ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ English Պաշտոնական ինկորպորացիա Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ 2-րդ հոդվածի 2-րդ ու 5-րդ կետերի և 3-րդ հոդվածի, որոնք ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2010 թվականի հոկտեմբերի 7-ին «ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասի «ապրանքների քանակը» բառերը փոխարինել «ապրանքների արժեքը (այդ թվում` մաքսային) կամ ապրանքների քանակը» բառերով: Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում` 1) 1-ին մասի աղյուսակում ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին վերաբերող տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «2208 սպիրտային խմիչքներ, բացառությամբ ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին դասվող օղիների ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին դասվող օղիներ բացթողնման գնի (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի) ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային արժեքի տեղական արտադրության դեպքում` բացթողնման գնի (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի), իսկ ներմուծման դեպքում` մաքսային արժեքի 30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 380 դրամ 30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 600 դրամ 30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 500 դրամ».
2) 1-ին մասի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով` «2402 10 00011 սիգարներ` ծխախոտ պարունակող 1000 հատ 550000 դրամ 2402 90 00011 սիգարներ` այլ 2402 10 00012 սիգարելաներ` ծխախոտ պարունակող 1000 հատ 15000 դրամ 2402 90 00012 սիգարելաներ` այլ 2402 20 90011 սիգարետներ` ծխախոտ պարունակող, ֆիլտրով 1000 հատ 5000 դրամ 2402 20 10011 սիգարետներ` մեխակ պարունակող, ֆիլտրով 2402 90 00013 սիգարետներ` այլ, ֆիլտրով 2402 20 90012 սիգարետներ` ծխախոտ պարունակող, առանց ֆիլտրի 1000 հատ 1400 դրամ». 2402 20 10012 սիգարետներ` մեխակ պարունակող, առանց ֆիլտրի 2402 90 00014 սիգարետներ` այլ, առանց ֆիլտրի 3) 1-ին մասի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով` «271011 Բենզին 1 տոննա 25000 դրամ 2710 Դիզելային վառելիք մաքսային արժեք կամ 1 տոննա 10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 տոննայի համար 32500 դրամ».
4) 3-րդ մասից հանել «և ներմուծվող դիզելային վառելիքի ու բենզինի» բառերը. 5) ուժը կորցրած ճանաչել 3-րդ և 4-րդ մասերը. 6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով` «6. Բենզինի 1 տոննայի համար սահմանված ակցիզային հարկի և օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի հանրագումարը 112000 ՀՀ դրամից պակաս լինելու դեպքում ակցիզային հարկն ավելացվում է այն չափով, որպեսզի բենզինի 1 տոննայի համար գանձվող ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հանրագումարը հավասարվի 112000 ՀՀ դրամի:»: Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, իսկ օրենսդրությամբ սահմանված կարգով ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների համար` հաստատագրված վճարներից նվազեցման ենթակա գումար,» բառերը: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ 2-րդ հոդվածի 2-րդ ու 5-րդ կետերի և 3-րդ հոդվածի, որոնք ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2010 թ. հոկտեմբերի 20 Երևան ՀՕ-126-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-126-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2011-01.01.2018) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2010.10.22/53(787) Հոդ.1209 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 07.10.2010 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 20.10.2010 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2011 Ուժը կորցրել է 01.01.2018 Հիմնական ակտ 07.10.2010, ՀՕ-126-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 07.07.2000, ՀՕ-79 07.07.2000, ՀՕ-79 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 հոկտեմբերի, 2010 թ.
- Գործի #:
- ՀՕ-126-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
