Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՍԱՄՎԵԼ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՍԱՄՎԵԼ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-236 հոկտեմբերի, 2011 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-23)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 6 հոկտեմբերի 2011թ. ՍԴԴԿՈ/1 - 23 | ՍԱՄՎԵԼ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

6 հոկտեմբերի 2011թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Վ.Հովհաննիսյանի

Անդամակցությամբ Վ.

Պողոսյանի

Ա. Պետրոսյանի

Ուսումնասիրելով դիմող Սամվել Մնացականյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի Սամվել Մնացականյանը 13.09.2011թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով.

«1. ՀՀ Սահմանադրության 19, 92 և 93, 94, 97-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ենթակետը,

2. ՀՀ Սահմանադրության 19, 92 և 93, 94, 97-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ ենթակետը իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան տրված մեկնաբանությամբ, այնքանով, որքանով դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտումների շարքին է դասվում դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս օրենքի խախտում թույլ տալը և/կամ հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածին»։ Ըստ դիմողի իրավակիրառական պրակտիկան ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ պարբերություններում ձևակերպված դրույթներին հաղորդել է այնպիսի իմաստ, ըստ որի դրանք հնարավորություն են տալիս դատական ակտերի բողոքարկման վարույթից դուրս և դատավարության կողմ չհանդիսացող անձի պահանջով քննության առարկա դարձնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավաչափությունը, հանգել դատական ակտ կայացրած դատավորի համար իրավական բացասական հետևանքներ առաջացնող եզրահանգումների։ Դիմողը նաև նշում է, որ դատավորի կայացրած որոշումը կարելի է կասկածի տակ դնել միմիայն բողոքարկման վարույթի միջոցով, և որ ցանկացած այլ զուգահեռ համակարգեր, որոնց շրջանակներում գնահատվում են դատավորի կողմից արդեն գնահատվածը և մեկնաբանվում են դատավորի կողմից արդեն մեկնաբանված փաստերն ու իրավական նորմերը անհրաժեշտ է վերացնել։

Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ գործի քննությունը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

ա/ վիճարկվող դրույթների սահմանադրականությունը չի կարող գնահատվել այլ դրույթներից մեկուսացված, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է վիճարկվող դրույթները դիտարկել ՀՀ Սահմանադրության և ՀՀ դատական օրենսգրքի համապատասխան դրույթների հետ համակարգային փոխկապակցվածության մեջ։ Այսպես, ՀՀ արդարադատության խորհրդի որպես սահմանադրաիրավական ինստիտուտի իրավական կարգավիճակն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, որի 94.1-րդ և 95-րդ հոդվածները համապատասխանաբար սահմանում են վերջինիս կազմավորման կարգն ու լիազորությունները։ Ի կոնկրետացումն սահմանադրական այս դրույթների, ՀՀ դատական օրենսգրքի համապատասխան հոդվածներն էլ ավելի են մանրամասնում սահմանադրական այս ինստիտուտի իրավական կարգավիճակն ու լիազորությունները ամրագրելով նաև ընթացակարգային կանոններ։ Մասնավորապես, ՀՀ դատական օրենսգրքի 17-րդ գլուխը դատավորի կարգապահական պատասխանատվությունը և լիազորությունների դադարեցումը վերտառությամբ, կարգավորում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված իրավահարաբերությունները սահմանելով, մասնավորապես, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկող սուբյեկտին ի դեմս ՀՀ արդարադատության խորհրդի, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը և այլն։ ՀՀ դատական օրենսգրքի 158-րդ հոդվածը սահմանում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերը քննելիս Արդարադատության խորհուրդը գործում է որպես դատարան։ Ինչ վերաբերում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության խորհրդի որոշումներին, ինչպես նաև դատավորին կալանավորելու, նրա լիազորությունները դադարեցնելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկ ներկայացնելու վերաբերյալ Արդարադատության խորհրդի որոշումներին, ապա դրանք վերջնական են, ուժի մեջ են մտնում Արդարադատության խորհրդի նիստում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չեն։ Այսինքն ՀՀ արդարադատության խորհուրդը որպես սահմանադրաիրավական ինստիտուտ, օժտված է որոշակի իրավական կարգավիճակով և իրականացնում է իր լիազորությունները որպես իրավական հիմք ունենալով ՀՀ Սահմանադրությունն ու ընթացիկ օրենսդրությունը։ Հետևաբար, դիմողի պնդումներն այն մասին, որ «… խնդրո առարկա դրույթները հնարավորություն են տալիս դատական ակտերի բողոքարկման վարույթից դուրս և դատավարության կողմ չհանդիսացող անձի պահանջով քննության առարկա դարձնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավաչափությունը, հանգել դատական ակտ կայացրած դատավորի համար իրավական բացասական հետևանքներ առաջացնող եզրահանգումների» կամ «...ցանկացած այլ զուգահեռ համակարգեր, որոնց շրջանակներում գնահատվում են դատավորի կողմից արդեն գնահատված և մեկնաբանվում են դատավորի կողմից արդեն մեկնաբանված փաստերն ու իրավական նորմերը անհրաժեշտ է վերացնել» անհիմն են և իրենց բովանդակությամբ սահմանադրաիրավական վեճ չեն առաջացնում,

բ/ դիմումի ընդհանուր տրամաբանությունը վկայում է, որ կոնկրետ տվյալ դեպքում դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքներն ընդամենը նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտի արդյունք են, այսինքն խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողը բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթի հակասահմանադրականության վիճարկմամբ, նշելով, մասնավորապես, որ «…իրավակիրառ պրակտիկան վիճարկվող դրույթներից մեկում գործածված «դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտում» հասկացության բնութագրիչներից է համարում դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս օրենքի խախտում թույլ տալը որպես մասնագիտական պատրաստվածություն ապահովելու պարտականության չկատարելու հետևանք» և այլն։

Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումը, ըստ որի բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Դիմող Սամվել Մնացականյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

6 հոկտեմբերի 2011 թվականի

ՍԴԴԿՈ/1-23

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 հոկտեմբերի, 2011 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-23
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել