Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ջհանգիրյան — ԵՔՐԴ/0197/01/08
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Ջհանգիրյան — ԵՔՐԴ/0197/01/08

Վճռաբեկ դատարանԵՔՐԴ/0197/01/0825 նոյեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2008 թվականի փետրվարի 24-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում հարուցվել և վարույթ է ընդունվել թիվ 69101308 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ 2 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` Վարդան Վրեժի Ջհանգիրյանի կողմից ոստիկանության աշխատակիցների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու փաստի առթիվ: Հետաքննության մարմնի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ թիվ 69101308 քրեական գործի նյութերով հարուցվել է թիվ 69101408 քրեական գործը

Ամբողջ Տեքստ

ԵՔՐԴ/0197/01/08

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան) նախագահությամբ՝

մասնակցությամբ դատավորներ՝

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ՝

մասնակցությամբ դատախազ՝

պաշտպաններ՝

Ն.ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

Պ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե.ՎԱՐՈՍՅԱՆԻ

Լ.ՍԱՀԱԿՅԱՆԻ

2020 թվականի մայիսի 25-ին

ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Վարդան Վրեժի Ջհանգիրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009 թվականի հուլիսի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի՝ հիմնարար խախտման հիմքով ներկայացված բողոքը,

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2008 թվականի փետրվարի 24-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում հարուցվել և վարույթ է ընդունվել թիվ 69101308 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ

2

հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` Վարդան Վրեժի Ջհանգիրյանի կողմից ոստիկանության աշխատակիցների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու փաստի առթիվ:

Հետաքննության մարմնի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ թիվ 69101308 քրեական գործի նյութերով հարուցվել է թիվ 69101408 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` Գագիկ Վրեժի Ջհանգիրյանի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու փաստի առթիվ, որն էլ միացվել է թիվ 69101308 քրեական գործին և նախաքննությունը շարունակվել է 69101308 համարով:

2008 թվականի փետրվարի 24-ին Վ.Ջհանգիրյանը ձերբակալվել է: Նախաքննության

Վ.Ջհանգիրյանը

մարմնի՝

ներգրավվել

է

2008

թվականի

որպես

փետրվարի

մեղադրյալ,

և

25-ի

նրան

որոշմամբ

մեղադրանք

է

առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին

ատյանի

դատարանի՝

2008

թվականի

փետրվարի

25-ի

որոշմամբ

Վ.Ջհանգիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով։

1.1. 2008 թվականի մարտի 7-ին քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որը նույն օրն ընդունվել է վարույթ: Նախաքննության մարմնի՝ 2008 թվականի մարտի 7-ի որոշմամբ թիվ 69101308 քրեական գործը միացվել է թիվ 62202608 քրեական գործին և նախաքննությունը շարունակվել է 62202608 համարով։

Նախաքննության մարմնի՝ 2008 թվականի ապրիլի 18-ի որոշմամբ Ռաֆիկ Ռաֆայելի Մուրադյանը ճանաչվել է տուժող։

Նախաքննության

մարմնի՝

2008

թվականի

ապրիլի

18-ի

որոշումներով

Վ.Ջհանգիրյանին առաջադրված մեղադրանքի ծավալը լրացվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննության մարմնի՝ 2008 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ թիվ 62202608 քրեական գործից անջատվել են Վ.Ջհանգիրյանի վերաբերյալ թիվ 69101308 քրեական գործի նյութերը և նույն թվականի ապրիլի 23-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել Երևանի քրեական դատարան:

3

2. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2009 թվականի մարտի 31-ի դատավճռով Վ.Ջհանգիրյանին մեղսագրված արարքը վերաորակվել է և նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով ու դատապարտվել ազատազրկման՝ 3 (երեք) տարի ժամկետով:

3. Վ.Ջհանգիրյանի և նրա պաշտպաններ Լ.Սահակյանի ու Ե.Վարոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2009 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ բողոքը մերժել է, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2009 թվականի մարտի 31-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

Նույն որոշմամբ Վ.Ջհանգիրյանի նկատմամբ կիրառվել է (Համաներում հայտարարելու մասինե ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 1ին կետի 1-ին ենթակետը, և նա ազատվել է նշանակված պատժի կրումից:

4. Վ.Ջհանգիրյանի և նրա պաշտպաններ Լ.Սահակյանի ու Ե.Վարոսյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ վերադարձվել է:

5. 2020 թվականի մարտի 13-ին ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը հիմնարար խախտման հիմքով բողոք է բերել Վճռաբեկ դատարան, որը Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի մայիսի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության

մասնակիցները

վճռաբեկ

բողոքի

պատասխան

չեն

ներկայացրել։

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը. 6.

Առաջին ատյանի դատարանը, 2009 թվականի մարտի 31-ի դատավճռով

հիմնավորված է համարել հետևյալ փաստերը. ((…) 2008թ. փետրվարի 23-ին ՀՀ

ոստիկանության

կազմակերպված

հանցավորության

դեմ

պայքարի

գլխավոր

վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքից դեպի Երևան ընթացող (ԲՄՎ իքս-5ե մակնիշի, սև, 99 SL 555 պետհամարանիշի

և

ՎԱԶ-21010

մակնիշի,

արծաթագույն,

80

ՍՍ

555

պետհամարանիշի ավտոմեքենաներում գտնվում են զինված անձինք: Վերջիններիս

4

վնասազերծելու նպատակով նույն օրը, ժամը 23-ի սահմաններում Էջմիածին-Երևան մայրուղու Արգավանդ գյուղի խաչմերուկում ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության 5-րդ վարչության և 3-րդ վարչության աշխատակիցների միջոցով իրականացվել է օպերատիվ

միջոցառում:

Այդ

միջոցառման

անցկացման

նախնական

հրահանգավորման համաձայն ոստիկանական (Ֆորդ-Տրանզիտե մակնիշի, 219 ՈՍ 01 պետհամարանիշի ավտոմեքենան փակել է (ԲՄՎ-իքս-5ե [(BMW X-5ե] մակնիշի ավտոմեքենայի ընթացքի ուղին, որի ժամանակ, այդ ավտոմեքենայի դիմացը ձախից աջ ուղղությամբ փակելիս` (Ֆորդե մակնիշի ավտոմեքենան և (ԲՄՎե մակնիշի ավտոմեքենան բախվել են միմյանց: ՀՀ ոստիկանության 5-րդ վարչության աշխատակից, տուժող Ռաֆիկ Մուրադյանն ավտոմեքենաների բախմանը նախորդող պահին դուրս է ցատկել (Ֆորդե մակնիշի ավտոմեքենայի սրահի աջակողմյան դռնից և գոռացել` (չշարժվեք, ոստիկանությունն էե: Նրանից հետո, նույն դռնով, ավտոմեքենայից դուրս են ցատկել նաև վկաներ Արսեն Աղանիկյանը, Միքայել Ղազարյանը և Արտակ Մարգարյանը, որոնք նույնպես ներկայացել են որպես ոստիկանության աշխատակիցներ: Տուժող Ռաֆիկ Մուրադյանը ոստիկանական համազգեստի վրայից կրել է առանց տարբերանշանների բաճկոն, իսկ վկաներ Արսեն Աղանիկյանը, Միքայել Ղազարյանը և Արտակ Մարգարյանը կրել են ոստիկանական տարբերանշաններով

սև

համազեստ:

Նշված

անձինք

անմիջականորեն

իրականացրել են (ԲՄՎ իքս-5ե ավտոմեքենայում գտնվողների զինաթափումն ու վնասազերծումը: (ԲՄՎ իքս-5ե մակնիշի, 99 SL 555 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ, ամբաստանյալ Վարդան Վրեժի Ջհանգիրյանն իմանալով, որ իրեն դիմողները ոստիկաններ են, չենթարկվելով ավտոմեքենայից իջնելու և իր մոտ պահվող հրազենը ներկայացնելու մասին ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին` մեկ անգամ ձեռքով հարվածել է տուժող Ռաֆիկ Մուրադյանի դեմքին` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ և ձեռքով քաշել պատռել է նրա բաճկոնը: Ֆիզիկական ուժի կիրառմամբ, տուժող Ռաֆիկ Մուրադյանը, վկաներ Արսեն Աղանիկյանը և Տիգրան Կարապետյանը վնասազերծել են ամբաստանյալ Վարդան Ջհանգիրյանին, որն իր բաճկոնի տակ, գոտկատեղում կրել է (ԻԶՀ-75ե (IZH-75) մոդելի (ԳՕՊ-1432ե (թԿկ-1432) գործարանային համարի ատրճանակ և նրան բերման

5

են ենթարկել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն: Ամբաստանյալ Վարդան Ջհանգիրյանին վնասազերծելիս տեղի

ունեցած

քաշքշուկի,

պայքարի

ընթացքում

ՀՀ

ոստիկանության

կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 5-րդ վարչության

ՀԿԳ

ավագ

օպերլիազոր,

տուժող

Ռաֆիկ

Մուրադյանի

հաշվեցուցակային ատրճանակից արձակվել է երկու կրակոց, որոնց հետևանքով ամբաստանյալ Վարդան Ջհանգիրյանին և ոստիկանության աշխատակիցներ, վկաներ

Տիգրան

Կարապետյանին

ու

Գևորգ

Մալխասյանին

հրազենային

վնասվածքներ են պատճառվել: Ամբաստանյալ Վարդան Ջհանգիրյանի վարած (ԲՄՎ իքս-5ե

մակնիշի,

99

SL

555

պետհամարանիշի

ավտոմեքենայի

զննմամբ

հայտնաբերվել է նաև (Կոնկորդ Սարսիլմազե (CONCORD SARSILMAZ) մոդելի (ԴԿ 118518ե (DK 118518) համարի 12 տրամաչափի որսորդական ողորկափող հրացան: Ամբաստանյալ Վարդան Ջհանգիրյանի մոտ պահվող ատրճանակի և որսորդական հրացանի

կապակցությամբ

կատարված

քննությամբ

պարզվել

է,

որ

ՀՀ

ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչությունից նրան տրվել են համապատասխանաբար՝ պարգևատրական զենք պահելու և կրելու ԹՊԶ թիվ 1048 և որսորդական հրազեն պահելու և կրելու ԹՊԿ թիվ 160 թույլտվությունները (...)ե1։ 6.1. Առաջին ատյանի դատարանն իր կողմից հաստատված հանգամանքների հիմքում

դրել

է

վկաներ

Կ.Հովհաննիսյանի,

Ա.Սիմոնյանի,

Լ.Պողոսյանի,

Ս.Հովհաննիսյանի ցուցմունքները, տուժող՝ ՀՀ ոստիկանության աշխատակից Ռաֆիկ Մուրադյանի

ցուցմունքը,

վկաներ՝

ՀՀ

ոստիկանության

աշխատակիցներ

Ա.Աղանիկյանի, Տ.Կարապետյանի, Ա.Մարգարյանի, Մ.Ղազարյանի, Ա.Սուքիասյանի, Գ.Վարդանյանի, Կ.Խաչատրյանի, Գ.Գևորգյանի, Մ.Արզումանյանի, Վ.Քաբաբյանի, Ռ.Կայֆաջյանի,

Գ.Մալխասյանի

ցուցմունքները,

Վ.Ջհանգիրյանին

բերման

ենթարկելու մասին՝ 2008 թվականի փետրվարի 23-ի արձանագրությունը, ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Ռ.Մուրադյանի, Ա.Աղանիկյանի, Մ.Ղազարյանի, Ա.Մարգարյանի և Ա.Սուքիասյանի կողմից 2008 թվականի փետրվարի 23-ին կազմված զեկուցագրերը, անձնական խուզարկություն կատարելու մասին նույն օրվա

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 512-520:

6

արձանագրությունը և իրեղեն ապացույց ճանաչված՝ տուժող Ռ.Մուրադյանի բաճկոնը2:

7. Առաջին ատյանի դատարանը գտել է, որ ամբաստանյալ Վարդան Ջհանգիրյանի կողմից, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելն ապացուցված չէ, նրա արարքը ճիշտ չէ որակված և չի համապատասխանում ՀՀ քրեական օրենսգրքի 316րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին: Միաժամանակ, Առաջին ատյանի դատարանն ապացուցված է համարել ամբաստանյալ Վարդան Ջհանգիրյանի կողմից իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝ նրա արարքը վերաորակելով և վերջինիս մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով3:

7.1. Դատաքննության ընթացքում պաշտպանության կողմի միջնորդությամբ հարցաքննվել են վկա Գրիգոր Զաքարյանն ու մեկ այլ գործով մեղադրյալ Գագիկ Ջհանգիրյանը, որոնք տվյալներ են հայտնել քրեական գործի հարուցման առիթը հանդիսացող

իրադարձությունների

ժամանակ

շրջանակի,

նրանց

նկարագրության,

արտաքին

դրանց

մասնակցող

հնչած

անձանց

կրակոցների,

խոսակցությունների և այդ իրադարձությունների հետ կապված հանգամանքների վերաբերյալ՝ հերքելով Վ.Ջհանգիրյանի կողմից որևէ մեկի նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնության սպառնալիք տալու հանգամանքները։ Բացի այդ, Գագիկ Ջհանգիրյանը տեղեկություններ է հայտնել ինչպես տեղի ունեցած միջադեպի ընթացքում, այնպես էլ դրանից հետո՝ իր և Վարդան Ջհանգիրյանի նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից գործադրված բռնության հանգամանքների շուրջ4։

2 Տե՛ս նույն տեղում։

3 Տե՛ս նույն տեղում։

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, դատական նիստի արձանագրություն:

7

7.2. Առաջին ատյանի դատարանը գտել է, որ Գրիգոր Զաքարյանի ու Գագիկ Ջհանգիրյանի վերոնշյալ ցուցմունքները Վարդան Ջհանգիրյանին առաջադրված մեղադրանքի հետ առնչություն չունեն5։

7.3.

Առաջին

ատյանի

դատարանում,

գործի

քննության

ընթացքում,

Վ.Ջհանգիրյանի պաշտպանները միջնորդել են դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել մի շարք անձանց, բացի այդ նշել են, որ գործի քննության ընթացքում ի հայտ են եկել Վ.Ջհանգիրյանի մեղավորությունը հերքող ապացույցներ, այդ թվում նաև՝ Գ.Ջհանգիրյանի գործով Կ.Բաբակեխյանի կողմից՝ որպես ոստիկանական օպերացիայի

ղեկավարի,

տրված

ցուցմունքները,

ՀՀ

ոստիկանության

6-րդ

վարչությունից ստացված՝ իրենց հարցման պատասխանը, որպիսի փաստական տվյալները պատշաճ կերպով կարող են ներկայացնել դատաքննությունը վերսկսելու պայմաններում։

Առաջին

ատյանի

դատարանը

միջնորդությունը

մերժել

է

այն

պատճառաբանությամբ, որ պաշտպանական կողմը հստակ չի մատնանշել և չի ներկայացրել այն ապացույցները, որոնք կարող էին հիմք հանդիսանալ դատական քննությունը վերսկսելու համար և միայն այն հանգամանքը, որ պաշտպանական կողմը հայտարարություններ է անում այնպիսի ապացույցների մասին, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ Վ.Ջհանգիրյանի վերաբերյալ գործով, բավարար հիմք չի կարող հանդիսանալ դատաքննությունը վերսկսելու համար6։

8. Վերաքննիչ դատարանն օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ նշել է. ((...) Վերաքննիչ դատարանը գտնում է՝ գործով

տուժողի և վկաների ոստիկանության աշխատակիցներ լինելու հանգամանքը չի կարող կասկածի տակ դնել վերջիններիս ցուցմունքների արժանահավատությունը, ապացուցողական նշանակությունը և դիտել այն որպես կանխորոշիչ կամ կանխակալ հանգամանք, առանց որևէ հիմնավորումների (...)։

(...) [Վ]երաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ սույն քրեական գործի

ինչպես

նախաքննության,

անյպես

էլ

դատաքննության

ընթացքում

քրեադատավարական օրենքի էական խախտումներ՝ որոնք գործին մասնակցող

5 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 512-520:

6 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, դատական նիստի արձանագրություն:

8

անձանց՝

օրենքով երաշխավորված

իրավունքներից

զրկելու

կամ

դրանցում

սահմանափակելու, կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, թույլ չեն տրվել, գործի փաստական հանգամանքների մասին դատավճռում շարադրված դատարանի հետևությունները բխում են քրեական գործով ձեռք բերված ապացույցներից, կիրառվել է քրեական այն օրենքը, որը ենթակա էր կիրառման, ուստի դատավճիռը պետք է թողնել օրինական ուժի մեջ (...)ե7:

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Վճռաբեկ բողոքը բերվել է այն հիմքով, որ նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

Բողոքի հեղինակն ընդգծել է, որ Առաջին ատյանի դատարանը, 2009 թվականի մարտի 31-ի դատավճռով Վ.Ջհանգիրյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության մեջ՝ որպես արարքի կատարումը հիմնավորող ապացույցներ հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության աշխատակիցներ հանդիսացող տուժողի և վկաների ցուցմունքները, ինչպես նաև տուժող Ռ.Մուրադյանի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության 2008 թվականի մարտի 25-ի թիվ 223 եզրակացությունը, որպես իրեղեն ապացույց ճանաչված` տուժող Ռ.Մուրադյանի բաճկոնը և այլ ապացույցները, իսկ Վերաքննիչ դատարանը, 2009 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, գտել է, որ ստորադաս դատարանը հանգամանորեն հետազոտել է յուրաքանչյուր ապացույց՝ թույլատրելիության և

7 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 85-99։

9

վերաբերելիության քրեադատավարական պահանջների տեսանկյունից, որպիսի պայմաններում կայացրել է օրինական և հիմնավորված դատական ակտ։ Բողոք բերած անձը շեշտել է, որ ստորադաս դատարանները Վ.Ջհանգիրյանի մեղադրանքը

հիմնավորելիս

առավելապես

հիմնվելով

ոստիկանության

աշխատակիցների ցուցմունքների վրա` չեն ապահովվել Մուշեղ Սաղաթելյանն

ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մատնանշված՝ արդար դատաքննության իրավունքի երաշխիքները։ Բացի այդ,

ստորադաս

դատարանները

Վ.Ջհանգիրյանի

մեղքը

հիմնավորող

ապացուցողական զամբյուղում ծանրակշիռ դեր հատկացնելով ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներին՝ պատշաճ գնահատման չեն ենթարկել այն, որ վերջիններս ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում, ինչը

ողջամտորեն

կասկածի

տակ

է

դնում

նրանց

ցուցմունքների

արժանահավատությունը։ Մասնավորապես, սույն գործով վճռորոշ ապացույցները, որոնցով ուղղակիորեն հիմնավորվել է Վ.Ջհանգիրյանի մասնակցությունը նրան վերագրված արարքի կատարմանը, վիճարկվող իրադարձությունների անմիջական մասնակից` ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր

վարչության

աշխատակիցներ,

տուժող

Ռ.Մուրադյանի

և

վկա

Ա.Աղանիկյանի ցուցմունքներն են։ Ինչ վերաբերում է այլ ապացույցներին, որոնց դատարանները

հղում

են

կատարել,

այն

է`

որպես

վկա

հարցաքննված

ոստիկանության մյուս աշխատակիցների ցուցմունքները, իրեղեն ապացույցը, դրա առգրավման արձանագրությունն ու փորձագիտական եզրակացությունը, ապա դրանք

անուղղակի

ապացույցներ

են

և

ուղղակիորեն

չեն

հաստատում

չեն

օգտագործել

Վ.Ջհանգիրյանի առնչությունը մեղսագրվող արարքին։

Բողոքաբերի

կարծիքով,

յուրաքանչյուր

ողջամիտ

ծառայողների

մեղադրական

ստորադաս

հնարավորություն՝

ցուցմունքները,

դատարանները

ստուգելու

որոնք

այն

ակտիվ

ոստիկանության

դեր

են

ունեցել

Վ.Ջհանգիրյանին մեղսագրվող արարքի կատարման ժամանակահատվածում, իսկ ոստիկանության

աշխատակիցների

անվերապահորեն

ընդունելը՝

առանց

հնարավորություն

ընձեռելու

մրցակցային

արդյունավետորեն

վիճարկելու

կողմից

իր

ներկայացված

պաշտպանական

տվյալներն

կողմին

լիարժեք

դատավարության

պայմաններում

դեմ

ցուցմունքների

տրված

10

արժանահավատությունը, ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝

Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով, այնպես էլ սույն գործով, հանգեցրել

է

(Մարդու

իրավունքների

և

հիմնարար

ազատությունների

պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա)՝ 6-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքի խախտման:

Բողոք բերած անձը գտել է, որ ստորադաս դատարանները պատշաճ վերլուծության չեն ենթարկել այն հարցը, թե ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները` Վ.Ջհանգիրյանին բերման և քրեական հետապնդման ենթարկելուն նախորդող և հաջորդող իրադարձությունների համատեքստում արդյո՞ք կասկած չեն առաջացնում դրանց վստահելիության և ճշգրտության առումով, ինչն ուներ առանցքային նշանակություն դրանց արժանահավատությունը, ինչպես նաև այլ փաստական

տվյալների

հետ

համակցության

մեջ

գործի

լուծման

համար

բավարարությունը որոշելու տեսանկյունից:

Բողոքաբերի պնդմամբ ստորադաս դատարանների դատական ակտերով հաստատված փաստական հանգամանքների և գործի նյութերի համադրված վերլուծությունից հետևում է, որ ստորադաս դատարանները պատշաճ ստուգման և գնահատման չեն ենթարկել սույն գործի փաստական հանգամանքները, իսկ քրեական

գործում

առկա

չէ

արժանահավատ

ապացույցների

բավարար

համակցություն, որը թույլ կտար հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին

համապատասխան

ապացուցված

համարել,

որ

Վ.Ջհանգիրյանը

կատարել է սույն քրեական գործով իրեն մեղսագրված` ՀՀ քրեական օրենսգրքի 316րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը։ Բողոքաբերը գտել է, որ Վարդան Ջհանգիրյանի վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2009 թվականի մարտի 31-ի դատավճռով և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ թույլ է տրվել դատավարական իրավունքի հիմնարար խախտում, վերը նկարագրված փաստական տվյալների պայմաններում ի սկզբանե կանխորոշված է եղել քրեական գործի քննության ոչ ճիշտ ընթացքը, բովանդակազրկվել է դրա նշանակությունը՝ ինչը

11

վկայում է անօրինական և չհիմնավորված դատական ակտեր կայացված լինելու մասին:

10. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել և փոփոխել Առաջին ատյանի դատարանի՝ 2009 թվականի մարտի 31-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2009 թվականի հուլիսի 15-ի որոշումը՝ ճանաչելով և հռչակելով Վ.Ջհանգիրանի անմեղությունը մեղսագրված արարքում։

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք սույն գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց

արդյունքում

ընդունված

դատական

ակտերը

խաթարում

են

արդարադատության բուն էությունը, խախտում են սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

12. ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն՝ (1. Ոչ ոք չի կարող կրկին

դատվել նույն արարքի համար:

2.

Սույն

հոդվածի

1-ին

մասի

դրույթները

չեն

խոչընդոտում

գործի

վերանայմանը՝ օրենքին համապատասխան, եթե առկա են նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրաե: Եվրոպական կոնվենցիայի 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն՝

(1. Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ

դատվի

կամ

քրեական

դատավարության

կարգով

պատժվի

այն

հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան:

2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ

12

տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա (…)ե։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Եվրոպական կոնվենցիայի 7րդ արձանագրության 4-րդ հոդվածի համատեքստում դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ պետական իշխանությունները պետք է հարգեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրությունը և թույլատրեն գործով վարույթի վերսկսում

միայն այն

դեպքերում,

երբ

այն

կատարելու

լեգիտիմ հիմքերը

գերազանցում են իրավական որոշակիության սկզբունքը։ Մասնավորապես, այն դատական ակտի վերանայումը, որն օրինական ուժ է ստացել, չպետք է թույլատրվի միայն գործը վերաքննելու և նոր որոշում կայացնելու նպատակով, այլ պետք է հետապնդի դատական սխալները և արդարադատության իրականացման ընթացքում թույլ տրված խախտումները շտկելու նպատակ8:

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով, (հիմնարար

խախտումե հասկացությունը ենթադրում է միայն դատավարական ընթացակարգի լուրջ

խախտումը,

որն

էապես

խաթարում

է

նախորդ

դատավարության

ամբողջականությունը, կարող է հիմք հանդիսանալ ոչ անձի օգտին գործի վերանայման համար, եթե նա արդարացվել է կամ մեղավոր է ճանաչվել նվազ ծանր հանցագործության համար, քան օրենքով նախատեսվածը, որը ենթակա էր կիրառման։ Հետևաբար, նման դեպքերում, դատախազի կամ վերադաս դատարանի կողմից

զուտ

բավարարել

գործով

ապացույցների

նշված

չափանիշին։

պարզ

վերագնահատումը

Այնուամենայնիվ,

ինչ

չէր

կարող

վերաբերում

է

իրավիճակներին, երբ անձը մեղավոր է ճանաչվել և գործի վերանայումը կարող է լինել իր օգտին, Եվրոպական դատարանը նշել է, որ թիվ 7 Արձանագրության Բացատրական զեկույցի 31-րդ կետում ընգծված է, որ (4-րդ հոդվածը չի խոչընդոտում

գործի կրկնակի քննությանը՝ հօգուտ դատապարտված անձի, և դատական ակտի ցանկացած այլ փոփոխությանը` ի շահ դատապարտյալիե: Նման դեպքերում, համապատասխանաբար, խախտման բնույթը նախևառաջ ենթակա է գնահատման`

8

Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Bratyakin v. Russia գործով 2006 թվականի մարտի 9-ի որոշումը, գանգատ թիվ 72776/01։

13

պարզելու համար, թե արդյո՞ք թույլ է տրվել պաշտպանական իրավունքի խախտում, և, ըստ այդմ, արդյո՞ք գործով առկա է եղել խոչընդոտ՝ արդարադատության պատշաճ իրականացման համար։ Վերջապես, 7-րդ Արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի վերանայման հիմքերն ամեն դեպքում, in fine, պետք է լինեն այնպիսին, որ (ազդեն գործի ելքի վրաե՝ կամ հօգուտ անձի, կամ հակառակը9։ 12.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ (Նույն անձի վերաբերյալ, նույն դեպքի առիթով դատարանի՝ օրինական

ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելու կամ ավելի խիստ պատիժ նշանակելու կամ մեկ այլ հիմքով, որն առաջ կբերի անձի վիճակի վատթարացումե:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ([Ն]ույն հոդվածի երկրորդ մասի կանոնները չեն գործում այն բացառիկ

դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունըե:

12.2. Վերը մեջբերված քրեադատավարական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծել է Մկրտիչ Սարգսյանի գործով որոշմամբ և իրավական դիրքորոշումներ արտահայտել առ այն, որ ((...) [Օ]րինական ուժի մեջ մտած դատական ակտերը

կարող են վերանայվել բացառապես նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտման (կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների) հիմքով։ Նման իրավակարգավորումը բխում է իրավաչափ այն գաղափարից, որ օրինական ուժի

մեջ

մտած

դատական

ակտերի

վերանայումը

ընդհանուր

կանոնից

բացառություն է և, որպես այդպիսին, ենթադրում է բողոքարկման բացառիկ հիմքերի առկայություն։

9 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Mihalache v. Romania գործով 2019 թվականի

հուլիսի 8-ի վճիռը, գանգատ թիվ 54012/10, կետ 133։

14

Հարկ է ընդգծել, որ (հիմնարար խախտումըե ենթադրում է խախտման առավել ծանր բնույթ, քան քրեական օրենքի սխալ կիրառումը կամ քրեադատավարական օրենքի էական խախտումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներ)։ Հիմնարար խախտման էությունը դրսևորվում է նրանում, որ այն ի սկզբանե

կանխորոշում է քրեական

գործի քննության

ոչ ճիշտ ընթացքը,

բովանդակազրկում դրա նշանակությունը՝ դրանով իսկ վկայելով անօրինական և չհիմնավորված դատական ակտ կայացված լինելու մասին։ (…)ե10: 12.3.

(Հիմնարար

խախտմանե

էությանն

անդրադարձել

է

նաև

ՀՀ

սահմանադրական դատարանը՝ թիվ ՍԴՈ-1431 որոշմամբ ընդգծելով հետևյալը. ((…)

[Հիմնարար խախտումը] պետք է պատճառահետևանքային կապի մեջ գտնվի ընդունված և արդարադատության բուն էությունը խաթարող դատական ակտի հետ: Քրեական արդարադատությունը, վերջին հաշվով, ուղղված է անմեղ անձին արդարացնելուն, հանցանք կատարած անձին դատապարտելուն, նրա նկատմամբ արդարացի

պատիժ

նշանակելուն,

հանցագործությունից

տուժած

անձի

իրավունքներն ու իրավաչափ շահերը պաշտպանելուն, նրան պատճառված վնասը հատուցելուն: Այսինքն` առերևույթ հիմնարար խախտումը պետք է արժեզրկի քրեական գործով իրականացված արդարադատությունը, նսեմացնի կայացված դատական ակտի դերն ու նշանակությունը: Մասնավորապես` այդպիսի վիճակ կարող է առաջանալ այն դեպքում, երբ գործը քննվել և դատական ակտը կայացվել է դատարանի ոչ օրինական կազմով, կամ երբ անձը դատապարտվել է այնպիսի արարքի համար, որը ստացել է ակնհայտ սխալ իրավական գնահատականե11:

13. Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ (1. Յուրաքանչյուր ոք

(...) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (...)

10

Տե՛ս Մկրտիչ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵՄԴ/0020/01/14 որոշման 19-20-րդ կետերը։

11 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-1431 որոշման

4.3-րդ կետը։

15

3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.

դ) հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները (...)ե:

14. Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճռով12 արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- որոշելու համար, թե վարույթն ընդհանուր առմամբ արդար է եղել, թե՝ ոչ, պետք է հաշվի առնել, թե արդյոք պահպանվել են պաշտպանության կողմի իրավունքները, և արդյոք դիմումատուին հնարավորություն է տրվել վիճարկելու ապացույցների իսկությունը և առարկելու դրանց օգտագործման դեմ։ Ի լրումն, ապացույցների որակը պետք է քննարկման առարկա հանդիսանա, ներառյալ` արդյոք այդ ապացույցների ձեռքբերման հանգամանքները կասկած չեն առաջացնում դրանց վստահելիության և ճշգրտության վերաբերյալ13,

-

որպես

ընդհանուր

կանոն՝

դատարաններն

են

գնահատում

իրենց

ներկայացված ապացույցները, ինչպես նաև այն ապացույցների վերաբերելիությունը, որոնք վկայակոչում է պաշտպանության կողմը: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի (դե ենթակետով նրանց թույլատրվում է, կրկին որպես ընդհանուր կանոն, որոշել՝ արդյոք

