ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 13 — Արտադրական նշանակության անտառները 1.
Ամփոփում
Հոդված 13. Արտադրական նշանակության անտառները 1. Արտադրական նշանակության անտառներն են բնափայտի շարունակական արտադրությունն ապահովող անտառները, որոնք չեն դասվում հատուկ և պաշտպանական նշանակության անտառների շարքին: 2. Արտադրական նշանակության անտառներում բնափայտի մթերումն իրականացվում է անտառաշինական նախագծերի հիման վրա` միջանկյալ (խնամքի), սանիտարական և անտառավերականգնման հատումների միջոցով, հատման տարիքի հիման վրա՝ անտառի կենսաբանական առանձնահատկու
Ամբողջ Տեքստ
Հոդված 13. Արտադրական նշանակության անտառները 1. Արտադրական նշանակության անտառներն են բնափայտի շարունակական արտադրությունն ապահովող անտառները, որոնք չեն դասվում հատուկ և պաշտպանական նշանակության անտառների շարքին:
2. Արտադրական նշանակության անտառներում բնափայտի մթերումն իրականացվում է անտառաշինական նախագծերի հիման վրա` միջանկյալ (խնամքի), սանիտարական և անտառավերականգնման հատումների միջոցով, հատման տարիքի հիման վրա՝ անտառի կենսաբանական առանձնահատկությունների բարելավման նպատակով` ապահովելով շրջակա միջավայրի վրա բացասական ներգործությունների կանխարգելումը, իսկ դրա անհնարինության դեպքում` բացասական ներգործությունների հետևանքների վերացումը:
3. Արտադրական նշանակության անտառներում անտառօգտագործման և պահպանության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Գ Լ ՈՒ Խ 5 ԱՆՏԱՌԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
