտավոր է կոմիսիոներին վարձատրել, իսկ այն դեպքում, երբ կոմիսիոները երաշխավորություն է ստանձնել գործարքը երրորդ անձի կողմից կատարելու համար (դելկրեդերե)` նաև լրացուցիչ վարձատրել կոմիսիայի պայմանագրով սահմանված չափով ու կարգով: Եթե վարձատրության չափը կամ այն վճարելու կարգը նախատեսված չէ պայմանագրով և վարձատրության չափը չի կարող որոշվել` ելնելով պայմանագրի պայմաններից, կոմիսիոները վարձատրվում է կոմի
Ամբողջ Տեքստ
Հոդված 792. Կոմիսիոն վարձատրությունը 1. Կոմիտենտը պարտավոր է կոմիսիոներին վարձատրել, իսկ այն դեպքում, երբ կոմիսիոները երաշխավորություն է ստանձնել գործարքը երրորդ անձի կողմից կատարելու համար (դելկրեդերե)` նաև լրացուցիչ վարձատրել կոմիսիայի պայմանագրով սահմանված չափով ու կարգով: Եթե վարձատրության չափը կամ այն վճարելու կարգը նախատեսված չէ պայմանագրով և վարձատրության չափը չի կարող որոշվել` ելնելով պայմանագրի պայմաններից, կոմիսիոները վարձատրվում է կոմիսիայի պայմանագիրը կատարելուց հետո` սույն օրենսգրքի 440 հոդվածի 3-րդ կետում սահմանված չափով:
2. Եթե կոմիսիայի պայմանագիրը չի կատարվել կոմիտենտից կախված պատճառներով, ապա կոմիսիոները պահպանում է կոմիսիոն վարձատրություն, ինչպես նաև կատարած ծախսերի հատուցում ստանալու իրավունքը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
