Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-ԻՆ, ԺԱՄԸ 15.40-ԻՆ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ` ՓԱՍՏԱԲԱՆ ՏԻԳՐԱՆ ԵԳՈՐՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-ԻՆ, ԺԱՄԸ 15.40-ԻՆ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ` ՓԱՍՏԱԲԱՆ ՏԻԳՐԱՆ ԵԳՈՐՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-111 հունվարի, 2016 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-1)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 11 հունվարի 2016թ. ՍԴԱՈ - 1 | ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-ԻՆ, ԺԱՄԸ 15.40-ԻՆ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ` ՓԱՍՏԱԲԱՆ ՏԻԳՐԱՆ ԵԳՈՐՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-ԻՆ, ԺԱՄԸ 15.40-ԻՆ

ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ` ՓԱՍՏԱԲԱՆ ՏԻԳՐԱՆ ԵԳՈՐՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԴԻՄՈՒՄ-

ԲՈՂՈՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հաշվի առնելով, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա սահմանադրական դատարանի գործունեության կազմակերպման հետ կապված հարցերով սահմանադրական դատարանն ընդունում է աշխատակարգային որոշումներ, որոնք դիմումները քննության ընդունելու հարցերով վերջնական բնույթ ունեն,

ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի առաջարկությունը` հարցին լուծում տալ ոչ թե «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 5- րդ մասի հիմքով` դատարանի նախագահի միանձնյա վերջնական որոշմամբ, այլ` դատարանի աշխատակարգային նիստում,

ուսումնասիրելով ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից դիմումների վերադարձման առնչությամբ փաստաբան Տիգրան Եգորյանի` 2016 թվականի հունվարի 8- ին, ժամը 15.40-ին սահմանադրական դատարան մուտքագրված դիմում-բողոքները, սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Փաստաբան Տիգրան Եգորյանի կողմից ՀՀ Ազգային ժողովի թվով 19 պատգամավորների և առանձին հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիների անունից ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված դիմումների` ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից 2015 թվականի դեկտեմբերի 23-ին վերադարձնելն իրավաչափ է, իրականացվել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխան:

2. Ներկայացված դիմումները չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ և 6-րդ կետերի ու նույն հոդվածի 2-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 26 և 69-րդ հոդվածների, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 110.1-րդ հոդվածի պահանջներին և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով ենթակա են վերադարձման` որպես սահմանադրական դատարան դիմելու իրավասություն չունեցող անձի/անձանց/ կողմից օրենքի պահանջների խախտմամբ ներկայացված դիմումներ:

Հայաստանի Հանրապետությունում գործող սահմանադրական և օրենսդրական իրավակարգավորումների համաձայն հանրաքվեների արդյունքների հետ կապված վեճերով ՀՀ սահմանադրական դատարանն իրավասու է գործ քննել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների առնվազն մեկ հինգերորդի (27 պատգամավորի)` օրենքով սահմանված կարգով ներկայացրած դիմումի առկայության դեպքում, ինչը չի ապահովվել: Իսկ անհատական դիմում /այդ թվում` հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված/ ՀՀ սահմանադրական դատարանը կարող է քննության առնել բացառապես գործը լուծող վերջնական դատական ակտով դիմողի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցով /ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետ, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի առաջին մաս/:

ՀՀ Սահմանադրությունը և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքը գործի բնույթից ելնելով դիմումի ընդունման որևէ բացառություն չեն նախատեսում և դիմող սուբյեկտների ընտրության հարցում սահմանադրական դատարանին որևէ հայեցողությամբ չեն օժտում, ինչը, ի դեպ, համահունչ է նաև սահմանադրական արդարադատության միջազգային պրակտիկային:

Ավելին, ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածով միանշանակ սահմանված է, որ սահմանադրական դատարանն իր լիազորություններն իրականացնում է օրենքով սահմանված կարգով, իսկ Սահմանադրության 101-րդ հոդվածն ըստ կոնկրետ լիազորությունների սահմանադրական դատարան դիմող սուբյեկտների ցանկը սահմանելու հետ մեկտեղ ամրագրել է, որ նրանք կարող են դիմել սահմանադրական դատարան Սահմանադրությամբ և սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով:

ՆԱԽԱԳԱՀՈՂ Վ.

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

11 հունվարի 2016 թվականի

ՍԴԱՈ-1

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 հունվարի, 2016 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-1
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել