ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 789 — Հանձնարարության պայմանագիրը դադարելու հետևանքները 1.
Ամփոփում
Հոդված 789. Հանձնարարության պայմանագիրը դադարելու հետևանքները 1. Եթե հանձնարարության պայմանագիրը դադարել է մինչև հանձնակատարի կողմից հանձնարարությունը լրիվ կատարելը, հանձնարարողը պարտավոր է հանձնակատարին հատուցել հանձնարարության կատարման ընթացքում նրա կրած ծախսերը, իսկ եթե հանձնակատարին հասնում է վարձատրություն` նրան վարձատրել կատարված աշխատանքին համաչափ: Այս կանոնը չի կիրառվում, եթե հանձնակատարը հանձնարարությունը կատարել է այն բանից հետո, երբ նա
Ամբողջ Տեքստ
Հոդված 789. Հանձնարարության պայմանագիրը դադարելու հետևանքները 1. Եթե հանձնարարության պայմանագիրը դադարել է մինչև հանձնակատարի կողմից հանձնարարությունը լրիվ կատարելը, հանձնարարողը պարտավոր է հանձնակատարին հատուցել հանձնարարության կատարման ընթացքում նրա կրած ծախսերը, իսկ եթե հանձնակատարին հասնում է վարձատրություն` նրան վարձատրել կատարված աշխատանքին համաչափ: Այս կանոնը չի կիրառվում, եթե հանձնակատարը հանձնարարությունը կատարել է այն բանից հետո, երբ նա գիտեր կամ պետք է իմանար հանձնարարությունը դադարելու մասին:
2. Հանձնարարողի կողմից հանձնարարությունը վերացնելը հիմք չէ հանձնարարության պայմանագրի վերացմամբ հանձնակատարին պատճառված վնասները հատուցելու համար, բացառությամբ այն պայմանագրի դադարման դեպքերի, որը նախատեսում է հանձնակատարի` որպես առևտրային ներկայացուցչի գործողություններ:
3. Հանձնակատարի կողմից հանձնարարությունը կատարելուց հրաժարվելը հիմք չէ հանձնարարության պայմանագրի դադարեցմամբ հանձնարարողին պատճառած վնասները հատուցելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնակատարը հրաժարվել է այնպիսի պայմաններում, որոնցում հանձնարարողը զրկված է եղել իր շահերն այլ կերպ ապահովելու հնարավորությունից, ինչպես նաև, երբ հանձնակատարը հրաժարվել է այն պայմանագիրը կատարելուց, որը նախատեսում է նրա` որպես առևտրային ներկայացուցչի գործողություններ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
