Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 507 — Վաճառողի սեփականության իրավունքի պահպանվելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 507AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 507 — Վաճառողի սեփականության իրավունքի պահպանվելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 507. Վաճառողի սեփականության իրավունքի պահպանվելը 1. Գնորդը դառնում է ապրանքի սեփականատեր ապրանքի համար վճարելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: 2. Եթե առուվաճառքի պայմանագրով նախատեսված է, որ գնորդին հանձնված ապրանքի նկատմամբ վաճառողի սեփականության իրավունքը պահպանվում է մինչև ապրանքի համար վճարելը, գնորդն իրավունք չունի մինչև սեփականության իրավունքն իրեն անցնելն օտարել ապրանքը կամ այլ կերպ տնօրինել այն, եթե այլ բան նախատեսվա

Ամբողջ Տեքստ

Հոդված 507. Վաճառողի սեփականության իրավունքի պահպանվելը 1. Գնորդը դառնում է ապրանքի սեփականատեր ապրանքի համար վճարելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

2. Եթե առուվաճառքի պայմանագրով նախատեսված է, որ գնորդին հանձնված ապրանքի նկատմամբ վաճառողի սեփականության իրավունքը պահպանվում է մինչև ապրանքի համար վճարելը, գնորդն իրավունք չունի մինչև սեփականության իրավունքն իրեն անցնելն օտարել ապրանքը կամ այլ կերպ տնօրինել այն, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով կամ չի բխում ապրանքի նշանակությունից և հատկություններից:

3. Այն դեպքում, երբ պայմանագրով նախատեսված ժամկետում հանձնված ապրանքի համար չի վճարվել, վաճառողն իրավունք ունի գնորդից պահանջել վերադարձնելու ապրանքը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: § 2. ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել