Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հովհաննիսյան — ՍԴ/0113/01/23
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Հովհաննիսյան — ՍԴ/0113/01/23

Վճռաբեկ դատարանՍԴ/0113/01/235 դեկտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2020 թվականի հոկտեմբերի 30-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` նան ՀՇ նախկին քրեական օրենսգիրք) 325-րդ ն 327-րդ հոդվածների հատկանիշներով հարուցվել է թիվ 58230420 քրեական գործը: 2022 թվականի մայիսի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում թիվ 58230420 քրեական գործի նյութերով՝ ՀՇ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է նոր ք

Ամբողջ Տեքստ

ՍԴ/0113/01/23

ԹԱՏ ՑԱ ուն

ՍԱՋԵԻ

ՀՑՏրրլի Ն -Ը7՛

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Սյունիքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Ն.Օհանյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Մ.Արղամանյան

դատավորներ՝ Գ.Հովհաննիսյան

Լ.Ալավերդյան

5 դեկտեմբերի 2025 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 24-ի որոշման դեմ մեղադրյալ Վարդան Հովհաննեսի Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2020 թվականի հոկտեմբերի 30-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 325-րդ ն 327-րդ հոդվածների հատկանիշներով հարուցվել է թիվ 58230420 քրեական գործը:

2022 թվականի մայիսի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում թիվ 58230420 քրեական գործի նյութերով՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է նոր քրեական գործ ն առանձնացվել թիվ 90752422 վարույթում:

2. Թիվ 90752422 քրեական վարույթով 2022 թվականի հունիսի 20-ին որոշում է կայացվել Վարդան Հովհաննեսի Հովհաննիսյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

2.. 2022 թվականի հունիսի 23-ին Վարդան Հովհաննիսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ն նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

2.2. 2022 թվականի հունիսի 30-ին թիվ 90752422 քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժին:

2.3. 2023 թվականի մարտի 15-ին Վարդան Հովհաննիսյանը հայտնաբերվել է ՀՀ իրավապահ մարմինների կողմից ն վերցվել արգելանքի:

2.4. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, Վարդան Հովհաննիսյանի նկատմամբ կիրառված կալանքի հարցը վերստին քննարկելու արդյունքում, 2023 թվականի մարտի 16-ին որոշում է կայացրել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին:

25. 20235 թվականի հունիսի 30-ին թիվ 90752422 քրեական վարույթի շրջանակներում հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Վարդան

Յ

Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

2.6. 2023 թվականի հուլիսի 12-ին թիվ 90752422 քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

3. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) 2023 թվականի հուլիսի 25-ի դատավճռով Վարդան Հովհաննեսի Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 3-րդ մասով ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 6 (վեց) տարի ժամկետով: 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ն 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` նան ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 79-րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատժին հաշվակցվել է Վ.Հովհաննիսյանի փաստացի անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը՝ 4 (չորս) ամիս 10 (տասը) օրը, ն վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի 7 (յոթ) ամիս 20 (քսան) օր ժամկետով: ՀՀ գործող քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել ն սահմանվել է փորձաշրջան՝ 4 (չորս) տարի ժամկետով:

Վ.Հովհաննիսյանի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցը վերացվել է ն մինչն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

4. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2024 թվականի հունվարի 24-ին որոշել է Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 25-ի դատավճիռը նշանակված պատժի մասով փոփոխել. Վարդան Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 3րդ մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնել ն ՀՀ գործող քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի հիման վրա նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով, որի մեջ նույն օրենսգրքի 79-րդ հոդվածի հիման վրա հաշվակցել Վ.Շովհաննիսյանի՝ կալանքի տակ գտնվելու 4 (չորս) ամիս

4

10 (տասը) օր ժամկետը ն թողնել կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 7 (յոթ) ամիս 20 (քսան) օր ժամկետով՝ պատժի կրման սկիզբը հաշվելով Վ.Հովհաննիսյանին փաստացի արգելանքի վերցնելու օրվանից: Մնացած մասով դատավճիռը թողնվել է անփոփոխ:

5. Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունվարի 24ի որոշման դեմ մեղադրյալ Վարդան Հովհաննիսյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 21Լի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

6. Բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրինական ն հիմնավոր չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական ն դատավարական օրենքի խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա:

6... Բողոքի հեղինակը գտել է, որ իր նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը Վերաքննիչ դատարանի կողմից վերացվել է անհիմն կերպով: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ինքը պատերազմի ժամանակ գտնվել է ծանը հոգեբանական վիճակում, հայտնվել է հրետակոծության տակ, այլնս չի կարողացել գտնել իր հրամանատարներին ն ստիպված է եղել| լ ռազմի դաշտում ինքնակազմակերպվել: Իսկ տուն վերադառնալուց հնտո՝ ծանր հոգեբանական դրությունից բացի, ինքը բախվել է նան իր հոր հիվանդությանը ն նրա՝ օրեցօր վատթարացող վիճակին:

Բողոքաբերը նշել է, որ իր նկատմամբ կիրառելի է նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու ինստիտուտը՝ հաշվի առնելով նան այն, որ ծանրացնող հանգամանքները բացակայում են, իր անձը բնութագրվում է դրականորեն, ինքն ընտանիքի ֆինանսական ներհոսքի միակ աղբյուրն է ն իր ազատազրկումը խիստ ծանր հետնանքներ կունենա ընտանիքի կենսապայմանների վրա: Այսինքն, իր համար լիովին ընդունելի են Առաջին ատյանի դատարանի դատավճռով այդ առնչությամբ կատարված դատողությունները: Մինչդեռ

5

Վերաքննիչ դատարանն անտեսել է ինչպես Առաջին ատյանի դատարանի դիրքորոշումը, այնպես էլ պաշտպանության կողմի փաստարկները ն կայացրել է անհիմն որոշում:

6.2. Բողոքաբերը նշել է նան, որ իր՝ փաստացի անազատության մեջ գտնվելու ժամկետը սխալ է հաշվարկվել: Ինքը սուն քրեական վարույթով գտնվելով հետախուզման մեջ՝ հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնությունում 2023 թվականի հունվարի 20-ին ն վերցվել արգելանքի: Մակայն, ինչպես Առաջին ատյանի դատարանը՝ դատավճիռ կայացնելիս, այնպես էլ Վերաքննիչ դատարանը՝ դրա օրինականությունը ստուգելիս, սխալ են հաշվարկել իր նկատմամբ նշանակվող պատժի ժամկետը, քանի որ իր՝ կալանքի տակ գտնվելու ժամկետի մեջ չեն ներառել 2023 թվականի հունվարի 20-ից մինչն 2023 թվականի մարտի 2-ը Ռուսաստանի Դաշնությունում անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը:

6.3. Բողոքաբերը հայտնել է նան, որ ինքը տառապել է ն տառապում է ծանըր հիվանդությամբ, որն անհամատեղելի է զինվորական ծառայության հետ: Ինքը դեպքի առթիվ հաղորդում է ներկայացրել, որի արդյունքում 2024 թվականի մարտի Լին նախաձեռնվել է թիվ 93006624 քրեական վարույթը, որը դեռնս գտնվում է նախաքննության փուլում:

7. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի դատական ակտը ն օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատավճոին՝ այն լրացուցիչ հիմնավորելով փաստացի անազատության մեջ գտնվելու ամբողջ ժամկետը հաշվակցելու առումով:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Վարդան Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ «ռա, 29.09.2020թ-ին ՀՀ ՊՆ ն ԶՀԾ Եա» լիլրզի տարածքային արորարաժանմաուն կողմից զորահավաքային զորակոչով զորակոչված լինելով ՀՀ զինված ուժեր, ապա ՀՀ ՊՆ "Բ զորամասի հրամանատարի՝ 26.10.2020թ-ի թիվ 0221 հրամանով (հիմք՝ ՀՀ ՊՆ" զորամասի հրամանատարի

6

թիվ 322Ա առ 26.10.2020թ. հրաման) 02.10.2020թ-ից նշանակվելով ՀՀ ՊՆ "Հ զորամասի 3-րդ հրաձգային վաշտի 2-րդ դասակի 2-րդ ջոկի հրաձիգ-նոնակաձիգի օգնական, ՀՀ կառավարության՝ 2709.2020թի թիվ 1586Ն որոշմամը հայտարարված ոազմեաւկան դրության ժամանակ զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով 06.10.2020թ-ին ինքնակամ թողել է ծառայության վայրը:

Այսպես.

8 Ա4Ն ԱԳԱ ԳԱԱ Ա ԱԿԱ աաաթթաոոթթոոոո,, (դչվող տարածքի մոտակայքում անձնակազմի հետ ենթարկվելով հրետակոծության գնացել կկ Հո ԻԻԲԹԻԸ հրամանատարական կեր ն գեներալ-մայոր ,շ,ՔԸՖ հրամանով հանձնել զենքերը, գնացել կացարան հանգստանալու Հոկտեմբերի 6-ին ժամը 02:00-ի սահմաններում, հնչել է «Տագնապ» հրաման ն պատսպարվելու նպատակով բարձրացել են կացարանի մովակայքում գտնվող բարձունքներ, որտեղ մնացել են մինչն՝ ժամը 06:00-ի սահմանները, ապա ինքնակամ թողել է ծառայության վայիլը մարտեաւկան գործողությունների շրջանը, բեռնատար ավտոմեքենայով շարժվել դեպի ՀՀ Հո» վաիզի ""ռ` քաղաք, այնտեղից """""Ւ գտնվող

զորամաս, ապա` բնակության հասցե" մարզի "ւ համայնքի "Հ

բնակավայր, իսկ հոկտեմբերի 20-ին ժամը 03:44-ին, «Իօոմ» մակնիշի, ՀՀ հաշվառման համարանիշի ավտոմեքենայով հատել է ՀՀ «Բավրա» ցամաքային- ավտոճանապարհային ։:պեփական սահմանի անցման կերը են Վրատրանի Հանրապետությունով մեկնել Ռուսաարանի Դաշնություն, որվւեղ 20.012023թ-ին հայտնաբերվել է»:

9. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն. «(...) Դատարանը հանգում է հետնության, որ ապացուցված է Վարդան Հովհաննիսյանին վերագրվող արարքը, այն նրա կողմից կատարելը, ինչպես նան նրա մեղավորությունն այդ արարքի կատարման մեջ: Դատարանը գտնում է, որ մեղադրյալին մեղսագրվող արարքը որակված է ճիշտ, այն համապատասխանում է 2003 թվականի ՀՀ քրեական օրենսգիրքի 362 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի հատկանիշներին: ւՏե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 61-62:

7

(.-.) Դատարանը որպես մեղադիյալ Վարդան Հովհաննիսյանի պատիժը մաղլմացնուլ հանգամանքներ է դիտարկում՝

- պատիժ նշանակելու պահին խնամքի տակ հաշմանդամություն ունեցող անձի առկայությունը,

- առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելը (...):

Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Վարդան Հովհաննիսյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ աոկա չեն:

(-) Դատարանն արձանագրում է, որ նա բնութագրվում է դրականորեն, դատապարտված ն արատավորված չի եղել:

(-) Դատարանն արձանագրում է, որ այն քրեական գործով մեղադրյալ Վարդան Հովհաննեսի Հովհաննիսյանին քրեական պատասխանատվությունից ն/լամ պատժից ազատելու հիմքեր աոկա չեն, հերնարար՝ նա ենթակա է պատժի՝ իր կողմից կատարված հանցանքի համար:

(-.) Գ/նահատելով մեղադրյալ Վարդան Հովհաննեսի Հովհաննիսյանի` 2003 թվականի ՀՀ քրեական օրենսգիքի 362 հոդվածի 3-րդ մասով կատարած հանցանքի բնույթը ն հանրության համար վտանգավորության ասրիճանը, Դատարանը բացառում է վերջինիս նկատմամը ՀՀ քրեական օրենսգրքի 72 հոդվածի կիրառումը:

(.-.) Դատարանն արձանագրում է, որ (...) Վարդան Հովհաննիսյանի նկատմամբ նպատակահարմար է նշանակել 2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի 3-րդ մասի սանկցիայով նախատեսված ազատազրկում պավփժատեսակը՝ 6 (վեց) փարի ժամկարով:

(-) Դատարանը, վերլուծելով ն գնահավալով գործի վերը նշված վվյալները, հաշվի առնելով Վարդան Հովհաննիսյանի անձր բնութագրող տվյալները, պատասխանատվություն ու պատիժը մեղմացնող նշված հանգամանքները, պատասխանաւտվություն ու պատիժը ծանրացնող հանգամանքների

բացակայությունը, գտնում է, որ վերը թվարկված հանգամանքներն էականորեն նվազեցնում են մեղադրյալի կողմից կատարած հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանն ու իրենց համակցությամբ

հնարավորություն են տալիս հանգելու հետրնության, որ նրա ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու ու վերջինիս նկատմամի ազատազրկման ձնով

8

նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով փվյալ գործով հնարավոր է հասնել պատժի նպատակներին (...)»՛:

10. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետնյալը. «(-) (Դավավճոի դեմ վերաքննիչ բողոք է բերել (դատախազի) (...), միջնորդելով՝ բեկանել այն ն Վարդան Հովհաննիսյանի նկատմամբ ազատազիկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնել:

(..) (Աերաքենիչ դատարանը հանգում է հետնության, որ (..) վերաքննիչ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն, (...) դավաւվճիոր պավժի մասով փոփոխեկ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 362րդ հոդվածի 3րդ մասով Վարդան Հովհաննիսյանի նկատմամբ ազատազրկման ձեռով նշանակված ապատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնել, սակայն 2021թ-ի մայիսի 5-ի ՀՀ քրեական օրենսգրքի 72րդ հոդվածի հիման վրա նրա նկատմամբ նշանակել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ՝ ազատազրկում 3 փարի ժամկետով (..):

(-) (Վ/երաքենիչ բողոքի շրջանակներում քննարկման առարկա դարձնելով Վարդան Հովհաննիսյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու իրավաչափության հարցը (.) վելչաքննիչ դատարաւնը գտնում է, որ (..) (Առաջին ատյանի) դատարանը հանգել է սխալ եզրակացության առ այն, որ մեղադրյալի նկատմամբ ազատազիկման ձնով նշանակված պավզժատեսակի կիրառման արդյունքում ակնկալվող նպատակների իրագործումը հնարավոր է առանց այն փասվաւցի կրելու:

(.-) (Հանցանքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը ճիշվ: գնահատելու ն հանցավորի նկատմամբ համաչափ պատիժ նշանակելու համար անհրաժեշտ է, ի թիվ այլնի, հատուկ ուշադրություն դարձնել հանցավոր վարքագծի դրսնորման եղանակին, հանցանքի կատարման գործիքին ն հանցագործության իրադրությանը, պատճառված վնասի բնույթին, արարքի նկատմամբ անձի հոզերանաւկաւն վերաբերմունքին, հանցագործության նպատակին ն շարժառիթին:

Վերոգրյալի համատեքարում վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր 2 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 78-96:

9

արարքի ն օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, հանցանքը կատարելու ժամանակ առկա իրադրությունը վկայում են Վարդան Հովհաննիսյանի նկատմամբ ազատազրկման ձեռով նշանակված ապատիժը պայմանականորեն չկիրառելու ոչ իրավաչափության մասին:

(.-.) ՀՀ քրեական օրենսդրությամբ նախատեսված պավտժի նպատակների իրացման, այդ թվում՝ Վարդան Հովհաննիսյանի կողմից նոր հանցավոր արարքների կատարումը կանխելու նպավզտակով նա. պարք է ազատազրկման ձնով պատիժ կրի, քանի որ այն պայմանականորեն չկիրառելու դեպքում օրենսդրությամբ նախատեսված քրեաիրավական ներգործության միջոցների բավարար չեն մեղադրյալի հետագա պատշաճ վարքագիծն ապահովելու հաւմար:

(-) Լննարկման առարկա դարձնելով (..) Վարդան Հովհաննիսյանի նկատմամի պատժաչափ նշանակելու հարցր, (...) վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել հեզնեյալը:

2003 թվականի ապրիլի 16-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 562 հոդվածի րդ մասի սանկցիան նախապեսում է պատիժ ազավազրիկում վեցից փասներկու փարի ժամկետով:

(.-.) (2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ) հոդվածի ըովանդակությունից երնում է, որ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու հիմք են հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի ն այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքները, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը:

(Լ) Վերոշարադրյալի համատեքասվում նկատի ունենալով Վարդան Հովհաննիսյանի խնամքին երկրորդ խմբի հաշմանդամ հոր, մոր, ինչպես նան վատառողջ տատի առկայություն, ընտանիքի կարիքները հոգալն ու դրանցով պայմանավորված մեղսագրվող արարքի կատարումն Օ ու Հայատրանի Հանրապետությունից հեռանալը, վերաքննիչ դատարանը գտնում է, որ նշված հանգամանքներն իրենց համակցությամբ կոնկրետ դեպքում այն աստիճան են նվազեցնում Վարդան Հովհաննիսյանի կատարած հանցանքի վտանգավորությունը, որ դատարանի համոզմամբ ՀՀ քրեական օրենսգիրքի 562-րդ հոդվածի 3-րդ մասով

10

նախատեսված պատժի նվազագույն չափր՝ 6 տարի ժամկետով ազատազրկումի, խիար է, ուտրի 2021թ-ի մայիսի 5ի ՀՀ քրեական օրենսգրքի 72րդ հոդվածի կիրաոմամի՝ նրա նկատմամը պերք է նշանակել 3 տարի ժամկետով ազավազրկում, ինչը համաչափ է կատարված հանցագործության վտանգավորության աստիճանին ու բնույթին ն կարող է ապահովել պատժի նպատակները, այն բխում է նան ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ ն 69րդ հոդվածներով սահմանված արդարության ն պատասխանաւտվության անհատականացման, պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից:

Հիմք ընդունելով վերոշարադրյալ վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատախազի) (..) վերաքննիչ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն, ՀՀ քրեական օրենսգրքի 362րդ հոդվածի 3րդ մասով Վարդան Հովհաննիսյանի նկատմամբ ազատազիկման ձեռվ նեշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնել ն 2021թ-ի մայիսի 5-ի ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի հիման վրա նրա նկատմամը նշանակել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ: (-.)»':

1. 2023 թվականի մարտի 15-ին Վարդան Հովհաննիսյանը հայտնաբերվել է Երնանի «Զվարթնոց» օդանավակայանում ն ձերբակալվել":

12. ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունից ստացված՝ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության թիվ 19/297-24 գրության համաձայն՝ Վարդան Հովհաննեսի Հովհաննիսյանը Հայաստանի

Հանրապետության իրավասու մարմինների կողմից հայտարարված հետախուզման առնչությամբ 2025 թվականի հունվարի 20-ին ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում ն հանձնելու սպատակով կալանքի տակ է պահվել մինչն 2023 թվականի մարտի 2-ը, երբ Վ.Հովհաննիսյանի նկատմամբ կիրառված՝ հանձնելու նպատակով կալանք ՌԴ համապատասխան դատախազի կողմից վերացվել է, քանի որ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը 3 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 101-114:

«Տե՛ս քրեական զործ, հատոր 2-րդ, թերթ 190:

1

որոշել է մերժել հիշալ անձին հանձնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հարցումը»:

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

Թ. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված առաջին իրավական հարցը հետնյալն է. հիմնավորվա՛ծ են արդյոք Վարդան Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունները:

14. Նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցին Վճռաբեկ դատարանը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում:: Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ հիշյալ հարցի վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (ունեն ուսճոճնչ) կիրառելի լինել նան գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ:

14.1. Բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով սույն գործով քրեական օրենքի կիրառման հիմնավորվածությունը, գործը քննելիս ն լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նան ուսումնասիրության ն գնահատման ենթարկելով քրեական վարույթում առկա նյութերը, Վճռաբեկ դատարանը հանգում է հետնության, որ Վերաքննիչ դատարանը Վարդան Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու վերաբերյալ հանգել է ճիշտ հետնության:

15. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ

Վարդան Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն 5 Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթ 99:

6 Տե՛ս, ուսոնտ ուռում, Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 5-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչավւրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի ն Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/9, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:

12

չկիրառելը վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունները հիմնավորված են:

16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված երկրորդ իրավական հարցը հետնյալն է. արդյոք Վարդան Հովհաննիսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս ստորադաս դատարանները խախտել են պատիժը հաշվակցելու կարգը:

17. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում Վճռաբեկ դատարանն Արմեն Պետրոսյանի գործով որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «(...) (Այն դեպքում, երը անձր չի գտնվում ՀՀ իրավասու մարմինների տրամադրության փաւկ, նրա նկատմամի որպես խափանման միջոց կալանք ընտրելու մասին դատարանի որոշումը չի կարող կատարված համարվել ն, հետնաբար, խոսք չի կարող լինել դատարանի որոշմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետի ընթացքը սկսված լինելու ն,

համապատասխիւանարար նան՝ այդ ժամկետի հաշվարկի մասին: Ուարի, Վճռարեկ դատարունր գտնում է, որ խափանման միջոց կալանավորման ժամկետը սկսում է հոսել ՀՀ իրավասու մարմինների տրամադրության փակ անձի հայտնվելու, այլ խոսքով՝ անձին Հայաստանի Հանրապեվությանը հանձնելու պահից:

Վերոգրյալի հետ մեկտեղ, սակայն, Վճռարեկ դապտաւլրանն արձանագրում է, որ հանձնման նպատակով կալանավորման ժամկետը, խափանման միջոց

կալանավորման ժամկետի հետ մեկտեղ, պետք է հաշվակցվի անձի նկատմաւմը կայացված վերջնական դատական ակտով նշանակված ազատազրկման հետ կապված պավժի ժամկետի մեջ»:

Մեկ այ՝ Վանիկ Շահինյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանը իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «(..) /Մ/եղադրյալի նկատմամբ ընտրված խափաւնման միջոց կալանավորման ժամկետի ընթացքը սկսում է հոսել այն պահից, երբ վերջինս հայտնվում է վարույթն իրականացնող մարմնի իրավասության ներքո: Այլ խոսքով՝ հանձնման նպատակով օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից անձին անազատության մեջ պահելու 7 Տե'ս, ուսնճետ ուռում, Արմեն Պեւրրուպանի գործով Վճռարեկ դատարանի՝ 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵԷԴ/0024/06/11 որոշման 18-րդ կետը:

Թ

ժամանակահատված նրա նկատմամբ րնտրված խափանման միջոց

կալանավորման ժամկետի մեջ չի ներառվում: Մյուս կողմից, սակայն, հանձնման նպատակով օփարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից անձին անազատության մեջ պահելու աւմբողջ ժամանակահատվածը, խափանման միջոց կալանավորման ժամկետի հեմ. մեկտեղ, պետք է հաշվակցվի նրա նկատմամբ դատավճռով նշանակված ազավմաթյունից զրկելու հեր կապված պավժին»ճ:

18. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերոհիշյալ դիրքորոշումներն ամրագրվել են օրենսդրական մակարդակով ն իրենց արտացոլումն են գտել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի՝ «Պատժի ժամկետները հաշվարկելը ն պատիժը հաշվակցելը» վերտառությամբ 79-րդ հոդվածում, որի 3-րդ մասի համաճայն՝ «Մինչն դավամվճոի օրինական ուժի մեջ մտնելը, անկախ Հայաստանի Հանրապետության իրավազորությունից, փաստացի անազատության մեջ գտնվելու ժամկետը հաշվակցվում է (...) ազատազրկման ձնով նշանակված պարժին՝ 1օրր հաշվելով 1 օրվա դիմաց (...)»:

19. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.

- ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող Վարդան Հովհաննիսյանը 2023 թվականի հունվարի 20-ին արգելանքի է վերցվել Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում ն հանձնելու նպատակով կալանքի տակ է պահվել մինչն 2023 թվականի մարտի 2-ը, երբ ՌԴ համապատասխան դատախազի որոշմամբ ազատ է արձակվել»,

- 2023 թվականի մարտի 15-ին Վարդան Հովհաննիսյանը հայտնաբերվել է Երնանի «Զվարթնոց» օդանավակայանում ն ձերբակալվել",

- Առաջին ատյանի դատարանի դատավճռով Վ.Շովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 3-րդ մասով ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 6 (վեց) տարի ժամկետով: Նշանակված պատժին ՀՀ գործող քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ հաշվակցվել է նրա նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում որպես 8 Տե'ս, տամո1տ ուսու, Վանիկ Շահինյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԳԴ/0038/01/13 որոշման 17-րդ կետը:

5 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:

5 Տե'ս սույն որոշման 1Լրդ կետը:

14

խափանման միջոց կիրառված կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը՝ 4 (Հորս) ամիս 10 (տասը) օրը, ն վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում 5 (հինգ) տարի 7 (յոթ) ամիս 20 (քսան) օր ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառվել",

- ՝Վերաքննի դատարանի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի

դատավճիռը նշանակված պատժի մասով փոփոխվել է. Վ.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացվել է ն ՀՀ գործող քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի հիման վրա նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով, որի մեջ նույն օրենսգրքի 79րդ հոդվածի հիման վրա հաշվակցվել է Վ.Հովհաննիսյանի՝ Հայաստանի Հանրապետությունում որպես խափանման միջոց կիրառված կալանքի տակ գտնվելու 4 (չորս) ամիս 10 (տասը) օր ժամկետը ն թողնվել է կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 7 (յոթ) ամիս 20 (քսան) օր ժամկետով՝ պատժի կրման սկիզբը հաշվելով Վ.Հովհաննիսյանին փաստացի արգելանքի վերցնելու օրվանից: Մնացած մասով դատավճիռը թողնվել է անփոփոխճ:

20. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ.Շովհաննիսյանը սույն գործի առնչությամբ անազատության մեջ է գտնվել՝

ա) հանձնման նպատակով կալանք կիրառելու մասին ՌԴ համապատասխան դատարանի որոշման հիման վրա՝ 2023 թվականի հունվարի 20-ից մինչն 2023 թվականի մարտի 2-ը,

բ) որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին ՀՀ դատարանների դատական ակտերի հիման վրա՝ 2023 թվականի մարտի 15-ից մինչն 2023 թվականի հուլիսի 25-ը, երբ դատավճռով որոշվել է նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնել ն մինչն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը որպես խափանման միջոց կիրառել բացակայելու արգելքը:

2. Նախորդ երկու կետերում հիշատակված փաստական տվյալները

գնահատելով սույն որոշման 17-18-րդ կետերում մեջբերված իրավանորմի ն ո Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը:

ռ Տե'ս սույն որոշման 4-րդ կետը:

5

արտահայտված իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն անտեսել են 2023 թվականի հունվարի 20-ից մինչն նույն տարվա մարտի 2-ր հանձնման նպատակով ՌԴ իրավասու մարմինների կողմից Վ.Հովհաննիսյանին անազատության մեջ պահելու հանգամանքը ն այդ ժամկետը նրա նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատժին չեն հաշվակցել:

22. Ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս

դատարանները Վարդան Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատժին չհաշվակցելով սույն վարույթով Ռուսաստանի Դաշնությունում հանձնման նպատակով նրա կալանքի տակ գտնվելու ժամկետը` խախտել են պատիժը հաշվակցելու կարգը:

23. Նշվածի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարդան Հովհաննիսյանի` նկատմամբ նշանակած 3 (երեք տարի ժամկետով

ազատազրկմանը, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն, պետք է հաշվակցել նան սույն վարույթով Ռուսաստանի Դաշնությունում անազատության մեջ գտնվելու 1 (մեկ) ամիս 10 (տասը) օր ժամկետը ն նրան թողնել կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս 10 (տասը) օր ժամկետով՝ պատժի կրման սկիզբը հաշվելով Վ.Հովհաննիսյանին փաստացի արգելանքի վերցնելու օրվանից: Մնացած մասով Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163»րդ ն 17-րդ հոդվածներով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 28Լրդ, 352-րդ, 359-րդ, 361րդ, 363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վարդան Հովհաննեսի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 24ի որոշումը փոփոխել: Վարդան Հովհաննեսի Հովհաննիսյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված

16

ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 3-րդ մասով 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի հիման վրա նշանակված 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկմանը, նույն օրենսգրքի 79-րդ հոդվածի կարգով հաշվակցել նան՝ Ռուսաստանի Դաշնությունում անազատության մեջ գտնվելու 1 (մեկ) ամիս 10 (տասը) օր ժամկետը ն Վարդան Հովհաննեսի Հովհաննիսյանին թողնել կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս 10 (տասը) օր ժամկետով:

2. Պատժի կրման սկիզբը հաշվել Վարդան Հովհաննեսի Հովհաննիսյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

3. Վարդան Հովհաննեսի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 24ի որոշումը մնացած մասով թողնել անփոփոխ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՏՕ) Ը, -ԸԳՐԻԳՈՐՅԱՆ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
5 դեկտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՍԴ/0113/01/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել