Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 187 — Ճանապարհային հարկով հարկման բազան 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 187AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 187 — Ճանապարհային հարկով հարկման բազան 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 187. Ճանապարհային հարկով հարկման բազան 1. Ճանապարհային հարկով հարկման բազա է համարվում ճանապարհային հարկով հարկման օբյեկտի արժեքային կամ ֆիզիկական մեծությունը կամ այն բնութագրիչը, որի հիման վրա սույն բաժնով սահմանված դրույքաչափերով ու կարգով հաշվարկվում է ճանապարհային հարկի գումարը: 2. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համա

Ամբողջ Տեքստ

Հոդված 187. Ճանապարհային հարկով հարկման բազան 1. Ճանապարհային հարկով հարկման բազա է համարվում ճանապարհային հարկով հարկման օբյեկտի արժեքային կամ ֆիզիկական մեծությունը կամ այն բնութագրիչը, որի հիման վրա սույն բաժնով սահմանված դրույքաչափերով ու կարգով հաշվարկվում է ճանապարհային հարկի գումարը:

2. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկով հարկման բազա է համարվում բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտքի և Հայաստանի Հանրապետությունում գտնվելու տևողությունը՝ արտահայտված օրերով, ըստ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների (այդ թվում` կցորդների և կիսակցորդների) թույլատրելի առավելագույն զանգվածի` արտահայտված տոննաներով: 3. (մասն ուժը կորցրել է 25.06.19 ՀՕ-68-Ն ) 4. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար հարկման բազա է համարվում Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրված գովազդային վահանակի մակերեսը` արտահայտված քառակուսի մետրերով: Բազմակողմ (երկու և ավելի կողմ ունեցող) գովազդային վահանակի դեպքում հարկման բազա է համարվում գովազդային վահանակի բոլոր կողմերի մակերեսների հանրագումարը:

5. Սույն հոդվածի 2-րդ մասի կիրառության իմաստով, թամբային քարշակ թափքի տեսակ ունեցող ավտոմոբիլի և կիսակցորդի միակցված շարժակազմի (ավտոգնացքի) դեպքում հարկման բազայի որոշման նպատակով հիմք է ընդունվում ավտոգնացքի մեջ մտնող կիսակցորդի թույլատրելի առավելագույն զանգվածը` արտահայտված տոննաներով, իսկ կցորդով շարժվող միակցված շարժակազմի (ավտոգնացքի) դեպքում` շարժակազմի մեջ մտնող ավտոտրանսպորտային միջոցների (այդ թվում՝ կցորդների և կիսակցորդների) թույլատրելի առավելագույն զանգվածների հանրագումարը՝ արտահայտված տոննաներով: (187-րդ հոդվածը փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն, 25.06.19 ՀՕ-68-Ն , 10 .12.20 ՀՕ-498-Ն ) (21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ) (25.06.19 ՀՕ-68-Ն օրենքն ունի անցումային դրույթ )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել