ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 222.27 — Դատական ակտերը 1.
Ամփոփում
Հոդված 222.27. Դատական ակտերը 1. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանը կայացնում է հետևյալ դատական ակտերից մեկը. 1) հարկային մարմնին բանկային գաղտնիք համարվող տեղեկությունների տրամադրման պահանջը բավարարելու մասին, եթե առկա չէ այն մերժելու վերաբերյալ սույն մասի 2-րդ կետով նախատեսված հիմքը. 2) գաղտնի տեղեկությունների տրամադրումը լրիվ կամ մասնակի մերժելու մասին, եթե հարկային մարմնի պահանջը չի բավարարում օրենքով սահմանված պահանջները: 2. Ս
Ամբողջ Տեքստ
Հոդված 222.27. Դատական ակտերը 1. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանը կայացնում է հետևյալ դատական ակտերից մեկը. 1) հարկային մարմնին բանկային գաղտնիք համարվող տեղեկությունների տրամադրման պահանջը բավարարելու մասին, եթե առկա չէ այն մերժելու վերաբերյալ սույն մասի 2-րդ կետով նախատեսված հիմքը. 2) գաղտնի տեղեկությունների տրամադրումը լրիվ կամ մասնակի մերժելու մասին, եթե հարկային մարմնի պահանջը չի բավարարում օրենքով սահմանված պահանջները:
2. Սույն գլխով նախատեսված գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտը բովանդակում է սույն օրենսգրքով դատական ակտի բովանդակությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև հայցվող տեղեկատվության տրամադրման ձևը և ժամկետները:
3. Վարչական դատարանի դատական ակտը հրապարակվում է դռնփակ նիստում և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 5 օր հետո:
4. Վարչական դատարանը դատական ակտն ուղարկում է հարկային մարմին և այդ մասին ծանուցում այն անձին կամ անձանց, որոնց վերաբերյալ կայացվել է դատական ակտը, բացառությամբ այն դեպքի, երբ հարկային մարմինը դիմումում նշել է անձին կամ անձանց չծանուցելու անհրաժեշտության վերաբերյալ` հայտնելով, որ դա կարող է խոչընդոտել հարկային մարմնի կողմից իր գործառույթների հաջող իրականացումը, և երաշխավորելով, որ հարկային մարմինը ծանուցումը բացառող հանգամանքները վերանալուց հետո ողջամիտ ժամկետում կծանուցի դատական ակտն այն անձին կամ անձանց, որոնց վերաբերյալ կայացվել է դատական ակտը:
5. Այն անձը, որի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին կայացվել է որոշում, կարող է բողոքարկել այդ դատական ակտը՝ սույն օրենսգրքի 22-րդ գլխով սահմանված կարգով:
6. Վերաքննիչ դատարանը բողոքն ընդունում է վարույթ և գործը քննում է տասնօրյա ժամկետում: Վերաքննիչ դատարանը գործը քննում է միանձնյա` գրավոր ընթացակարգով: Վերաքննիչ դատարանի դատական ակտը հրապարակվում է դռնփակ նիստում և կարող է բողոքարկվել սույն օրենսգրքի 23-րդ գլխով սահմանված կարգով: ԳԼՈՒԽ 31.9 (գլուխը լրաց. 28.02.24 ՀՕ-96-Ն) ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՌԳՐԱՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԵՐՈՒՄ ԿԱՄ ԿՐԻՉՆԵՐՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԹՎԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԶՆՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
