ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-5)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 9 ապրիլի 2014թ. ՍԴԴԿՈ/1 - 5 | ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երեւան
09 ապրիլի 2014թ.
Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը`
Նախագահությամբ` Վ.Հովհաննիսյանի
Անդամակցությամբ` Ա. Պետրոսյանի
Մ. Թոփուզյանի
Ուսումնասիրելով Արմեն Հարությունյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
ZZ
Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի
է
ZZ
համաձայն` քաղաքացի Արմեն Հարությունյանը 20.03.2014թ. դիմել սահմանադրական դատարան` խնդրելով. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածը` իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանության շրջանակներում 1
ճանաչել ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին հակասող և անվավեր։
Ըստ դիմողի` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի շրջանակներում իրեն ներկայացված թվով 5 մեղադրանքների մասով առկա են եղել քաղաքացիաիրավական հարաբերություններ, կնքված են եղել գույքի տարաժամկետ վճարման պայմանագրեր և ինքը ենթարկվել է քրեական պատասխանատվության զուտ այն բանի համար, որ չի կարողացել կատարել իր քաղաքացիաիրավական պարտավորությունները։ Մինչդեռ ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` մարդուն չի կարելի ազատությունից զրկել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու քաղաքացիաիրավական պարտավորությունները։
Դիմողը նշելով, որ իր գործում առկա չի եղել այնպիսի ապացույց, որը թույլ կտար եզրահանգելու, որ ինքը խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի նկատմամբ ձեռք է բերել իրավունքներ` միաժամանակ պնդում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասն իրավակիրառական պրակտիկայում լայն մեկնաբանության հնարավորություն է տալիս այնքանով, որքանով իրավապահ մարմինները հնարավորություն են
ստանում քաղաքացիաիրավական
պարտավորությունները չկատարող /ոչ չարամտորեն, այլ հանգամանքների զուգորդմամբ/ ցանկացած անձի մեղադրանք է առաջադրել և դատապարտել։ Ըստ դիմողի` <Վիճարկվող նորմի նման մեկնաբանումը խեղաթյուրում է քաղաքացիների ազատ կամարտահայտությամբ գործարքներ կնքելու, իրավունքներ պարտականություններ ձեռք բերելու և կատարելու այն ամենն ինչ արգելված չէ օրենքով>։
u
Սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը, ելնելով դիմումի եւ կից փաստաթղթերի ուսումնասիրությունից եւ ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 եւ 69-րդ հոդվածների պահանջներով` գտնում է, որ սահմանադրական դատարանի կողմից գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետեւյալ պատճառաբանությամբ.
2
1. Դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի իրավադրույթը չի կիրառվել դիմողի նկատմամբ։ Դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից վիճարկվող դրույթի կիրառումը` որպես անհատական դիմումին ներկայացվող անհրաժեշտ պայման, ի թիվս այլնի, նախատեսված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1- ին մասով։ ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ ձևակերպել է համապատասխան իրավական դիրքորոշում, համաձայն որի` նշված օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Հետևաբար, այս առումով առկա է անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հիմք։
վիճարկվող
իրավադրույթների
2. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի առնչությամբ դատական կազմը գտնում է, որ դիմողը չի ներկայացրել պատշաճ իրավական հիմնավորումներ
ենթադրյալ
հակասահմանադրականության վերաբերյալ: Մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը` որպես անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի ՀՀ Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2009թ. նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու` դիմումին ներկայացվող պահանջը, համաձայն որի` վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 3
7-րդ մասում նշված որևէ հատկանիշով։ [անընթեռնելի]. Հարությունյանի դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ դրանում առկա չէ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված խնդրո առարկա դրույթների ենթադրյալ
հակասահմանադրականությունը փաստող որևէ հիմնավորում։
3. Դիմողը չի հիմնավորել նաև, թե վիճարկվող իրավանորմի
«հակասահմանադրականության» արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի եւ ՀՀ սահմանադրական դատարանի` 2009թ. նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման` անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է։ Միաժամանակ, դատական կազմի կարծիքով, դիմողի համար առաջացած անբարենպաստ իրավական հետեւանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտի արդյունք են, հետևաբար, խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով` դիմողն ըստ էության բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց` փորձելով այն ներկայացնել որպես սահմանադրաիրավական վեճ։ Մասնավորապես, դիմողի ներկայացրած փաստարկներն առ այն, որ «…իրեն մեղսագրված արարքում նկարագրված գործողությունները իրենց բնույթով եղել են քաղաքացիաիրավական, նպատակ են հետապնդել իրավունք և պարտականություն առաջացնելուն, որևէ ապացույց գործում չի եղել, որը թույլ կտար եզրահանգելու, որը ինքը խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի նկատմամբ իրավունքներ է ձեռք բերել…» կամ «…ստացվում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածը կիրառելի է ցանկացած քաղաքացիաիրավական հարաբերությունների նկատմամբ, որտեղ պարտապան կողմը կխախտի իր պարտականությունների կատարումը», գործնականում ուղղված են ընդհանուր իրավասության դատարանների կողմից դիմողին վերագրվող արարքի իրավական գնահատականի իրավաչափությանը։ 4
Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը ձեւականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից՝ եւ ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 6-րդ կետերով, ինչպես նաեւ 69-րդ հոդվածի 7-րդ մասով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Քաղաքացի Արմեն Հարությունյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
ՏԱՐԱՆԻ
Նախագահող
ՔԱՐՏՈՒՂԱ
Անդամներ ԹՅՈՒՆ
S
09 ապրիլի 2014թ.
ՍԴԴԿՈ/1-5
Ա Շ Խ Ա Տ Ա 4 1 2
5
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 9 ապրիլի, 2014 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-5
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
