Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 84 — Աշխատանքային պայմանագրի բովանդակությունը (վերնագիրը լրաց.
ARLISՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 84AI Ինդեքսավորված

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 84 — Աշխատանքային պայմանագրի բովանդակությունը (վերնագիրը լրաց.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 84. Աշխատանքային պայմանագրի բովանդակությունը (վերնագիրը լրաց. 22.06.15 ՀՕ-96-Ն, փոփ. 04.12.24 ՀՕ-525-Ն) 1. Աշխատանքային պայմանագրում նշվում են` 1) աշխատանքային պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը. 2) աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը. 3) գործատուի հարկ վճարողի հաշվառման համարը և ա. անվանումը կամ բ. ֆիզիկական անձ գործատուի անունը, ազգանունը, հայրանունը. 3.1) աշխատանքի վայրը. 4) գործատուի այն կառուցվածքային կամ առանձնացված

Ամբողջ Տեքստ

Հոդված 84. Աշխատանքային պայմանագրի բովանդակությունը (վերնագիրը լրաց.

22.06.15 ՀՕ-96-Ն, փոփ.

04.12.24 ՀՕ-525-Ն) 1. Աշխատանքային պայմանագրում նշվում են` 1) աշխատանքային պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը. 2) աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը. 3) գործատուի հարկ վճարողի հաշվառման համարը և ա. անվանումը կամ բ. ֆիզիկական անձ գործատուի անունը, ազգանունը, հայրանունը. 3.1) աշխատանքի վայրը. 4) գործատուի այն կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումը կամ գրասենյակը կամ հիմնարկը (դրանց առկայության դեպքում), որտեղ աշխատելու է աշխատողը. 5) աշխատանքը սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը. 5.1) աշխատողի հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, բացառությամբ եթե աշխատողը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ և փաստացի չի գտնվելու Հայաստանի Հանրապետությունում. 5.2) աշխատողի էլեկտրոնային հասցեն. 6) պաշտոնի անվանումը և ա. աշխատանքային գործառույթները կամ բ. հղում պաշտոնից բխող գործառույթները սահմանող փաստաթղթին, որը հանդիսանում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հավելված. 7) հիմնական աշխատավարձի չափը (ներառյալ՝ աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները) և այն որոշելու ձևը (ժամային, օրական, գործավարձային կամ ամսական դրույքաչափ). 8) աշխատողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրվող հավելումները, հավելավճարները, լրավճարները: Պետական կամ տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմին, պետական կամ համայնքային կազմակերպություն կամ հիմնարկ չհանդիսացող կազմակերպություններում ցանկության դեպքում, որպես այլ պայման, աշխատանքային պայմանագրում կարող են նշվել նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված լրավճարները. 9) աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը (անհրաժեշտության դեպքում). 10) փորձաշրջան սահմանելու դեպքում` փորձաշրջանի տևողությունը և պայմանները. 11) աշխատաժամանակի ռեժիմը (աշխատաժամանակի նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ կամ աշխատաժամանակի կրճատ տևողություն կամ աշխատաժամանակի գումարային հաշվարկ) և շաբաթական տևողությունը (բացառությամբ աշխատաժամանակի գումարային հաշվարկի). 12) ամենամյա արձակուրդի տեսակը (նվազագույն, լրացուցիչ, երկարացված) և տևողությունը. 13) աշխատանքային պայմանագիրն ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը. 14) աշխատանքային հարաբերությունների հետ կապված՝ գործատուի և աշխատողի կողմից միմյանց ծանուցելու եղանակները: 2. (մասն ուժը կորցրել է 22.06.15 ՀՕ-96-Ն) 3. Կողմերի համաձայնությամբ աշխատանքային պայմանագրում կարող են ներառվել նաև այլ պայմաններ: Այլ պայմանները կարող են լինել հավելվածի տեսքով, որը չի արտացոլվում թվային համակարգում (այդ պարագայում թվային համակարգում նշում է կատարվում, որ աշխատանքային պայմանագիրն ունի հավելված): Աշխատանքային պայմանագրի հավելվածը հանդիսանում է աշխատանքային պայմանագրի անբաժանելի մաս, որը կողմերի համաձայնությամբ կարող է ներառել այլ պայմաններ։ (84-րդ հոդվածը խմբ. 24.06.10 ՀՕ-117-Ն, լրաց.

01.12.14 ՀՕ-209-Ն, լրաց., խմբ., փոփ.

22.06.15 ՀՕ-96-Ն, 03.05.23 ՀՕ-160-Ն, 04.12.24 ՀՕ-525-Ն, լրաց.

13.02.26 ՀՕ-39-Ն ) (22.06.15 ՀՕ-96-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) ( 03.05.23 ՀՕ-160-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) (04.12.24 ՀՕ-525-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) ( 13.02.26 ՀՕ-39-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել