ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 132 — Իրավաբանական անձի դատվածությունը 1.
Ամփոփում
Հոդված 132. Իրավաբանական անձի դատվածությունը 1. Իրավաբանական անձի դատվածությունը մարվում է՝ 1) ոչ մեծ ծանրության հանցագործության համար դատապարտվելու դեպքում՝ նշանակված քրեաիրավական ներգործության միջոցի ժամկետը լրանալուց 1 տարի հետո, 2) միջին ծանրության հանցագործության համար դատապարտվելու դեպքում՝ նշանակված քրեաիրավական ներգործության միջոցի ժամկետը լրանալուց 2 տարի հետո, 3) ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում՝ նշանակված քրեաիրավական ն
Ամբողջ Տեքստ
Հոդված 132. Իրավաբանական անձի դատվածությունը 1. Իրավաբանական անձի դատվածությունը մարվում է՝ 1) ոչ մեծ ծանրության հանցագործության համար դատապարտվելու դեպքում՝ նշանակված քրեաիրավական ներգործության միջոցի ժամկետը լրանալուց 1 տարի հետո, 2) միջին ծանրության հանցագործության համար դատապարտվելու դեպքում՝ նշանակված քրեաիրավական ներգործության միջոցի ժամկետը լրանալուց 2 տարի հետո, 3) ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում՝ նշանակված քրեաիրավական ներգործության միջոցի ժամկետը լրանալուց 3 տարի հետո, 4) առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում, եթե չի նշանակվել հարկադիր լուծարում կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելու արգելք՝ նշանակված քրեաիրավական ներգործության միջոցի ժամկետը լրանալուց 5 տարի հետո:
2. Դատվածության մարման ժամկետի ընթացքում սույն օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկով նոր հանցանք կատարելու դեպքում դատվածության մարման ժամկետն ընդհատվում է և սկսվում է հաշվվել նոր հանցագործության համար նշանակված քրեաիրավական ներգործության միջոցի ժամկետը լրանալուց հետո: ՀԱՏՈՒԿ ՄԱՍ ԲԱԺԻՆ 8 ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Գ Լ ՈՒ Խ 22 ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
