Գալստյան — ԿԴ1/0078/01/13
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2013 թվականի հուլիսի 31-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 49108213 քրեական գործը: Նախաքննության մարմնի 2013 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ Սարգիս Գալստյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով: Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: 2013 թվականի սեպտեմբերի 3-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտա
Ամբողջ Տեքստ
ԿԴ1/0078/01/13
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Քրեական գործ թիվ ԿԴ1/0078/01/13
Նախագահող դատավոր` Գ.Ավետիսյան
Դատավորներ` Ե.Դարբինյան
Ս.Չիչոյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ
մասնակցությամբ դատավորներ
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
քարտուղարությամբ
Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
2015 թվականի մարտի 27-ին
ք.Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Սարգիս Գոռի Գալստյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի հուլիսի 31-ի որոշման դեմ ամբաստանյալ Ս.Գալստյանի պաշտպան Ք.Ռուբենյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2013 թվականի հուլիսի 31-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 49108213 քրեական գործը: Նախաքննության մարմնի 2013 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ Սարգիս Գալստյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով: Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: 2013
թվականի
սեպտեմբերի
3-ին
քրեական
գործը
մեղադրական
եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2014 թվականի մարտի 18-ի դատավճռով Ս.Գալստյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման` 3 ամիս ժամկետով:
3. Ամբաստանյալի և պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2014 թվականի հուլիսի 31-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մարտի 18-ի դատավճիռը` օրինական ուժի մեջ թողնելու մասին:
4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հուլիսի 31-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել պաշտպան Ք.Ռուբենյանը:
Վճռաբեկ դատարանի 2015 թվականի հունվարի 29-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:
Դատավարության
մասնակիցները
վճռաբեկ
բողոքի
պատասխան
չեն
ներկայացրել:
Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Ս.Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՛(…) 2013
թ. հուլիսի 22-ին իրենց թաղամասի վերևում գտնվող աղբանոցի մոտ վայրի աճած կանեփ ցեղատեսակի խոտաբույսերից քաղել, չորացրել և ապօրինի, անձամբ օգտագործելու նպատակով հագուստի գրպանում պահել է 0.81 գրամ հաստատուն քաշով չորացված ՛մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը 2013 թվականի հուլիսի 23-
3
ին ընկերոջ` Նորայր Մարտոյանի ՛ԳԱԶ 31105 մակնիշի մեքենայով Երևան գնալու ճանապարհին, վերջինից գաղտնի դրել է նշված մեքենայի առջևի աջ նստատեղի հետևի գրպանում (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 111-114):
6. ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պահանջագրի համաձայն` Ս.Գալստյանը երկու անգամ դատապարտվել է, մասնավորապես` 2007 թվականի հուլիսի 6-ին ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասով, 235-րդ հոդվածի 1ին մասով դատապարտվել է ազատազրկման` 2 տարի ժամկետով` 2008 թվականի մարտի 3-ին պայմանական վաղաժամկետ ազատվելով պատժի կրումից և 2009 թվականի սեպտեմբերի 16-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1ին, 2-րդ և 3-րդ կետերով դատապարտվել է ազատազրկման` 3 տարի ժամկետով, ապա ազատվել նշանակված պատժից` ՀՀ Ազգային Ժողովի ՛Համաներում հայտարարելու մասին 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառմամբ (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 21-22):
7. Առաջին ատյանի դատարանի դատավճռի ներածական մասում արձանագրված է, որ Ս.Գալստյանը նախկինում դատված անձ է, ում դատվածությունը մարված է: Նույն դատավճռի պատճառաբանական մասում նշված է. ՛(…) Պատիժ նշանակելիս [Առաջին
ատյանի դատարանը] հաշվի է առնում ինչպես ամբաստանյալի կողմից կատարված հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության մակարդակը, այնպես էլ` նրա անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:
(…) որպես Սարգիս Գալստյանի անձը բնութագրող հանգամանք [Առաջին ատյանի դատարանը] հաշվի է առնում նրա` նախկինում երկու անգամ դատապարտված լինելը (…):
(…)
[Առաջին
բնութագրող
ատյանի
դատարանը],
հանգամանքերը,
ինչպես
հաշվի
առնելով
ամբաստանյալի
անձը
նաև
արարքի
հանրության
համար
վտանգավորության աստիճանը, գտնում է, որ ամբաստանյալ Սարգիս Գալստյանի կողմից կատարված արարքի համար նրա նկատմամբ պետք է նշանակվի պատիժ ազատազրկման ձևով (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 143-146):
8. Վերաքննիչ դատարանը իր որոշմամբ արձանագրել է. ՛(…) ամբաստանյալ
Ս.Գալստյանի նկատմամբ պատժի տեսակն ու չափը որոշելիս Առաջին ատյանի դատարանը ղեկավարվել է (…) պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, ըստ էության բազմակողմանի ստուգման ու օբյեկտիվ գնահատության է ենթարկել (…) Ս.Գալստյանի
կատարած
հանցանքի`
հանրության
համար
վտանգավորության
աստիճանն ու բնույթը, նրա անձը բնութագրող (…) հանգամանքները, Ս.Գալստյանի
4
անձը բնութագրող [հանգամանք] է դիտել (…) [նրա] նախկինում երկու անգամ դատապարտված լինելը (…):
(…)
Առաջին ատյանի դատարանը հենց ամբաստանյալ Ս.Գալստյանի կատարած արարքի հասարակական վտանգավորության աստիճանը և նրա անձը բնութագրող` նաև վերաքննիչ բողոքում բերած և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը հաշվի առնելով նշանակել է համաչափ` օրենքով նախատեսված նվազագույն պատիժ և հիմնավոր հետևության հանգել, որ նշանակված պատիժը նա պետք է կրի և աննպատակահարմար է
համարել ՀՀ քրեական
օրենսգրքի 70-րդ
հոդվածի կիրառմամբ`
պատիժը
պայմանականորեն չկիրառելը (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 83-90): Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Պաշտպան Ք.Ռուբենյանի համոզմամբ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ
է
տվել
նյութական
և
դատավարական
նորմերի
խախտումներ,
որպիսի
պայմաններում կայացված դատական ակտն անհիմն է և չպատճառաբանված, իսկ ամբաստանյալի
նկատմամբ
նշանակված
պատիժն
ակնհայտ
խիստ
է
և
չի
համապատասխանում նրա կողմից կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանին: Մասնավորապես, ըստ բողոքաբերի Վերաքննիչ դատարանի կողմից չեն պահպանվել ՀՀ քրեական օրենսգրքի 4-րդ, 5-րդ, 10-րդ, 48-րդ, 61-64-րդ, 70-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ, 360-րդ հոդվածների պահանջները, ինչպես
նաև
անտեսվել
են
Վճռաբեկ
դատարանի
թիվ
ԵԿԴ/0034/01/08,
թիվ
ԱՐԱԴ/0050/01/08, թիվ ՍԴ/0226/01/09, թիվ ԵՔՐԴ/0571/01/08, թիվ ՎԲ-01/08, թիվ ՎԲ192/07, թիվ ՎԲ-124/07, թիվ ԵԱՔԴ/0078/01/09, թիվ ԵՇԴ/0029/01/08, թիվ ԼԴ/0019/01/09, թիվ ԵԿԴ/0042/01/11 և թիվ ՎԲ-50/07 որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ի հիմնավորումն իր վերոգրյալ փաստարկների` բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել Ս.Գալստյանի անձը բնութագրող, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները: Բացի այդ, ըստ բողոքաբերի ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ ամբաստանյալն աջակցել է հանցագործության բացահայտմանը, զղջացել կատարած արարքի
համար,
չի
թաքնվել
քննությունից,
նախաքննական
մարմնի
համար
խոչընդոտներ չի առաջացրել, ունի մշտական բնակության վայր, խնամքին են գտնվում
5
երկու անչափահաս երեխաները, կինը և հորեղբայրը, անապահով ընտանիքի միակ կերակրողն է, բնութագրվում դրական և վատառողջ է (մասնավորապես, ըստ բողոքաբերի վկայակոչած բժշկական փաստաթղթերի` Ս.Գալստյանը տառապում է 1-ին աստիճանի շնչական անբավարարությամբ, ոչ սպեցիֆիկ թոքային հիվանդությամբ` ուղղորդված արյունահոսություններով, ունի սուր թրոմբոզ, սուր իշեմիա 3-րդ ՛Ա աստիճանի, հեպատիտ ՛Ց, արյան շրջանառության 3-րդ աստիճանի խանգարում, ՛Արմենիա բժշկական կենտրոնում ենթարկվել է ձախ վերին վերջույթի` նախաբազկի և ֆալանգների
վիրահատության,
ինչից
հետո
ձախ
ձեռքի 3-րդ,
4-րդ
մատերն
անշարժացել են, իսկ 4-րդ մատում հայտնաբերվել է գանգրենա` մատի սևացման նախանշմամբ): Արդյունքում թե՛ Առաջին ատյանի և թե՛ Վերաքննիչ դատարաններն ամբաստանյալ Ս.Գալստյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցում հանգել են սխալ հետևության` կայացնելով չհիմնավորված դատական ակտեր:
Բողոքաբերը կարծիք է հայտնել, որ Ս.Գալստյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով և փորձաշրջան նշանակելով հնարավոր է հասնել պատժի նպատակներին սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և նոր հանցագործությունների կանխմանը, ինչպես նաև ապահովել արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները:
10. Հիմք ընդունելով վերոգրյալը` պաշտպան Ք.Ռուբենյանը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի որոշումը, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով Ս.Գալստյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան կամ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյոք ստորադաս դատարանների կողմից պատիժ նշանակելիս մարված դատվածությունները որպես Ս.Գալստյանի անձը բնութագրող հանգամանք հաշվի առնելը:
12. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՛Հանցանք
կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ
միջոցները
պետք
է
լինեն
արդարացի
համապատասխանեն
հանցանքի
ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը,
6
անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար:
Նույն օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՛Պատժի տեսակը և չափը
որոշվում են հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով,
հանցավորի
պատասխանատվությունը
անձը
բնութագրող
և
պատիժը
տվյալներով,
մեղմացնող
այդ
կամ
թվում
ծանրացնող
հանգամանքներով:
Նույն օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն
՛1. Անձը դատվածություն ունեցող է համարվում մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև դատվածությունը մարվելու կամ հանվելու պահը:
2. Դատվածությունը, սույն օրենսգրքին համապատասխան, հաշվի է առնվում հանցագործության ռեցիդիվի դեպքում և պատիժ նշանակելիս:
(…)
8. Դատվածությունը հանելը կամ մարելը վերացնում է դատվածության հետ կապված իրավական բոլոր հետևանքները: (…):
Պատժի
անհատականացման
հանրաճանաչ
քրեաիրավական
սկզբունքը
նախատեսում է հանցանք կատարած անձի նկատմամբ կոնկրետ հանցակազմի սանկցիայի սահմաններում կոնկրետ պատժի նշանակում: Ընդ որում, որպես պատժի անհատականացման ընդհանուր չափանիշներ են սահմանվում`
ա) հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, ընդհանրապես, կոնկրետ հանցագործության կատարման հանգամանքների տեսանկյունից` մասնավորապես,
բ) հանցավորի անձը,
գ)
պատասխանատվությունն
ու
պատիժը
մեղմացնող
և
ծանրացնող
հանգամանքները (տե՛ս mutatis mutandis Նարեկ Գևորգի Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշման 17-րդ կետը):
13. Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր նախադեպային իրավունքում ձևավորած
դիրքորոշումն
առ
այն,
որ
պատասխանատվության
և
պատժի
անհատականացման հիմք են ոչ միայն կատարված հանցագործության բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի, այլև հանցավորի անձը բնութագրող տվյալների
նրա
հատկանիշների
սոցիալ-հոգեբանական,
համակցության
ճիշտ
քրեաիրավական
գնահատումը:
և
մի
շարք
այլ
Պատասխանատվության
անհատականացման համար անհրաժեշտ է իմանալ ոչ միայն այն պայմանները,
7
որոնցում ձևավորվել է հանցավորի անձը, այլև նրա բարոյահոգեբանական և քրեաիրավական բնութագրերը, որոնք իրենց արտացոլումն են գտել արարքի` մասնավորապես հանցագործության կատարման մեջ: Այս առումով նախկինում հանցանք կատարած լինելն անշուշտ հանցավորի անձը բացասաբար բնութագրող հանգամանք է, ինչը, սակայն, չի նշանակում, որ անձի նախկին հանցավոր գործունեությունը յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնվի նրա նկատմամբ նոր հանցագործության համար պատիժ սահմանելիս (տե՛ս Արտաշ Իլյայի Շաքարյանի
գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵԿԴ/0163/01/13 որոշման 13-րդ կետը):
Քրեական օրենսդրությունը նախատեսում է որոշակի պայմաններում անձի դատվածությունը հանելու կամ մարելու ընթացակարգ, որից հետո անթույլատրելի են դառնում դատվածության հետ կապված իրավական բոլոր հետևանքները (տե՛ս ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 8-րդ մասը):
Վերոգրյալի հետ կապված` Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշումներ է հայտնել այն մասին, որ մարված կամ հանված դատվածության պայմաններում անձի կողմից նախկինում հանցանք կատարած լինելը որպես նրա անձը բացասաբար բնութագրող հանգամանք հաշվի առնելն անթույլատրելի է: Նախկինում հանցանք կատարած
լինելը
դիտելով
որպես
հանցավորի
բարոյահոգեբանական
և
քրեաիրավական բնութագիր դատարանը պարտավոր է այն ուղղակիորեն արտացոլել պատժի և պատասխանատվության անհատականացման ժամանակ: Մինչդեռ մարված կամ հանված դատվածության պայմաններում անձը քրեական օրենքի իմաստով համարվում է հանցագործություն չկատարած, և նրա նախկին դատվածությունը քրեաիրավական հետևանք առաջացնել չի կարող, այդ թվում չի կարող անդրադառնալ նոր հանցագործության համար նշանակվելիք պատժի վրա:
Ուստի մարված կամ հանված դատվածության պայմաններում նախկինում հանցանք
կատարած
բացասաբար
լինելը
բնութագրող
դիտելով
հանգամանք
որպես
հանցավորի
դատարանը
ոչ
անձնավորությունը
միայն
կիմաստազրկի
դատվածությունը հանելու, մարելու քրեաիրավական կառուցակարգերը, այլև կարող է խախտել պատիժ նշանակելու ընդհանուր
սկզբունքները (տե՛ս Արտաշ Իլյայի
Շաքարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵԿԴ/0163/01/13 որոշման 15-րդ կետը):
14. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ս.Գալստյանը 2007 թվականի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 2 տարի ժամկետով, իսկ 2009 թվականի
8
դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման` 3 տարի ժամկետով (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում արձանագրել է, որ Ս.Գալստյանը նախկինում դատված է, իսկ նրա դատվածությունները մարված են: Միևնույն ժամանակ որպես ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանք դատարանը հաշվի է առել այն, որ նա նախկինում երկու անգամ դատապարտվել է (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Վերաքննիչ դատարանն իր հերթին արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը բավարար չափով ստուգման և գնահատման է ենթարկել կատարված հանցագործության հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը, ինչպես նաև ամբաստանյալի
անձը
բնութագրող
տվյալները,
մասնավորապես
այն,
որ
նա
նախկինում երկու անգամ դատապարտված է եղել, ինչի արդյունքում Ս.Գալստյանի նկատմամբ նշանակել է արդարացի պատիժ (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Վերոգրյալ փաստական տվյալներից հետևում է, որ Ս.Գալստյանը նախկինում երկու անգամ դատապարտված է եղել, և նրա դատվածություններն օրենքով սահմանված կարգով մարվել են: Չնայած այդ հանգամանքին ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս, որպես նրա անձը բնութագրող տվյալ, Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել այն, որ նա նախկինում
երկու անգամ
դատապարտված է եղել, իսկ Վերաքննիչ դատարանն իրավաչափ է համարել դա:
15. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով
սույն
որոշման
13-14-րդ
կետերում
շարադրված
իրավական
դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից պատիժ նշանակելիս մարված դատվածությունները որպես Ս.Գալստյանի անձը բնութագրող հանգամանք հաշվի առնելն իրավաչափ չէ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ս.Գալստյանի նկատմամբ պատիժ
նշանակելիս
Առաջին
ատյանի
դատարանը
որպես
հանցավորի
անձը
բնութագրող հանգամանք է դիտել այնպիսի փաստական տվյալ, որը որպես այդպիսին չէր կարող գնահատվել: Վերաքննիչ դատարանն իրավաչափ է համարել վերոգրյալը դրանով իսկ խախտելով ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 61-րդ և 84-րդ հոդվածների պահանջները, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի իմաստով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը: Վերը նշված նյութական իրավունքի խախտումները, որոնք կարող էին ազդել պատժի մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն հիմք են Վերաքննիչ
9
դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:
16. Ինչ վերաբերում է ամբաստանյալ Ս.Գալստյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի
70-րդ
հոդվածի
կարգով
պատիժը
պայմանականորեն
չկիրառելու
վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հարցին հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշման մեջ արձանագրված խախտումը վերացնելուց հետո: Ելնելով
վերոգրյալից
և
ղեկավարվելով
Հայաստանի
Հանրապետության
Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Սարգիս Գոռի Գալստյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հուլիսի 31-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Դատավորներ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 մարտի, 2015 թ.
- Գործի #:
- ԿԴ1/0078/01/13
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
