Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 122 — Քրեական պատասխանատվության ենթակա իրավաբանական անձինք 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 122AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 122 — Քրեական պատասխանատվության ենթակա իրավաբանական անձինք 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 122. Քրեական պատասխանատվության ենթակա իրավաբանական անձինք 1. Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվության է ենթակա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ օտարերկրյա պետությունում ստեղծված իրավաբանական անձը: 2. Քրեական պատասխանատվության ենթակա չեն պետական, պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց հիմնարկները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը: 3. Հայաստանի Հանրապետությա

Ամբողջ Տեքստ

Հոդված 122. Քրեական պատասխանատվության ենթակա իրավաբանական անձինք 1. Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվության է ենթակա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ օտարերկրյա պետությունում ստեղծված իրավաբանական անձը:

2. Քրեական պատասխանատվության ենթակա չեն պետական, պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց հիմնարկները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված իրավաբանական անձը քրեական օրենքով պաշտպանվող շահերի դեմ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարված հանցանքի համար ենթակա է քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե տվյալ հանցագործության համար օտարերկրյա պետությունում քրեական պատասխանատվության չի ենթարկվել:

4. Օտարերկրյա պետությունում ստեղծված իրավաբանական անձը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարված հանցանքի համար ենթակա է քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե հանցագործությունն ուղղված է եղել Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացու, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի կամ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավաբանական անձի կամ այլ կազմակերպության շահերի դեմ և եթե տվյալ հանցագործության համար օտարերկրյա պետությունում քրեական պատասխանատվության չի ենթարկվել:

5. Իրավաբանական անձի նկատմամբ կարող են նշանակվել մեկից ավելի քրեաիրավական ներգործության միջոցներ:

6. Իրավաբանական անձը պատասխանատվության է ենթարկվում սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան` հաշվի առնելով սույն բաժնով նախատեսված կանոնները:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել