ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի մայիսի 15-ին «ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» 2015 թվականի մարտի 25-ի ՀՕ-16-Ն օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին գլխով. «ԳԼՈՒԽ 4.1 ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՕՏԱՐՈՒՄԸ Հոդված 11.1. Պետական սեփականություն հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքի օտարումը 1. Պետական սեփականություն հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն կարող է օտարվել կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների ամփոփ ցուցակում ներառված ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտներին, ինչպես նաև ռազմական կարիքների համար պետական պատվերի պայմանագրի հիման վրա պետական պատվեր կատարող սուբյեկտներին՝ նոր արտադրատեսակների մշակման կամ արտադրատեսակների արդիականացման կամ նորոգման կամ օգտահանման կամ փորձարկումների իրականացման համար: Օտարման կամ անհատույց օգտագործման պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. մայիսի 16 Երևան ՀՕ-99-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մայիսի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-99-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (17.05.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.05.12-2025.05.25 Պաշտոնական հրապարակման օրը 16.05.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 15.05.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 16.05.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 17.05.2025 Հիմնական ակտ 15.05.2025, ՀՕ-99-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 25.03.2015, ՀՕ-16-Ն 25.03.2015, ՀՕ-16-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 15 մայիսի, 2025 թ.
- Գործի #:
- ՀՕ-99-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