անհրաժեշտ է անձանց

որպես

վկա

կանչելը՝ կոնվենցիոն

համակարգում այդ բառին տրված (ավտոնոմե նշանակությամբ: Ապացույցները վերցնելու

համատեքստում

Մարդու

իրավունքների

հատուկ

ուշադրություն

դարձրել

կողմերի

է

համապատասխանությանը,

որն

արդար

եվրոպական

դատարանը

հավասարության

սկզբունքին

դատաքննության

հիմնարար

12 Տե՛ս Mushegh Saghatelyan v. Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2018

թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 23086/08:

13 Տե՛ս mutatis mutandis Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Bykov v. Russia գործով 2009

թվականի մարտի 10-ի վճիռը, գանգատ թիվ 4378/02, 89-90-րդ կետեր, Huseyn and Others v.Azerbaijan գործով 2011 թվականի հուլիսի 26ի վճիռը, գանգատ թիվ 35485/05, 199-200-րդ կետեր:

16

հայեցակետերից մեկն է, և որով ենթադրվում է, որ դիմումատուին պետք է (տրվի իր գործն այնպիսի պայմաններում ներկայացնելու ողջամիտ հնարավորություն, որն իր համար ոչ բարենպաստ պայմաններ չի ստեղծի՝ համեմատած իր հակառակորդի հետե14,

- չնայած սովորաբար ազգային դատարաններն են որոշում կայացնում վկային կանչելու անհրաժեշտության և նպատակահարմարության վերաբերյալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բացառիկ հանգամանքներում կարող է հանգել այն եզրակացության, որ այդպես չվարվելը հակասում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածին15,

- եթե վկաներին հարցաքննելու մասին մեղադրյալի միջնորդությունն ավելորդ բարդություններ

չի

առաջացնում,

բավարար

հիմնավորված

է,

առնչվում

է

մեղադրանքի էությանը և թերևս կարող է ամրապնդել պաշտպանությունը կամ նույնիսկ

հանգեցնել

իշխանություններն

այդ

արդարացման

դատավճռի,

միջնորդությունը

ապա

մերժելու

ներպետական

համար

պետք

է

համապատասխան պատճառաբանություններ ներկայացնեն16,

- չնայած դիմումատուին դատապարտելիս ներպետական դատարանները, ոստիկանության ծառայողների ցուցմունքներից բացի, հղում են կատարել այլ ապացույցների, միակ ապացույցը, որով ուղղակիորեն ենթադրվում էր դիմումատուի մասնակցությունն այդ արարքների կատարմանը, և որով տրամադրվում էր դրանց մանրամասները, տվյալ ցուցմունքներն էին։ Բոլոր մյուս ապացույցները, որոնց դատարանները հղում են կատարել, անուղղակի ապացույցներ են, և չի կարելի ասել,

14 Տե՛ս mutatis mutandis Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Kasparov and Others v. Russia

գործով 2013 թվականի հոկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 21613/07, 57-58-րդ կետեր: 15 Տե՛ս mutatis mutandis Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Bricmont v. Belgium գործով

1989 թվականի հուլիսի 7-ի վճիռը, գանգատ թիվ 10857/84, 89-րդ կետ, Popov v. Russia գործով 2006 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատ թիվ 26853/04, 188-րդ կետ, Dorokhov v. Russia գործով 2008 թվականի փետրվարի 14-ի վճիռը, գանգատ թիվ 66802/01, 65-րդ կետ: 16 Տե՛ս mutatis mutandis Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Topi v. Croatia գործով 2013

թվականի հոկտեմբերի 10-ի վճիռը, գանգատ թիվ 51355/10, 42-րդ կետ, Polyakov v. Russia գործով 2009 թվականի հունվարի 29-ի վճիռը, գանգատ թիվ 77018/01, 36-րդ կետ։

17

որ դրանք ուղղակիորեն ցույց են տալիս դիմումատուի առնչությունը մեղսագրվող արարքներին17,

- Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննել է մի շարք գործեր, որոնց դեպքում հրապարակային միջոցառման ժամանակ անհատին իր պահվածքի պատճառով քրեական հետապնդման են ենթարկել և դատապարտել՝ հիմնվելով բացառապես այն ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա, որոնք ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում։ Մարդու իրավունքների

եվրոպական

դատարանը

դատարանները

պատրաստակամորեն

ոստիկանության

ծառայողների

գտել

և

է,

որ

այդ

անվերապահորեն

ցուցմունքները

և

վարույթներում

ընդունել

դիմումատուին

են

որևէ

հնարավորություն չեն տվել հակառակ ապացույցներ ներկայացնելու։ Այն վճռել է, որ այս մեղադրանքների հիմքում ընկած այն հիմնական փաստերի վերաբերյալ վեճի դեպքում, երբ մեղադրանքի կողմի միակ վկաներն այն ոստիկանության ծառայողներն են եղել, որոնք ակտիվ դեր են ունեցել վիճարկվող իրադարձություններում, դատարանները պետք է պարտադիր օգտագործեին յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն՝ ստուգելու նրանց մեղադրական ցուցմունքները18:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանում

գործի

քննության

ընթացքում

Վ.Ջհանգիրյանի

պաշտպանները

միջնորդել են դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել մի շարք վկաների, բացի այդ նշել են, որ ի հայտ են եկել Վ.Ջհանգիրյանի մեղավորությունը հերքող ապացույցներ, որպիսի փաստական տվյալները պատշաճ կերպով կարող են ներկայացնել դատաքննությունը վերսկսելու պայմաններում։ Առաջին ատյանի դատարանը

միջնորդությունը

մերժել

է

այն

պատճառաբանությամբ,

որ

պաշտպանական կողմը հստակ չի մատնանշել և չի ներկայացրել այն ապացույցները, որոնք կարող էին հիմք հանդիսանալ դատական քննությունը վերսկսելու համար և միայն այն հանգամանքը, որ պաշտպանական կողմը հայտարարություններ է անում 17 Տե՛ս Mushegh Saghatelyan v. Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նշված

վճիռը, 206-րդ կետ։

18 Տե՛ս mutatis mutandis Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Kasparov and Others v. Russia

գործով 2013 թվականի հոկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 21613/07, 64-րդ կետ, Navalnyy and Yashin

v. Russia գործով 2014 թվական դեկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 76201/11, 83-րդ կետ, Frumkin v. Russia գործով 2016 թվականի հունվարի 5-ի վճիռը, գանգատ թիվ 74568/12, 165-րդ կետ։

18

այնպիսի ապացույցների մասին, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ Վ.Ջհանգիրյանի վերաբերյալ գործով, բավարար հիմք չի կարող հանդիսանալ դատաքննությունը վերսկսելու համար19։

15.1. Առաջին ատյանի դատարանը, 2009 թվականի մարտի 31-ի դատավճռով Վ.Ջհանգիրյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով

նախատեսված

հանցագործության

մեջ,

որպես

արարքի

կատարումը

հիմնավորող ապացույցներ հիմք է ընդունել վերջինիս նախաքննական ցուցմունքը, վկաներ

Կ.Հովհաննիսյանի,

ցուցմունքները,

ցուցմունքը,

տուժող,

վկաներ՝

Ա.Սիմոնյանի,

ՀՀ

ՀՀ

Լ.Պողոսյանի,

ոստիկանության

ոստիկանության

Ս.Հովհաննիսյանի

աշխատակից

Ռ.Մուրադյանի

աշխատակիցներ

Ա.Աղանիկյանի,

Տ.Կարապետյանի, Ա.Մարգարյանի, Մ.Ղազարյանի, Ա.Սուքիասյանի, Գ.Վարդանյանի, Կ.Խաչատրյանի, Գ.Գևորգյանի, Մ.Արզումանյանի, Վ.Քաբաբյանի, Ռ.Կայֆաջյանի, Գ.Մալխասյանի ցուցմունքները, Վ.Ջհանգիրյանին բերման ենթարկելու մասին՝ 2008 թվականի

փետրվարի

23-ի

արձանագրությունը,

ՀՀ

ոստիկանության

աշխատակիցներ Ռ.Մուրադյանի, Ա.Աղանիկյանի, Մ.Ղազարյանի, Ա.Մարգարյանի և Ա.Սուքիասյանի կողմից 2008 թվականի փետրվարի 23-ին կազմված զեկուցագրերը, անձնական խուզարկություն կատարելու մասին նույն օրվա արձանագրությունը և իրեղեն ապացույց ճանաչված՝ տուժող Ռ.Մուրադյանի բաճկոնը20: 15.2. Վերաքննիչ դատարանը, 2009 թվականի հունիսի 23-ի որոշմամբ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, ի թիվս այլնի,

արձանագրել

է,

որ

գործով

տուժողի

և

վկաների

ոստիկանության

աշխատակիցներ լինելու հանգամանքը չի կարող կասկածի տակ դնել վերջիններիս ցուցմունքների արժանահավատությունը, ապացուցողական նշանակությունը և դիտվել

որպես

կանխորոշիչ

կամ

կանխակալ

հանգամանք,

առանց

որևէ

հիմնավորումների, և հանգել է հետևության, որ սույն քրեական գործի ինչպես նախաքննության, անյպես էլ դատաքննության ընթացքում քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք գործին մասնակցող անձանց՝ օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու, կամ այլ

19 Տե՛ս սույն որոշման 7.3-րդ կետը:

20 Տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը:

19

ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, թույլ չեն տրվել, գործի փաստական հանգամանքների մասին դատավճռում շարադրված դատարանի հետևությունները բխում են քրեական գործով ձեռք բերված ապացույցներից21։

16.

Սույն

որոշման

15-15.2-րդ

կետերում

մեջբերված

փաստական

հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների, Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո, ինչպես նաև հաշվի առնելով այդ դիրքորոշումների համատեքստում արդար դատաքննության

իրավունքի

ներկայիս

զարգացումը,

Վճռաբեկ

դատարանն

արձանագրում է, որ ստորադաս դատարանները Վ.Ջհանգիրյանի մեղադրանքը հիմնավորելիս

առավելապես

հիմնվելով

ոստիկանության

աշխատակիցների

ցուցմունքների վրա` չեն ապահովվել Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մատնանշված՝ արդար դատաքննության իրավունքի երաշխիքները։ Դատարանները Վ.Ջհանգիրյանի մեղքը հիմնավորող ապացուցողական զամբյուղում ծանրակշիռ դեր հատկացնելով ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներին՝ պատշաճ գնահատման չեն ենթարկել այն, որ վերջիններս ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում,

ինչը

ողջամտորեն

կասկածի

տակ

է

դնում

նրանց

ցուցմունքների արժանահավատությունը։ Մասնավորապես, սույն գործով վճռորոշ ապացո

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 նոյեմբերի, 2020 թ.
Գործի #:
ԵՔՐԴ/0197/01/08
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել