«ԴԱՐԵՍԿԻԶԲ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ` ՓԱՍՏԱԲԱՆ ՏԻԳՐԱՆ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 30 հոկտեմբերի 2008թ. ՍԴԴԿՈ - | «ԴԱՐԵՍԿԻԶԲ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ` ՓԱՍՏԱԲԱՆ ՏԻԳՐԱՆ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երեւան
30 հոկտեմբերի 2008 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը.
Նախագահությամբ՝ Վ.Հովհաննիսյանի
Անդամակցությամբ` Զ. Ղուկասյանի և Կ.Բալայանի
Քննության առնելով «Դարեսկիզբ» ՍՊ ընկերության ներկայացուցիչ՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանի դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Դիմողը սահմանադրական դատարան է դիմել 06.10.2008թ.` խնդրելով ՀՀ Նախագահի 2008թ. մարտի 1-ի ՆԽ-35-Ն հրամանագրի 4-րդ ենթակետը և նույն ենթակետի` ՀՀ Նախագահի 2008թ. մարտի 13-ի ՆԽ-38-Ն հրամանագրով սահմանված խմբագրությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածին, 44-րդ հոդվածին, 55- րդ հոդվածի 14-րդ կետին և 117-րդ հոդվածի 6-րդ կետին հակասող և անվավեր: ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմը 08.10.2008թ. No U-437 գրությամբ վերադարձրել է դիմումը` ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջով («Եթե.... այն ներկայացրել են սահմանադրական դատարան դիմելու իրավունք չունեցող մարմինը, անձը (անձինք), ապա սահմանադրական դատարանի աշխատակազմը հնգօրյա ժամկետում վերադարձնում է դիմումը»)։
20.10.2008թ. դիմողը բողոք է (մտից թիվ 4-195) ներկայացրել 06.10.2008թ. ՀՀ սահմանադրական դատարանին ներկայացված դիմումը վերադարձնելու դեմ:
1
Դիմումի ուսումնասիրության արդյունքներով, կարծում ենք, որ գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2- րդ կետի պահանջներից ելնելով՝ հետևյալ պատճառաբանությամբ: ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ սահմանադրական դատարանն օրենքով սահմանված կարգով որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կառավարության, վարչապետի, տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների համապատասխանությունը Սահմանադրությանը, իսկ 33 Սահմանադրության 101-րդ հոդվածը սահմանում է սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեցող սուբյեկտների սպառիչ շրջանակը։ Մասնավորապես, Հանրապետության Նախագահի հրամանագրերի սահմանադրականության հարցով ՀՀ սահմանադրական դատարան կարող են դիմել Հանրապետության Նախագահը, պատգամավորների առնվազն 1/5-ը, կառավարությունը, մարդու իրավունքների պաշտպանը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ ակտերի` Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով, դատարանները և գլխավոր դատախազը՝ իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործին առնչվող նորմատիվ ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով (հոդվ. 101, կետ 7) :
Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն Սահմանադրությամբ և սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ վիճարկում t այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը:
Ելնելով վերոգրյալից, չնայած այն հանգամանքին, որ դիմողի կողմից վիճարկվող՝ ՀՀ Նախագահի վերոնշյալ հրամանագիրն, ընդդատյա է սահմանադրական վերահսկողության, սակայն այն ներկայացվել է տվյալ համատեքստում սահմանադրական դատավարության սուբյեկտ չհանդիսացող անձի կողմից։ Ուստի և դիմումի քննությունը ենթակա է մերժման։
Միաժամանակ անհրաժեշտ է արձանագրել հետևյալ փաստերը։ Նախ և առաջ դիմողը լիարժեք չի տիրապետում ՀՀ Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի այն դրույթներին, որոնք սահմանում են
2
սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեցող սուբյեկտների սպառիչ ցանկը, սահմանադրական դատարանին ընդդատյա գործերի շրջանակը։ Թերևս այդ դրույթների իմացությունն անհրաժեշտ պայման է սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար, հատկապես այն դեպքում, երբ դիմումը ներկայացնում է մի անձ, ով ունի փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիր (Արտոնագիր No 78): Բացի դրանից, դիմումը պարունակում է քաղաքական բնույթի ոչ կոռեկտ գնահատականներ և փաստաբանին ոչ վայել արտահայտություններ։ Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 2-րդ կետով, Սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը ՈՐՈՇԵՑ.
«Դարեսկիզբ» ՍՊ ընկերության ներկայացուցիչ՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանի դիմումը մերժել:
Նախագահող
Անդամներ
ՔԱՐՏՈՒՂԱ
ՐՈՒԹՅՈՒՆ
22
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 հոկտեմբերի, 2008 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
