Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 101.4 — Իրավունքի իրականացման սահմանափակում կիրառելու առանձնահատկությունները 1.
ARLISՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 101.4AI Ինդեքսավորված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 101.4 — Իրավունքի իրականացման սահմանափակում կիրառելու առանձնահատկությունները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 101.4. Իրավունքի իրականացման սահմանափակում կիրառելու առանձնահատկությունները 1. Իրավունքի իրականացման սահմանափակումը դատավարության մասնակցի, նրա ներկայացուցչի կամ դատավարությանը մասնակցող այլ անձի` սույն օրենսգրքով սահմանված որոշակի իրավունքների պարբերաբար չարաշահման դեպքում համապատասխան որոշմամբ դրանց իրականացման համար ժամանակային կամ քանակական պայմանների սահմանումն է: 2. Սույն հոդվածով նախատեսված դատական սանկցիան կարող է կիրառվել միայն հե

Ամբողջ Տեքստ

Հոդված 101.4. Իրավունքի իրականացման սահմանափակում կիրառելու առանձնահատկությունները 1. Իրավունքի իրականացման սահմանափակումը դատավարության մասնակցի, նրա ներկայացուցչի կամ դատավարությանը մասնակցող այլ անձի` սույն օրենսգրքով սահմանված որոշակի իրավունքների պարբերաբար չարաշահման դեպքում համապատասխան որոշմամբ դրանց իրականացման համար ժամանակային կամ քանակական պայմանների սահմանումն է:

2. Սույն հոդվածով նախատեսված դատական սանկցիան կարող է կիրառվել միայն հետևյալ իրավունքները պարբերաբար չարաշահելու դեպքում. 1) գործի նյութերին ծանոթանալը, դրանց պատճեններ ստանալը, քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ անելը. 2) ինքնաբացարկ հայտնելու միջնորդություններ անելը. 3) ապացույցներ ներկայացնելը և դրանց հետազոտմանը մասնակցելը. 4) հարցեր տալը. 5) միջնորդություններ ներկայացնելը. 6) դիրքորոշում ներկայացնելը:

3. Սույն հոդվածով նախատեսված դատական սանկցիայի կիրառումը չպետք է բացառի համապատասխան իրավունքի բուն իրացումը:

4. Եթե դատարանը գտնում է, որ դատավարության մասնակիցը, նրա ներկայացուցիչը կամ դատավարությանը մասնակցող այլ անձը դրսևորել են այնպիսի վարքագիծ կամ կատարել են այնպիսի արարք, որը կարող է հանգեցնել իրավունքի իրականացման սահմանափակում սանկցիայի կիրառման, ապա այդ անձը հասկանալի ձևով նախազգուշացվում է դատարանի՝ սանկցիա կիրառելու իրավասության մասին, պարզաբանվում են սանկցիա կիրառելու հիմքերը և հետևանքները: Եթե դատավարության մասնակիցը, նրա ներկայացուցիչը կամ դատավարությանը մասնակցող այլ անձը նախազգուշացումից հետո կատարում են սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողություններից որևէ մեկը, ապա դատավորն իրավասու է այդ անձի նկատմամբ կիրառելու իրավունքի իրականացման սահմանափակում սանկցիան:

5. Իրավունքի իրականացման սահմանափակումը դատական նիստում կիրառվելու դեպքում կայացվում է նույն դատական նիստում դատարանի արձանագրային որոշմամբ, որն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ դատական նիստից դուրս կայացվելու դեպքում՝ առանձին դատական ակտով:

6. Իրավունքի իրականացման սահմանափակման ենթարկված անձի կամ նրա ներկայացուցչի միջնորդությամբ դատարանն իրավունք ունի վերականգնելու իրավունքի իրականացումը՝ վերացնելով կիրառված ժամանակային կամ քանակական պայմանները: (101.4-րդ հոդվածը լրաց. 04.12.24 ՀՕ-489-Ն) (04.12.24 ՀՕ-489-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել