Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Իսրայելյան — ԳԴ/6116/02/23
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Իսրայելյան — ԳԴ/6116/02/23

Վճռաբեկ դատարանԳԴ/6116/02/2329 օգոստոսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ «ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Հակոբ Իսրայելյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք Գյորգի, Դուխիկ ն Նունե Իսրայելյանների ու Մարիետա Կարապետյանի՝ ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.10.2024 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է «Հակոբ Գյորգու Իսրայելյանի, Գյորգի Նահապետի Իսրայելյանի,

Ամբողջ Տեքստ

ՍԱՏԻՆ)

ԱՏԵ Ը»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԳԴ/6116/02/23 դատարանի որոշում 2025թ.

Քաղաքացիական գործ թիվ ԳԴ/6116/02/23

Նախագահող դատավոր՝ Ս. Մատինյան

Դատավորներ՝ Ն. Կարապետյան

Մ. Հարթենյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող ն զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ, ՔՈՉԱՐՅԱՆ

2025 թվականի օգոստոսի 29-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ «ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Հակոբ Իսրայելյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք Գյորգի, Դուխիկ ն Նունե Իսրայելյանների ու Մարիետա Կարապետյանի՝ ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.10.2024 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է «Հակոբ Գյորգու Իսրայելյանի, Գյորգի Նահապետի Իսրայելյանի, Մարիետա Գառնիկի Կարապետյանի, Դուխիկ Գյորգու Իսրայելյանի, Նունե Գյորգու Իսրա ելյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ակնարկող ...«:..:

գտնվող անշարժ գույքի մեջ պարտապան Հակոբ Գյորգու Իսրայելյանի բաժինն առանձնացնել՝ դրա վրա դատարանի վճռով սահմանված բռնագանձումը տարածելու համար:

2

Պատասխանող Հակոբ Գյորգու Իսրայեյանի բաժինն 6 առանձնացնելու անհնարինության կամ աննպատակահարմարության դեպքում (...) բ աատրաաաում արարո: շատա հասցեում գտնվող անշարժ գույքը ամբողջությամբ հրապարակային սակարկություներով վաճառելու մասին՝ Հակոբ Գյորգու Իսրայելյանին հասանելիք գումարի վրա բռնագանձում տարածելու համար՝ մնացած գումարը բաշխելով համասեփականատերերի միջն»:

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 04.04.2024 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 21.10.2024 թվականի որոշմամբ Ընկերության բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 04.04.2024 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է Սահմանադրության 10-րդ, 60-րդ, 6-րդ ն 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրությունը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ, 169-րդ ու 379-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմեավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողի որոշման ստացման պահից իր մոտ ծագել է որպես պարտատեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջի իրավունքը: Նշված նորմի համակարգային վերլուծությունից պարզ է դառնում, որ ինքը, որպես պարտատեր, դատական կարգով կարող է իր այդ պահանջն ուղղել միայն ընդհանուր (համատեղ կամ բաժնային) սեփականության մասնակից պարտապանին (ներգրավել որպես պատասխանող), իսկ ընդհանուր սեփականության մյուս մասնակիցներին ինքը կարող Ե գործին մասնակցող անձանց կազմում ներգրավվել որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրուն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք: Սույն քաղաքացիական իրավահարաբերության շրջանակներում վեճ ծագելու դեպքում գործին մասնակցող անձանց այլ շրջանակի որոշման պարտադրող որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված չէ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առե. որ խախտվել է իր

«օրինական սպասելիք»-ի ակնկալիք ունեցող իրավական շահագրգովածությունը, իսկ դրա արդյունքում՝ իր սեփականության իրավունքը:

Բացի այդ, թիվ ԳԴ/5792/02/23 քաղաքացիական գործով 01.08.2024 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից, թիվ ՍԴ/0268/02/20 քաղաքացիական գործով 11.08.2023 թվականին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, թիվ ՏԴ/0360/02/20 քաղաքացիական գործով 19.05.2023 թվականին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, թիվ ԱՐԱԴՉ/0367/02/20 քաղաքացիական գործով 09.02.2023 թվականին Արագածոտնի մարզի

3

առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, թիվ ԱՐԴ/2359/02/21 քաղաքացիական գործով 28.06.2024 թվականին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, թիվ ԼԴՅ/0760/02/21 քաղաքացիական գործով 29.07.2024 թվականին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ն թիվ ՏԴ/1169/02/22 քաղաքացիական գործով 19.05.2024 թվականին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատական ակտերում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ կետերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառվել են բողոքարկվող որոշման մեջ նուն նորմերին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.10.2024 թվականի որոշումը ն գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը'

1) թիվ ԳԴ/0983/02/20 քաղաքացիական գործով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 14.01.2021 թվականին վճռել է «1. «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության հայցն ընդդեմ Հակոբ Գյորգու Իսրայելյանի ն Աշխեն Հայկի Ալեքսանյանի' գումար բռնագանձելու պահանջի մասին, բավարարել մասնակի.

Հակոբ Գյորգու Իսրայելյանից ն Աշխեն Հայկի Ալեքսանյանից համապարտության կարգով հօգուտ «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 431 197.10 ՀՀ դրամ, որից 141 269.80 ՀՀ դրամը' որպես վարկի ամբողջ մայր գումարի մնացորդ, 25 625.50 ՀՀ դրամը' որպես հաշվեգրված տոկոսագումարի մեացորդ, 231 80180 ՀՀ դրամը' որպես մայր գումարի ն տոկոսագումարի նկատմամբ հաշվարկված տույժի գումար (Պայմանագրի համաձայե միեչն դատարան դիմելը հաշվարկված 1 տոկոս), 32 500 ՀՀ դրամը' որպես հաշվեգրված ամսական սպասարկման վճարի գումար:

Հակոբ Գյորգու Իսրայելյանից ն Աշխեն Հայկի Ալեքսանյանից համապարտության կարգով հօգուտ «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության սկսած 09.09.2020 թվականից միեչն պարտքի վերջեական մարման օրը վարկի մայր գումարի" 141 269.80 ՀՀ դրամ փաստացի մնացորդի նկատմամբ հաշվարկել ն բռնագանձել տոկոսներ' ըսր համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքաչափերի' հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 41-րդ հոդվածի դրույթները:

2. Հայցը մեացած մասով մերժել: (...)»:

Վերը նշված վճիռը չի բողոքարկվել ն մտել է օրինական ուժի մեջ:

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԳԴ/0983/02/20 քաղաքացիական գործով 14.01.2021 թվականին կայացված վճռի հիման վրա տրամադրվել է կատարողական թերթ, հարուցվել է կատարողական վարույթ, որի արդյունքում արգելանք է դրվել նան պարտապան Հակոբ. Իսրայե անին ընդհանուր սեփականույան իրավոնքով պատկանող անան .....'.

4

բնակելի տան վրա: Միաժամանակ առաջարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն՝ դիմել դատարան վերջինիս անվամբ գրանցված նան այդ անշարժ գույքից բաժին առանձնացնելու Ա դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով (հատոր 1-ին, գ. թ. 11-15, «Ժո |թ. ճտ» դատական տեղեկատվական համակարգ).

2) «Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման» թի

նկատմամբ գրանցված է Հակոբ,

Գյորգի, Դուխիկ ու Նունե Իսրայելյանների ն Մարիետա Կարապետյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ. թ. 16-21).

3) սույն գործով Ընկերությունը, ղեկավարվելով նան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ ն 200-րդ հոդվածներով, հայց է ներկայացրել դատարան ընդդեմ պարտապան Հակոբ Իսրայելյանի՝ որպես պլատասխանողի, ինչպես նան՝ ընդհանուր սեփականության մասնակիցներ Գյորգի, Դուխիկ ու Նունե Իսրայելյանների Ա Մարիետա Կարապետյանի՝ որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրուն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց՝ ըստ էության, պահանջելով ընդհանուր գույքից առանձնացնել պարտապան Հակոբ Իսրայելյանի բաժինը՝ դրա վրա բռնագանձում տարածելու համար, իսկ այն առանձնացնելու անհնարինության կամ աննպատակահարմարության դեպքում նշված գույքը վաճառել հրապարակային սակարկություններով, բռնագանձում տարածել վաճառքից առաջացած՝ Հակոբ Իսրայելյանին հասանելիք գումարի վրա, իսկ մնացած գումարը բաշխել ընդհանուր սեփականության մյուս մասնակիցների միջն:

Նշված հայցադիմումը Դատարանի 22.12.2023 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ ն նախնական դատական նիստ է նշանակվել 30.01.2024 թվականին (հատոր 1-ին, գ. թ. 8, 9, 58).

4) Դատարանը, 30.01.2024 թվականին նշանակված նախնական դատական նիստում որոշում կայացնելով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին, դրանում արձանագրել է նան, որ՝

- «գործով հրավիրված առաջին նախնական դատական եիստի ընթացքում Դատարանը պարզել է որ Ընկերության կողմից հայցը ներկայացվել է բացառապես Հակոբ Գյորգու Իսրայելյանի դեմ, իսկ ընդդեմ գույքի մյուս սեփականատերերի, ովքեր չեն հանդիսացել օրինական ուժի մեջ մրած դատական ակտի հիման վրա գումարի բռնագանձման մասին կատարողական թերթով պարտապաններ, հայց ներկայացված չէ, ն վերջիններս գործով հանդես են գալիս միայն երրորդ անձանց կարգավիճակով»,

- «Դատարանը գործին մասնակցող անձանց ուշադրությունն Օէ հրավիրում դատավարական առումով էական ներքոհիշյալ հարցադրումների վրա" ակեկալելով լսել կողմերի կարծիքները գործի ելքի վրա ազդեցություն ունեցող ն էական համարվող հետնյալ իրավական հարցադրումների վերաբերյալ:

Դրանք են.

- Արդյոք բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու նպատակով բաժնեմասի առանձնացման մասին, ն առհասարակ որնէ գործ, որտեղ քննվում է սեփականության իրավունքի պաշտպանության որնէ պահանջ, կարող է քենվել առանց գույքի բոլոր սեփականատերերի դեմ հայց (պահանջ) ներկայացնելու,

- Արդյո՞ք նման պահանջների մասին հայցերով առաեց իրենց դեմ ներկայացված հայցի դեմ պաշտպանվելու հնարավորություն ունենալու սեփականատերերը կարող են զրկվել իր սեփական գույքից,

8

- Արդյո՞ք նման պահանջների մասին հայցերը կարող են բավարարվել՝ առանց գույքի սեփականատերերի դեմ հայց կամ պահանջ ներկայացնելու (պահանջը կարող Է ներկայացվել կամ Օրենսգրքի 170-րդ հոդվածի կարգով' հայցի առարկան լրացնելով, կամ Օրենսգրքի 173-րդ հոդվածի կարգով' նույն պահանջը նոր պատասխանողի դեմ ուղղելով):

- Արդյո՞ք նման պայմաններում հայցի բավարարման մասին հնարավոր վճիռը կարող է կատարվել հարկադիր կարգով» (հատոր 1-ին, գ. թ. 74-79).

5) Դատարանը, 06.03.2024 թվականին նշանակված նախնական դատական նիստում արձանագրելով նան, որ՝

- «Նախնական դատական նիստերին Ընկերությունը չի ապահովել իր ներկայացուցչի մասնակցությունը միջնորդելով գործը քենել հայցվոր կողմի բացակայությամբ, ներկայացված նյութերի հիման վրա: Արդյունքում' ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված' գործին մասնակցող անձանց կազմի հարցի քննության ժամանակ Դատարանը հնարավորություն չի ունեցել այս հարցը քենարկել կողմերի, մասնավորապես' հայցվոր կողմի հետ, ն քանի որ հայցն այս կամ այն անձի դեմ հարուցելը հայցվորի տեօրինչականության սկզբունքի համատեքստում իրացվող իրավունքն է, որե իրականացվում է առանց դատական հայեցողության կամ այլ ձնով միջամտության, ուստի Դատարանն իրավասու չէր ընդհատել դատական նիստը սույե հարցի քննարկման նպատակով»,

- «Դատարանն անհրաժեշտ է համարում եան նշել որ իր կողմից ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ մի շարք իրավական հարցադրումների հեւր մեկտեղ առաջադրել էր նան հետնյալ իրավական հարցադրումը, թե արդյո՞ք սեփականության իրավունքի պաշտպանության պահանջների մասիե հայցերը կարող են բավարարվել առանց գույքի մյուս սեփականատերերի դեմ հայց կամ պահանջ ներկայացնելու (պահանջը կարող է ներկայացվել կամ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի կարգով' հայցի առարկան լրացնելով, կամ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի կարգով" նույն պահանջը եոր պատասխահողի դեմ ուղղելով):

Հայցվորի կողմից չի ներկայացվել միջեորդություն' գույքի մյուս սեփականատերերիե, ովքեր գործով ներգրավված են որպես երրորդ անձինք, նոր պատասխանողներ ներգրավելու մասին»,

- «Ընդ որում, գործի քննության ընթացքում Դատարանը քննարկել է այս հարցը, սակայն օրենքով սահմանված կարգով վեճի առարկայի նկատմամբ անձանց գործով պատասխանողներ ներգրավելու մասին գրավոր միջեորդություն Դատարան չի ներկայացվել, իսկ Դատարանը չունի լիազորություն իր նախաձեռնությամբ երանց կարգավիճակը փոխելու, հակառակ դեպքում կխախտվեր կողմերի իրավահավասարության ն մրցակցության սկզբունքը»,

- «Դատարանն արձանագրում է, որ չի կարող հրապարակային սակարկություններով վաճառվել այն բնակարանը, որի համասեփականատերերը զրկվելու են սեփականության իրավունքից' ոչ իրենց դեմ ներկայացված հայցի քենության արդյունքներով, այսինքե' այդ սեփականատերերի մասով, սեւականությունից զրկվելը տեղի է ունենալու ոչ դատական կարգով, ուստին քանի դեռ դատավարական առումով Հայցվորի կողմից ներկայացված հայցային պահանջները չի ներկայացվել բոլոր սեփականատերերի, տվյալ դեպքում" նան Երրորդ անձանց դեմ, բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու ն բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու մասին վճիռ կայացվել չի կարող»,

6

- «Դատարանը գտեում է, որ առանց գույքի բոլոր սեփականատերերի դեմ հայց ներկայացնելու, ըստ այդմ' առանց իրենց դեմ ներկայացված հայցի դեմ պաշտպանվելու հեարավորություն ունենալու Երրորդ անձինք չեն կարող զրկվել իրենց սեփական գույքից, քանի որ դա կհանգեցնի վերջիններիս ԼՍահմանադրությամբ ն Կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքի խախտման, մասնավորապես, բավարարելով հայցը ն թույլատրելով բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելը' կդադարի բնակարանի մասով ինչպես պարտապանի, այեպես էլ մյուս սեփականատերերի սեփականության իրավունքը' առանց վերջիններիս դեմ ներկայացված հայցի, ինչն էլ անթույլատրելի է»,

- «Մինեույն ժամանակ Դատարանն արձանագրում է, որ անգամ հայցի բավարարման մասին վճիռ կայացվելու դեպքում այե երրորդ անձանց մասով չէր կարող ենթարկվել հարկադիր կատարման, քանի որ կատարողական թերթով պարտապան կարող են հանդես գալ ընդհանուր գույքի այն սեփականատերերը, որոնց դեմ հայց է ներկայացվել ն կայացվել է այն բավարարելու մասին վճիռ: Դատարանի դիրքորոշումը, փաստորեն, բխում է նան իրավական որոշակիութան ն դատական ակրի կատարման ՛պարտադիրության սկզբունքներից:

Վերը եշված վերլուծությունների հիման վրա սույն գործով իրավահարաբերությունների առանձեահատկությունների հաշվառմամբ Դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ ն 197-րդ հոդվածների կիրառման շրջանակներում, հաշվի առնելով դրա շրջանակներում քենարկվող իրավունքների ն պարտականությունների բնույթը, այն պահանջը, որը ներկայացվել է, նյութաիրավական տեսանկյունից դրա շրջանակներում որպես պարտապան ն համասեփականատեր հանդիսացող անձանց իրավունքների ն պարտականությունների նույնաբնույթ լինելը ն նույն հիմքն ունենալը, նշված հայցի հիմեավորվածութան ն բավարարման համար էական է գործով բոլոր համասեփականատերերի որպես պատասխանող ներգրավված լինելու հանգամանքը, հակառակ դեպքում հայցը չի կարող բավարարվել' անկախ գործով նյոյլթաիրավական եորմերից բխող ն նշանակություն ունեցող փաստերի հիմնավորման հանգամանքից»,

- «Քանի որ սույն գործով գույքի բոլոր սեփականատերերը ներգրավված չեն որպես պատասխանողներ, այդպիսի միջնորդություն չի ներկայացվել նան Հայցվորի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի հիման վրա, ն ներկայումս, երբ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացված է, այսիեքե' այլես հայցվորը զրկված է այս իրավունքից օգտվելու հնարավորությունից, Դատարանը գտեում է, որ պարտավորության տվյալ փուլում, առկա է բավարար հիմք հայցի ակնհայտ անհիմե լինելու մասին եզրահանգում կատարելու համար, բացի այդ, հայցի' ներկայացված պատճառաբանություններով ակնհայտ անհիմն լինելու մասին Դատարանի եզրահանգումը որնէ ողջամիտ հակափաստարկի կամ առարկության միջոցով կասկածի տակ չի կարող դրվել, հետնաբար այսքանով հանդերձ' Դատարանը գպնում է, որ հայցը ակնհայտ անհիմե լինելու մասին վերոնշյալ հիմնավորումների ու հիմքերի համակցությունը թույլ է տալիս գալ այն եզրահանգման, որ հայցի բավարարման ենթակա չլինելը կամ անհիմն լինելե ակնհայտ է»,

ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, որոշում է կայացրել արագացված դատաքննություն կիրառելու մասին, ն 04.04.2024 թվականին վճիռ է կայացրել Ընկերության հայցը մերժելու մասին (հատոր 1-ին, գ. թ. 95-103, 117-124):

մ

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի միատեսակ կիրառության համար, քանի որ թիվ ԳԴ/5792/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում նշված նորմը կիրառվել է բողոքարկվող դատական ակտում նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ, ինչպես նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների Ա. ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառեալ'

Լ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով ներկայացվող հայցապահանջի շրջանակներում դատավարության մասնակիցների կազմին,

2 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով ներկայացված հայցապահանջում ըեդհանուր սեփականության մյուս մասնակիցներին որպես վեճի առարկայի նկատմամբ ինքեուրոյն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք ներգրավված լինելու կապակցությամբ մինչն 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում եշված հիմքով արագացված դատաքննություն կիրառելու իրավաչափությանը:

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական դատավարության մասնակիցներն են (..' գործին մասնակցող անձինք, նրանց ներկայացուցիչները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք են՝

7 կողմերը.

2) երրորդ անձինք.

(.):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության կողմերն են հայցվորը ն պատասխանողը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը գործին մասնակցող այն անձն է, որի դեմ հայց է ներկայացվել առաջին ատյանի դատարան:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի քննության ընթացքում պատասխանողի փոխարինումը կամ նոր պատասխանողի ներգրավումը կատարվում է նույն օրենսգրքով սահմանված կարգով:

8

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչն դատաքննության ավարտը, իսկ նույն օրենսգրքի 41-րդ ն 42-րդ գլուխներով նախատեսված կարգով քննվող գործերով՝ մինչե եզրափակիչ դատական ակտի հրապարակումը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների ն պարտականությունների ծագմանը:

Մինչն 14.03.2024 թվականը գործած (խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե առաջին ատյանի դատարանը գտնում է, որ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել որոշակի անձանց իրավունքների Ա պարտականությունների վրա, ապա ծանուցում է տվյալ անձանց' որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու նրանց իրավունքի ն դրա իրականացման կարգի վերաբերյալ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե գործին մասնակցող անձը գտնում է, որ դատական ակտը անխուսափելիորեն ազդելու է որոշակի անձանց իրավունքների ն պարտականությունների վրա, ապա կարող է առաջին ատյանի դատարանին ներկայացնել տվյալ անձին որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու միջնորդություն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պարտադիր նշվում են պատասխանողի անունը (անվանումը), (...):

Նույն հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պարտադիր նշվում են պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը (պահանջները), իսկ մի քանի պատասխանողների դեմ հայցադիմում ներկայացնելիս հայցվորի՝ նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջը (պահանջները), եթե այն համիրավ չէ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, մինչն նախնական դատական նիստի ավարտը պարզելով, որ հայցը հարուցվել է ոչ այն անձի դեմ, որը պետք է պատասխանի այդ հայցով, կարող է հայցվորի համաձայնությամբ թույլ տալ, որ պատասխանողը փոխարինվի պատշաճ պատասխանողով:

Մինչն 14.03.2024 թվականը գործած խմբագրութամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցվորը, գտնելով, որ հայցը ներկայացվել է ոչ բոլոր անձանց դեմ, որոնք պետք է պատասխանեն այդ հայցով, մինչն նախնական դատական նիստի ավարտը կարող է առաջին ատյանի դատարանին ներկայացնել այդ անձանց որպես պատասխանող ներգրավելու վերաբերյալ գրավոր միջնորդություն:

Մինչն 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` (...) առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե հայցն ակնհայտ անհիմն է:

Վերը նշված նորմերի համակարգային վերլուծությունից բխում է նան, որ քաղաքացիական դատավարության մասնակիցներ են նան կողմերը, այդ թվում՝ պատասխանողը, ինչպես նան երրորդ անձինք: Ընդ որում, պատասխանողը գործին մասնակցող այն անձե է, որի դեմ հայց է ներկայացվել առաջին ատյանի դատարան:

9

Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով անձին որպես պատասխանող գործին ներգրավելու համար պարտադիր պայման է երա դեմ հայցը ներկայացնելը, այն է՝ նյութաիրավական պահանջ ուղղելը: Պատասխանողի փոխարինումը կամ նոր պատասխանողի ներգրավումը կարող է կատարվել բացառապես նույն օրենսգրքով սահմանված կարգով:

Իր հերթին վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների ն պարտականությունների ծագմանը: Միննույն ժամանակ օրենսդիրը, բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել երրորդ անձանց իրավունքների ն պարտականությունների վրա, դատարանի համար պարտականություն է սահմանել տվյալ անձանց ծանուցելու որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու՝ նրանց իրավունքի ու դրա իրականացման կարգի վերաբերյալ: Իրավունքի իրացման տեսքով համանման հնարավորություն օրենսդիրը սահմանել է նան գործին մասնակցող անձանց համար, բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել երրորդ անձանց իրավունքների ն պարտականությունների վրա, ներկայացնել վերջիններիս որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու միջնորդություն: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով անձին դատարանի կողմից կամ գործին մասնակցող անձի միջնորդության հիման վրա որոշակի պայմաններում որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ գործին ներգրավելու համար պարտադիր պայման է գործով կայացվող վճիռը կողմերից մեկի հանդեպ նրա ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա անխուսափելիորեն ազդելը:

Դրանից ելնելով' օրենսդիրը հայցադիմումում՝ որպես դրա բովանդակությանն առաջադրվող պարտադիր պահանջ, նախատեսել է պատասխանողի անունը (անվանումը) նշելը, ինչպես նան' հայցադիմումում որպես պատասխանող եշված անձին եյութաիրավական պահանջ (պահանջներ) ուղղելը:

Միննույն ժամանակ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանել է պատասխանողի փոխարինման ն նոր պատասխանողի ներգրավելու համապատասխան կարգավորումներ՝ որպես նախնական դատական նիստի ընթացքում դատարանի կողմից կատարվող դատավարական գործողություն նախատեսելով պարզելը, թե արդյո՞ք հայցը հարուցվել է այն անձի դեմ, որը պետք է պատասխանի այդ հայցով, որպեսզի հակառակ դեպքում հայցվորի համաձայեությամբ թույլ տա, որ պատասխանողը փոխարինվի պատշաճ պատասխանողով, ինչպես նան՝ անձին որպես նոր պատասխանող ներգրավելը, եթե հայցվորը գտնի, որ հայցը ներկայացվել է ոչ բոլոր անձանց դեմ, որոնք պետք է պատասխանեն այդ հայցով: Այսինքն՝ նշված երկու դեպքում էլ օրենսդիրը որպես պատասխանողին պատշաճ պատասխանողով փոխարինելու կամ նոր պատասխանող ներգրավելու համար, ըստ էության, պարտադիր պայման է նախատեսել հայցվորի համաձայնության առկայությունը:

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով պարտատիրոջ կողմից ներկայացվող հայցապահանջով դատավարության մասնակիցների կազմին՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետնյալը.

10

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 41-ին կետի համաձայն՝ հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե պահանջատիրոջը գրավոր առաջարկություն է արվել ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականություն համարվող անշարժ գույքից պարտապանի բաժնեմասը առանձնացնելու պահանջ ներկայացնել դատարան:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ կատարողական վարույթի կողմերն են՝ պահանջատերը ն պարտապանը:

Պահանջատերն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, (...), որի օգտին կամ ի շահ որի տրվել է կատարողական թերթը: (...):

Պարտապանն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, (.) որը, կատարողական թերթի համաձայն, պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մեալ դրանց կատարումից:

(..):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել՝ դրա վրա բռնագանձում տարածելու համար:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մնացած մասնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը` պարտքը մարելու համար: Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բոնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա՝ նույն օրենսգրքի 197 հոդվածին համապատասխան:

Վերը նշված նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածում օրենսդիրը, օգտագործելով «պարտատեր» եզրույթը, ի նկատի է ունեցել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի իմաստով պահանջատիրոջը, իսկ օգտագործելով «պարտապան» եզրույթը՝ նույն օրենքի 7-րդ հոդվածի իմաստով այն պարտապանին, որը կատարողական թերթի համաձայն՝ պարտավոր էր կատարել որոշակի գործողություններ, ն որին ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից բաժնեմաս առանձնացնելու պահանջ ներկայացնելու առաջարկություն է արել հարկադիր կատարողը: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն՝ պարտատերը ներկայացնում է հենց այդ պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ:

Դրանից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածով նախատեսված հայցապահանջը ներկայացնելիս դրանում բացառապես որպես հայցվոր կարող է նշվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի իմաստով պահանջատեր հանդիսացող պարտատերը, իսկ որպես պատասխանող՝ նույն օրենքի 7-րդ հոդվածի իմաստով այն պարտապանը, որը կատարողական թերթի համաձայն՝ պարտավոր էր հօգուտ պարտատիրոջ կատարել որոշակի գործողություններ, Ա որին ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից բաժնեմաս առանձնացնելու պահանջ է ներկայացրել պարտատերը:

11

Միննուն ժամանակ «Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման հայցապահանջներով գործին պարտադիր ներգրավման են ենթակա անշարժ գույքի նկատմամբ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները: Ընդ որում, վերջիններս նման հայցապահանջով գործին կարող են ներգրավվել որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք, քանի որ նրանց կողմից պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու դեմ առարկելու, այն շուկայական գնով գնելու կամ այդ բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու իրավունքներ ունենալու պայմաններում գործով կայացվող վճիռը կարող է անխուսափելիորեն ազդել նրանց իրավունքների ն պարտականությունների վրա նան այնքանով, որքանով կարող է ազդել գործին մասնակցող անձանցից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ հանգեցնել նման իրավունքների ու պարտականությունների ծագմանը:

2. Մինչն 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ (...) առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե հայցն ակնհայտ անհիմն է:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ն. լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 41-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը շարադրվել է նոր խմբագրությամբ, որի համաձայն՝

«8) հայցն ակեհայր անհիմե է, եթե դրանում ձնակերպված հայցապահանջն ակեհայտորեն ոչ իրավաչափ է (ակնհայտորեն ենթակա է մերժման' անկախ դրա հիմքում դրված փաստերից) կամ հայցվորի կողմից դրա հիմքում դրված փաստերի հիման վրա ակնհայտորեն ենթակա է մերժման կամ ներկայացվել է ոչ պատշաճ հայցվորի կողմից կամ ոչ պատշաճ պատասխանողի դեմ (այսուհետ' ակեհայտ անհիմն հայց:

Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը մինչն 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով դատարանին իրավունք է վերապահել արագացված դատաքննություն կիրառելու այն դեպքում, երբ հայցն ակնհայտ անհիմն է: Դրանից հետո օրենսդիրը, նպատակ ունենալով որոշակիորեն բնութագրելու հայցի ակնհայտ անհիմն լինելու հատկանիշը, որպես այդպիսի հատկանիշներ սահմանել է ստորն նշվածներից որնէ մեկը՝

- դրանում ձնակերպված հայցապահանջե ակնհայտորեն ոչ իրավաչափ է (ակնհայտորեն ենթակա Է մերժման' անկախ դրա հիմքում դրված փաստերից) կամ հայցվորի կողմից դրա հիմքում դրված փաստերի հիման վրա ակնհայտորեն ենթակա է մերժման,

- հայցը ներկայացվել է ոչ պատշաճ հայցվորի կողմից,

- հայցը ներկայացվել է ոչ պատշաճ պատասխանողի դեմ:

Արդյունքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի իմաստով հայցը բնութագրվել է որպես ակնհայտ անհիմն նան այն պատճառաբանությամբ, երբ այն ներկայացվել է ոչ պատշաճ պատասխանողի դեմ: Ընդ որում, վերը նշված նորմի վերլուծությունից բխում է, որ այն հայցն ակնհայտ անհիմն չի բնութագրում այն դեպքերում, երբ հայցը ներկայացվել է ոչ բոլոր անձանց դեմ:

: 12

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ թիվ ԳԴ/0983/02/20 քաղաքացիական գործով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 14.01.2021 թվականին կայացված վերը նշված վճռի հիման վրա տրամադրված կատարողական թերթի համաձայն՝ հարուցվել է կատարողական վարույթ, որի արդյունքում արգելանք է դրվել նան պարտապան Հակոբ Իսրայելյանին սեփականության իրավունքով կառկանող կախաաաաաաաաաաաաաաաակեղ .....". չ'.«եի «ռւ (ո:

Միաժամանակ Ընկերությանն առաջարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն՝ դիմել դատարան պարտապան Հակոբ Իսրայելյանի անվամբ գրանցված նան այդ անշարժ գույքից բաժին առանձնացնելու ն դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով:

Ընկերությունը, ղեկավարվելով նան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածով, որպես պարտատեր, հայց է ներկայացրել (նյութաիրավական պահանջ է ուղղել) Դատարան ընդդեմ պարտապան Հակոբ Իսրայելյանի՝ պահանջելով բռնագանձում տարածել ընդհանուր գույքում վերջինիս պատկանող բաժնի վրա: Նույն հայցադիմումում որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք են նշվել նույն գույքի նկատմամբ ընդհանուր սեփականության մասնակիցներ Գյորգի, Դուխիկ ն Նունե Իսրայելյաններն ու Մարիետա Կարապետյանը:

«Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման» թիվ վկայականի համաձայն՝

հողամասի նկատմամբ գրանցված է Հակոբ, Գյորգի,

Դուխիկ ու Նունե Իսրայելյանների Ա Մարիետա Կարապետյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ. թ. 16-20:

Սույն քաղաքացիական գործով նշանակված նախնական դատական նիստում Դատարանը որոշում է կայացրել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին՝ դրանում արձանագրելով նան, որ՝

- «գործով հրավիրված առաջին նախնական դատական եիստի ընթացքում Դատարանը պարզել է որ Ընկերության կողմից հայցը ներկայացվել է բացառապես Հակոբ Գյորգու Իսրայելյանի դեմ, իսկ ընդդեմ գույքի մյուս սեփականատերերի, ովքեր չեն հանդիսացել օրինական ուժի մեջ մրած դատական ակտի հիման վրա գումարի բռնագանձման մասին կատարողական թերթով պարտապաններ, հայց ներկայացված չէ, ն վերջիններս գործով հանդես են գալիս միայն երրորդ անձանց կարգավիճակով»,

- «Դատարանը գործին մասնակցող անձանց ուշադրությունն Օէ հրավիրում դատավարական առումով էական ներքոհիշյալ հարցադրումների վրա" ակնկալելով լսել կողմերի կարծիքները գործի ելքի վրա ազդեցություն ունեցող ն էական համարվող հետնյալ իրավական հարցադրումների վերաբերյալ:

Դրանք են.

- Արդյո՛ք բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու նպատակով բաժնեմասի առանձնացման մասին, ն առհասարակ որնէ գործ, որտեղ քննվում է սեփականության իրավունքի պաշտպանության որնէ պահանջ, կարող է քննվել առանց գույքի բոլոր սեփականատերերի դեմ հայց (պահանջ) ներկայացնելու,

- Արդյո՛ք եման պահանջների մասին հայցերով առանց իրենց դեմ ներկայացված հայցի դեմ պաշտպանվելու հնարավորություն ունենալու սեփականատերերը կարող են զրկվել իր սեփական գույքից,

13

- Արդյո՛ք եման պահանջների մասին հայցերը կարող են բավարարվել՝ առանց գույքի սեփականատերերի դեմ հայց կամ պահանջ ներկայացնելու (պահանջը կարող է ներկայացվել կամ Օրենսգրքի 170-րդ հոդվածի կարգով' հայցի առարկան լրացնելով, կամ Օրենսգրքի 173-րդ հոդվածի կարգով' եույն պահանջը նոր պատասխանողի դեմ ուղղելով):

- Արդյո՞ք եման պայմաններում հայցի բավարարման մասին հեարավոր վճիոը կարող է կատարվել հարկադիր կարգուֆ:

Դատարանը, 06.03.2024 թվականին նշանակված նախնական դատական նիստում արձանագրելով նան, որ՝

- «Նախնական դատական եիստերին Ընկերությունը չի ապահովել իր ներկայացուցչի մասեակցությունը' միջեորդելով գործը քննել հայցվոր կողմից բացակայությամբ, ներկայացված նյութերի հիման վրա: Արդյունքում' ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի Լին մասի 3-րդ կետով սահմանված գործին մասնակցող անձանց կազմի հարցի քենության ժամանակ Դատարանը հնարավորություն չի ունեցել այս հարցը քենարկել կողմերի, մասնավորապես' հայցվոր կողմի հետ, ն քանի որ հայցն այս կամ այե անձի դեմ հարուցելը հայցվորի փտնեօրիեչականության սկզբունքի համատեքստում իրացվող իրավունքնե է, որե իրականացվում է առաեց դատական հայեցողության կամ այլ ձնով միջամտության, ուստի Դատարանն իրավասու չէր ընդհատել դատական նիստը սույն հարցի քննարկման եպատակով»,

- «Դատարանն անհրաժեշտ է համարում եան եշել, որ իր կողմից ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ մի շարք իրավական հարցացրումների հետ մեկտեղ առաջադրել էր նեան հետնյալ իրավական հարցադրումը, թե -արդյո՛ք սեփականության իրավունքի պաշտպանության պահանջեերի մասին հայցերը կարող են բավարարվել' առանց գուքի մյուս սեփականատերերի դեմ հայց կամ պահանջ ներկայացնելու (պահանջը կարող է ներկայացվել կամ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի կարգով' հայցի առարկան լրացնելով, կամ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի կարգով" նույն պահանջը ենոր պատասխանողի դեմ ուղղելով):

Հայցվորի կողմից չի եերկայացվել միջեորդություն' գույքի մյուս սեփականատերերին, ովքեր գործով ներգրավված են որպես երրորդ անձինք, նոր պատասխանողներ ներգրավելու մասին»,

- «Ընդ որում, գործի քենության ընթացքում Դատարանը քննարկել է այս հարցը, սակայն օրեեքվ գԿսահմանվածձ կարգով վեճի առարկայի նկատմամբ անձանց գործով պատասխանողներ ներգրավելու մասին գրավոր միջնորդություն Դատարան չի ներկայացվել, իսկ Դատարանը չունեի լիազորությ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 օգոստոսի, 2025 թ.
Գործի #:
ԳԴ/6116/02/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել