Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 303 — Ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի մշտական հաստատության (բացառությամբ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, որոնք հաշվառ
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 303AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 303 — Ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի մշտական հաստատության (բացառությամբ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, որոնք հաշվառ

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 303. Ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի մշտական հաստատության (բացառությամբ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, որոնք հաշվառվում են պետական ռեգիստրի գործակալությունում) հաշվառումից հանումը 1. Ոչ ռեզիդենտ կազմակերպության մշտական հաստատությունը (բացառությամբ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, որոնք հաշվառվում են պետական ռեգիստրի գործակալությու

Ամբողջ Տեքստ

Հոդված 303. Ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի մշտական հաստատության (բացառությամբ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, որոնք հաշվառվում են պետական ռեգիստրի գործակալությունում) հաշվառումից հանումը 1. Ոչ ռեզիդենտ կազմակերպության մշտական հաստատությունը (բացառությամբ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, որոնք հաշվառվում են պետական ռեգիստրի գործակալությունում) հաշվառումից դուրս գալու համար հարկային մարմին է ներկայացնում դիմում: Դիմումի հիման վրա մեկ աշխատանքային օրվա ընթացքում ոչ ռեզիդենտ կազմակերպության մշտական հաստատության գործունեության դադարեցման վերաբերյալ տեղեկությունները գրառվում են միասնական գրանցամատյանում: Դիմումում նշված օրվանից ոչ ռեզիդենտ կազմակերպության մշտական հաստատությունը համարվում է հաշվառումից հանված:

2. Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի մշտական հաստատությանը հաշվառումից հանելու համար հիմք է հանդիսանում նրա մահվան փաստը հավաստող՝ երրորդ անձի ներկայացրած փաստաթղթի պատճենը: Սույն հոդվածում նշված փաստաթղթի պատճենի ներկայացումից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, միասնական գրանցամատյանում մշտական հաստատության վերաբերյալ կատարվում են համապատասխան գրառումներ: Ֆիզիկական անձի մահվան օրվանից մշտական հաստատությունը համարվում է հաշվառումից հանված:

3. Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին և 9.2-րդ մասերին համապատասխան՝ հարկային մարմնում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը հաշվառումից հանվում է Կառավարության սահմանած կարգով: (303-րդ հոդվածը լրաց. 06.05.26 ՀՕ-234-Ն ) ( 06.05.26 ՀՕ-234-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել