Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 907 — Ավանդի գումարին տոկոսներ հավելագրելու ու դրանք վճարելու կարգը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 907AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 907 — Ավանդի գումարին տոկոսներ հավելագրելու ու դրանք վճարելու կարգը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 907. Ավանդի գումարին տոկոսներ հավելագրելու ու դրանք վճարելու կարգը 1. Բանկային ավանդի գումարի վրա տոկոսները հաշվարկվում են ավանդը բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար: 2. Բանկային ավանդի գումարից տոկոսներն ավանդատուին նրա պահանջով վճարվում են յուրաքանչյուր եռամսյակ` ավանդի գումարից առանձին, իսկ այդ ժամկ

Ամբողջ Տեքստ

Հոդված 907. Ավանդի գումարին տոկոսներ հավելագրելու ու դրանք վճարելու կարգը 1. Բանկային ավանդի գումարի վրա տոկոսները հաշվարկվում են ավանդը բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար:

2. Բանկային ավանդի գումարից տոկոսներն ավանդատուին նրա պահանջով վճարվում են յուրաքանչյուր եռամսյակ` ավանդի գումարից առանձին, իսկ այդ ժամկետում չպահանջված տոկոսներն ավելանում են ավանդի գումարին, որին հավելագրվում են տոկոսներ, եթե այլ բան նախատեսված չէ բանկային ավանդի պայմանագրով: Ավանդը վերադարձնելիս վճարվում են այդ պահին հավելագրված բոլոր տոկոսները:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները չեն տարածվում կուտակային կենսաթոշակային ավանդների վրա: Կուտակային կենսաթոշակային ավանդի տոկոսները ավելանում են ավանդի գումարին, և դրանց հավելագրվում են կուտակային կենսաթոշակային ավանդին հավելագրվող տոկոսներ: Կուտակային կենսաթոշակային ավանդների վրա հավելագրված բոլոր տոկոսները վճարվում են ավանդի հետ միաժամանակ` սույն օրենսգրքի 905 հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետում: (907-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-253-Ն, խմբ.

06.03.20 ՀՕ-135-Ն ) (06.03.20 ՀՕ-135-Ն օրենքն ունի անցումային դրույթ )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել