Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 443.5 — Փաստաթղթերի պահպանությունը 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 443.5AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 443.5 — Փաստաթղթերի պահպանությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 443.5. Փաստաթղթերի պահպանությունը 1. Հաշվետու ֆինանսական հաստատությունը պարտավոր է պահպանել Ստանդարտով, համաձայնագրով և սույն գլխով սահմանված պարտավորությունների կատարումը հավաստող պատշաճ ստուգման ընթացակարգերի իրականացման ընթացքում ձեռք բերված փաստաթղթերը: 2. Ֆինանսական հաշիվներին վերաբերող բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև համակարգչային ծրագրերում և էլեկտրոնային կրիչներում առկա տեղեկատվությունը հաշվետու ֆինանսական հաստատությունը պահպանում է

Ամբողջ Տեքստ

Հոդված 443.5. Փաստաթղթերի պահպանությունը 1. Հաշվետու ֆինանսական հաստատությունը պարտավոր է պահպանել Ստանդարտով, համաձայնագրով և սույն գլխով սահմանված պարտավորությունների կատարումը հավաստող պատշաճ ստուգման ընթացակարգերի իրականացման ընթացքում ձեռք բերված փաստաթղթերը:

2. Ֆինանսական հաշիվներին վերաբերող բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև համակարգչային ծրագրերում և էլեկտրոնային կրիչներում առկա տեղեկատվությունը հաշվետու ֆինանսական հաստատությունը պահպանում է օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, բայց ոչ պակաս, քան հինգ տարի ժամկետով: Օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմինների ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների փոխանցման, հարկային մարմնի կողմից այդպիսի տեղեկությունների ստացման կարգերը, ինչպես նաև փոխանցված ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների պահպանության պահանջները սահմանում է Կառավարությունը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել